Ատելություն չզգաց, բարկություն չապրեց.... թուրքական օրաթերթը Վիլյամ Սարոյանի մասի

Նորության նկար Թուրքական «Ռադիկալ» օրաթերթը անդրադարձել է աշխարհահռչակ հայ գրող Վիլյամ Սարոյանին և նրա` Բիթլիսի հանդեպ ունեցած սիրուն:

Հոդվածագիր Յուսուֆ Նազըմը հիշեցրել է, որ հայկական արմատներով գրողի վերջին ցանկությունն էր, որ իր գերեզմանը լինի Բիթլիսում: Սակայն 1980 թ-ականների թուրքական իշխանությունները նման բան չէին թույլատրի:

«Վերջաբանները սովորաբար սարսափելի են և մարդուն թախիծ են բերում: Ամեն ավարտ անվերադարձ է: Դատարկված մի գյուղի անմարդաբնակությանը դիմադրել փորձող վերջին տան նման, մարելուն ընդդիմացող կրակի` քամուն ընդդիմացող բոցերի նման…»,- գրել է նա:

Աղբյուրը՝
http://tert.am/am/news/2012/05/14/bitlis-radikal/

ՅուսուՖ Նազըմը հիշեցրել է, որ Սարոյանը ծնվել էր 1908թ-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում` հայ ներգաղթյալի ընտանիքում: 3 տարեկանում, հոր մահից հետո, եղբայրների հետ մանկատանն է հայտնվել և միշտ երազել է գրող դառնալ:

Մահացել է 1981 թ-ին, նույն Ֆրեզնոյում: 2008 թ-ը գրականության մեջ ունեցած իր ներդրման համար UNESCO-ի կողմից «Սարոյանի տարի» էր խռչակվել:

«Նրա ցանկությունն էր, որ իր մարմինն ամփոփվի Բիթլիսում: Ամերիկայի փոքրիկ քաղաքում ծնված և մահացած գրողի` Բիթլիսում թաղվելու ցանկությունը պետք է մի պատճառ ունենար:

Սարոյանի արմատները հենց Անատոլիայից են` Բիթլիսից: 1905 թ-ին, մոտեցող աղետը կանխազգացումը նրանց Կալիֆորնիա հասցրեց և ստիպված եղան թողնել իրենց պապերի` դարեր շարունակ ապրած հողերը:

8 տարեկանում որբացած երեխայի` մեծերից լսած պատմություններն էին, որ նրա ներաշխարհն այդպիսին դարձրին: Նրա ստեղծագործությունները անգլերենով էին` ամերիկյան հողով են սնված, իսկ հոգին միշտ Անատոլիայինն է:

1964 թ-ին Սարոյանը վերջապես հնարավորություն ունեցավ տեսնելու սրտում փայփայած Բիթլիսը, ուր նա երեխաների հետ այս ու այն կողմ վազեց, ամեն հանդիպածին «հայրենակից» անվանեց, համբուրեց ծառերը, քարերն ու հողը, տեսավ իր երազանքների ծովը` Վանա լիճը, խմեց ջրից: Տեսավ հին, կործանված տները, գմբեթները, խոնարհված եկեղեցիները, սակայն չտեսավ գերեզմանները: Քաղաքի 4 հայկական գերեզմանոցներում մեկ գերեզմանաքար չէր մնացել: Մի եկեղեցու հիմքի վրա բանտ էր կառուցվել, մեկ ուրիշը ախոռ էր դարձել:

Մի տուն գտավ, որը հավանաբար իր հայրական տունն էր, ծնկի եկավ այդ տան ավերակների մոտ և անձայն արտասվեց: Ատելություն չզգաց, բարկություն չապրեց»,- գրել է հոդվածագիրը:

ՅուսուՖ Նազըմը պատմել է, որ պապերի` Բիթլիսում ապրած միակ հայն,այժմ ծերունի Մուղսի աղան է: Նա չի հրաժարվել իր ինքնությունից, տարիները մաշել են սիրտը և նա մահվանն ընդառաջ օրերն է հաշվում:

«Այս մարդը, ում ծաղրում են երեխաները, հազարավոր այն հայերից է, որոնք ժամանակին ստիպված եղան լքել այս հողերը: Նա բիթլիսցի վերջին հայն է…
Ամեն վերջ ցավոտ է: Կարսում, Արդահանում նրանց` ավելորդ համարվողների թիվը շատ է նվազել: Ասում էի չէ, ամեն վերջ իրեն հատուկ ցավն ունի: Ամեն ցավ մեկ այլ վերջի նախանշանն է»,- գրել է նա:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 14-05-2012 13:50:46
Դիտումների քանակը: 748
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱՐԵԳԻՆ ԲԱԼԱՅԱՆ ՇԵԿՈՅԻ Խորհրդային Միության հերոս (հետմահու, 23.10.1943), կապիտան: Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ գումարտակի գործողությունները հմտորեն ղեկավարելու և գրաված հե Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott