Թիմը, որը Սլովակիային ջախջախում է 4-0 հաշվով և ևս 4 գնդակ է ուղարկում Մակեդոնիայի դարպասը, հարգանքի է արժանի. Irish Independent
15:07 • 11.10.11
Ով կմտածեր, որ փոքրիկ Հայաստանը այդպիսի վստահությամբ կժամաներ Իռլանդիա, և որ չեզոք դիտորդներն անգամ նրանցից «շոկ» կանկնկալեին Դուբլինում, գրում է իռլանդական Irish Independent պարբերականը:
Արդյոք այսօր «Ավիվա» մարզադաշտ այցելով Իռլանդիայի հավաքականի երկրպագուները մտահոգվելու առիթ ունեն, հարցնում է հեղինակը և պատասխանում` ոչ, եթե իռլանդացիները լիարժեք դրսևորեն իրենց կարողությունները` մեջբերելով նախկին հարձակվող Ֆրենկ Ստեփլթոնի խոսքերը:
«Նրանք պատշաճ աշխատանքային էթիկա ունեն, իսկ նրանց նվաճումները ստիպում են հարգել նրանց»,- ասել է նախկին ֆուտբոլիստը,- նրանք խաղում են ավելի ինքնավստահ, քան երբևէ, սա նրանց պատմոթյան լավագույն մրցաշրջանն է»:
Ըստ պարբերականի` Վարդան Մինասյանը, որը Պորտերֆիլդի օգնականն էր, կարողանում է ճիշտ օգտագործել փաստը, որ Հայաստանում տաղանդավոր երիտասարդ սերունդ է մեծանում:
Մեկ տարվա ընթացքում Մինասյանն այնպես է թարմացրել թիմը, որ Մակեդոնիայի հետ վերջին հանդիպմանը մասնակցում էր միայն վեց ֆուտբոլիստ այն կազմից, որով հայերն անցած տարվա սեպտեմբերին խաղացել էին Իռլանդիայի հետ:
«Մարկոս Պիզելին, որը Մակեդոնիայի հետ խաղում առաջին գոլի հեղինակն էր, չէր մասնակցում անցած տարվա Իռլանդիայի հետ հանդիպմանը: Հենրիխ Մխիթարյանն այն ժամանակից հետո շատ է աճել, նա և Գևորգ Ղազարյանը հինգական գոլ են խփել որակավորման այս փուլում:
Մեծ սպառնալիք է նաև 24-ամյա Մովսիսյանը, որը տասը խաղում չորս գոլ է գրանցել»:
«Ցանկացած թիմ, որը Սլովակիային ջախջախում է 4-0 հաշվով և ևս չորս գնդակ է ուղարկում Մակեդոնիայի դարպասը, հարգանքի է արժանի: Սա պետք է լինի իռլանդացի խաղացողների և երկրպագուների մոտեցումն այս գիշեր»,- գրում է հեղինակավոր պարբերականի հոդվածագիրը:
Իսկ Հայաստանին թերագնահատողներին հեղինակը խորհուրդ է տալիս հիշել, որ հայերը ջախջախեցին այն սլովակներին, որոնք դժվարությամբ ոչ-ոքի էին խաղացել Իռլանդիայի հետ:
Tert.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 727
Կիսվել : |