Ալեքսանդր Սոկուրովը երախտապարտ է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

Նորության նկար «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նամակ է ստացել ռուս նշանավոր կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Ալեքսանդր Սոկուրովից: Ինչպես հաղորդում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի բաժինը, Սոկուրովն իր նամակում, մասնավորապես, ասում է.

* * * *

«Սրտանց շնորհակալ եմ ձեր գեղեցիկ կինոփառատոնին մասնակցելու հրավերի, Հայաստանին և նրա պատմությունն ու մշակույթը հիշող և մեծարող մարդկանց հետ ծանոթանալու առիթի համար: Վերստին խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի` Հայ Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի համար:

Սա իմ առաջին այցելությունն էր ձեր զարմանալի երկիր, ուր ես իմ աչքերով տեսա, թե որքան դժվար է այդ մարդկանց կյանքը: Բայց նրանց արիությունն ու միասնականությունն օրինակելի են շատ այլոց համար. հիրավի սա ոգեկոչման դաս էր: Ձեր փառատոնը ճշմարիտ վեհ գործ է, քանի որ մարդկանց հաղորդակից է դարձնում աշխարհի լավագույն ֆիլմերին, կրթում նրանց ճշմարիտ կինոարվեստի մթնոլորտում, որը զերծ է բարոյական տկարությունից և էժանագին հնարքներից: Եվ ամենակարևորը` ձեր փառատոնն աջակցում է տարբեր երկրների հայերին` նրանց ներկայացնելով հայրենիքի հետաքրքրությունն իրենց աշխատանքի և կինոստեղծագործությունների հանդեպ: Հիրավի դա մեծ գործ է: Հատկապես կուզենայի առանձնացնել ձեր հրաշալի երիտասարդությանը. տա Աստված, որ նրանք իրենց եռանդի կիրառման հնարավորությունը հայրենիքում ունենան, որ կարողանան աշխատել նրա բարորության համար:

Այդ մի քանի օրերի ընթացքում ես հասցրեցի սիրել ձեր երկիրը և նրա հրաշալի մայրաքաղաքը` ջերմ ու գեղեցիկ Երևանը: Ձեր փառատոնին մաղթում եմ հետագա ծաղկում և կատարելագործում: Երախտապարտ եմ զգալի օգնության համար, որ ցուցաբերեցիք հյուրընկալման ժամանակ»:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 16-08-2012 18:52:35
Դիտումների քանակը: 816
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ Լեզվաբան, գրականագետ, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott