Նորահայտ լուսանկարը բացահայտում է Գերմանիայի կապը Հայոց ցեղասպանության հետ.The Independant

Նորության նկար Հեղինակավոր բրիտանական The Independent պարբերականն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը՝ մի լուսանկարի միջոցով փորձելով արծածրել այդ ողբերգությանը Գերմանիայի ունեցած առնչության հարցը։


«1915 թ.-ի ամռանն արված լուսանկարը նախկինում երբևէ հրապարակված չի եղել։ Դրանում երևում են գետնով մեկ սփռված մարդկային գանգեր, որոնք պատկանում են Օսմանյան կայսրության կողմից Առաջին աշխարհամարտի ընթացքում սպանված հայերին։ Վայրագության լուսանկար. գանգերի կույտի ետևում՝ տեսախցիկի առջև, կանգնած են 3 թուրք սպաներ՝ փքված, կլորավուն գլխարկներով։ Նրանց կողքին է քրդական շորերով ևս մի տղամարդ և զինվորական համազգեստով 2 գերմանցիներ՝ Գերմանիայի կայսերական բանակի զինվորներ»,- ներկայացնելով լուսանկարն՝ այսպես է սկսում The Independent-ը իր անդրադարձը։

Լուսանկարը բացահայտել է Հայոց Ցեղսպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար Հայկ Դեմոյանը՝ երկար ժամանակ կորած համարվող փաստաթղթերում։ Ըստ ամենայնի,այն արվել է Երզնկայում, որի բնակչության մեծ մասը սպանվել է Էրզրումի ճանապարհին։

Մեկ տարի անց ՝1916թ.-ին, Երզնկան գրավել են ռուսական զորքերը, որոնց մեծապես աջակցում էին հայերը և կարողացել են այդ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ լուսանկարներ և փաստագրական ապացուցներ հավաքել իրենց դեմ կատարված ցեղասպանության վերաբերյալ։

«Սա այս բնույթի առաջին լուսանկարը չէ, ուստի տրամաբանական հարց է ծագում՝ արդյո՞ք գերմանացիները մասնակցել են 1915 թ.-ին հայերի զանգվածային սպանդին»,- հարց է հղում պարբերականը։

«Թուրքական նահանգներում գտնվող գերմանացի դիվանագետները սարասափով են գրանցել 1.5 մլն հայերի բռնի տեղահանումներն ու զանգվածային սպանությունները՝ քննդատելով թուրքական կողմի գործողությունները։ Նույն կերպ են վարվել նաև գերմանացի խորհրդարանականները՝ Ռեյխստագում դատապարտելով հայերի սպանդը։

Սարսափելի իրադարձությունների ականատեսներից մեկը՝ գերմանացի զինվորական բժիշկ Արմին Վեգները վտանգի ենթարկելով սեփական կյանքը, լուսանկարել է ցեղասպանության ընթացքում կտտանքների, տառապանքների ենթարկված հայերին։ Այժմ նրա մասնունքներից մի մասը թաղված է Հայաստանում՝ Հայող ցեղասպանության թանգարանում։ Վեգները նաև մեծ քանակի լուսանկարներ է արել Սիրիայի հյուսիսում, որտեղ տասնյակ հազարավոր հայեր փախստանակնների ճամբարներում մահացել են խոլերայից և դիզենտերիայից (արնալուծ)։

Բացի այդ, հիմնվելով հայտնի ամերիկաբնակ հայազգի ցեղասպանագետ Փիթեր Բալաքյանի և այլ պատմաբանների ուսումնասիրությունների արդյունքների վրա, պարզ է դառնում, որ Հայոց ցեղասպանությանն ականատես եղած բազմաթիվ գերմանացի սպաներ ու զինվորականեր հետագայում դարձել են նացիստական ռեժիմի կարևոր ներակայացուցիչներից։

Օրինակ Կոնստանտին Ֆրեյհեր վոն Նյուրաթը 1915 թ.-ին կցվել է թուրքական 4-րդ ստորաբաժամանը և նրան հրամայվել է ուսումնասիրել, հետևել հայերի դեմ իրականացվող «գործողություններին»։ Հետագայում՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գալու օրոք նա ստանձնել է արտգործնախարարի պաշտոնը։ Ռուդոլֆ Հոսսը 1916թ.-ին թուրքական բանակում որպես կապիտան է ծառայել։ Իսկ 1940-43թթ.-ին ՝ հրեաների հոլոքոստի ժամանակ, տխրահռչակ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում հրամանատարի պաշտոնն է զբաղեցրել։

Սակայն ինչ վերաբերում է վերնշված լուսանկարում պատկերված գերմանացի զինվորների ինքնությանն, ապա դա այդպես էլ անհայտ է մնում»,-եզրափակում է պարբերականը։

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Zoom Image

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 21-10-2012 11:51:05
Դիտումների քանակը: 853
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՍԱՔԻ ԳԵՈՐԳԵ Գրող, լուսավորիչ: Փիլիսոփայության դոկտոր: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott