ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը գրել է Հայոց ցեղասպանության մասին գրքերի քննախոսականը

Նորության նկար «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» (Թաներ Աքչամ) և «Դատավարութուն Ստամբուլում. Դատավարություններ Հայոց ցեղասպանության գործով» (Վահագն Ն. Դադրյան և Թաներ Աքչամ).
Այս երկու գրքերը ամենավերջինն ու թերևս ամենաավարտուն են այն բազմաթիվ գրքերից, որ կարդացել եմ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին: Դոկտոր Թաներ Աքչամի «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» գիրքը խոշոր առաջընթաց է ապահովում այն սոցիալական ինժեներիան հասկանալու գործում, որը գրեթե հանգեցրեց Անատոլիայի հայերի ոչնչացմանը» - գրում է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:
«Դատավարութուն Ստամբուլում. դատավարություններ Հայոց ցեղասպանության գործով» գիրքը, որի համահեղինակներն են Աքչամն ու հայոց պատմության վետերան Վահագն Դադրյանը անգլալեզու աշխարհին առաջին անգամ ներկայացնում է 1919-ին Օսմանյան կառավարության անցկացրած դատավարությունը՝ բռնագաղթերի և ջարդերի կազմակերպիչներին (որոնցից 7 ամենակարևորները արդեն ապահով տեղ էին փախել գերմանական ռազմանավով) պատասխանատվության ենթարկելու համար», - նշում է Էվանսը:

Էվանսը գրում է, որ «երկու գրքերն էլ Հայոց ցեղասպանությամբ զբաղվող լուրջ մասնագետների համար են»:

Խոսելով Աքչամի մասին Էվանսն ասում է, որ նա առաջին թուրք գիտնականն էր, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը և որ սպանված թրքահայ լրագրող Հրանտ Դինքի մտերիմ ընկերն է եղել:

Նախկին դեսպանը Աքչամի գրքից հանգում է հետևյալ մտքին. «Հիմնական, պարզունակ և սարսափեցնող ճշմարտությունն այն է, որ թուրքերը ոչ այնքան ատել են հայերին, որքան նրանց համարել են մրցակիցներ կործանված Օսմանյան Կայսրության ավերակների վրա նոր պետություն կառուցելու հրամայականի գործում: Սա չի մեղմում կատարված հանցագործությունները, որոնք ներառել են բռնաբարություն, բռնի ասիմիլյացիա և սպանություն, ինչպես նաև՝ հողի և ունեցվածքի զանգվածային զրկում, ցեղասպանություն մի խոսքով»:

«Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին 2 տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, դեռ շատ բան կգրվի, սակայն կասկածում եմ, թե նույնքան ավելի լույս կսփռվի, որքան այս արժեքավոր հատորների միջոցով»,- եզրափակում է Էվանսը:

Ջոն Էվանսի քննախոսականը հրապարակել է American Diplomacy էլեկտրոնային ամսագիրը՝ նշելով, որ Էվանսը 2005-ի փետրվարին Էվանսը վիճաբանության տեղիք տվեց՝ շեղվելով Հայոց ցեղասպանության հարցում Բուշ կրտսերի վարչակարգի պաշտոնական մոտեցումից:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am http://tert.am/am/news/2012/06/22/evans-reviews-ad/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-06-2012 11:27:55
Դիտումների քանակը: 938
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՇԱՎԻՐ ՂԱԶԱՐՅԱՆ Դերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott