Աթաթուրքը հա՞յ է. նոր պնդումը ալեկոծել է Թուրքիան

Նորության նկար Օգոստոս 20, 2012 | 13:50
Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Ուլքու Ադաթեփեի մահից օրեր անց Թուրքիայում ուժեղացել են խոսակցությունները, թե Աթաթուրքը կամ հայ է, կամ՝ քուրդ։

Աթաթուրքի հոգեզավակ Ուլքու Ադաթեփեն 2007 թվականին Հանրապետության օրվան նվիրված երեկոյի ժամանակ հայտնել էր, թե Աթաթուրքը ծնվել է Մալաթիայում, իսկ Սալոնիկ է տեղափոխվել ավելի ուշ։

Այս մասին գլխավոր էջում է անդրադարձել թուրքական Radikal-ը՝ հիշեցնելով նաեւ այն, որ այս տարվա օգոստոսի 1-ին ավտովթարի զոհ դարձած Աթաթուրքի հոգեզավակը տարին երկու անգամ այցելում էր Մալաթիա։ Նա հենց Մալաթիայում էլ հայտարարել էր, թե Աթաթուրքը Մալաթիայից է տեղափոխվել Սալոնիկ՝ պնդելով, թե այդ մասին լսել է հենց Աթաթուրքի տանը։

Այս պնդումներն ավելի են ուժեղացել նաեւ այն բանից հետո, երբ գրող Ֆաթիհ Բայհանը հայտարարեց, թե 1997-ից աշխատում է «Աթաթուրքի մեծ գաղտնիքը» գրքի վրա, որտեղ կարեւոր տեղեկություններ են լինելու։

Սոցկայքերում ավելի շատ կենտրոնացած են այն մտքի վրա, որ Աթաթուրքը կամ հայ է, կամ՝ քուրդ, քանի որ Մալաթիայում ճնշող մեծամասնություն են կազմել հայերն ու քրդերը։

Հրանտ Դինքն ավելի վաղ հայտնել էր, որ Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենը ցեղասպանությունից փրկված հայուհի է, ում Աթաթուրքը վերցրել էր մանկատնից։

Բացի այդ, Աթաթուրքը ժամանակին մտերմություն է արել հայտնի լեզվաբան, Թուրքիայի այբուբենի ստեղծող Հակոբ Մարթայանի հետ, ում Աթաթուրքի առաջարկով շնորվել է «Դիլաչար» պատվանունը։

Որքան էլ զարմանալի է, Աթաթուրքի ստորագրության հեղինակը նույնպես հայ է՝ Հակոբ Չերչյանը, ում 90-ամյա որդին՝ Տիգրան Չերչյանը մի քանի անգամ հաստատել է այս փաստը՝ նշելով, որ ստորագրության համար Աթաթուրքը իրենց շնորհակալական նամակ է ուղարկել։

Արթուր Հակոբյան


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/117758.html

Հոդվածի բնօրինակը՝ www.radikal.com

Հոդվածի արտապատկերը՝
Zoom Image

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 20-08-2012 15:56:24
Դիտումների քանակը: 756
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆ Կոմպոզիտոր, դաշնակահար Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott