«The Washington Post»-ն ու «USA Today»-ը դրվանտանքով են արձագանքել «Ավազե ամրոցի աղջիկները» վեպին

Նորության նկար Հուլիս 18, 2012 | 01:44
Ամերիկյան «The Washington Post» եւ «USA Today» պարբերականները դրվատանքով են անդրադարձել բեսթսելերների հեղինակ Քրիս Բոխջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպին` իրենց հրապարկումների մեջ նշելով Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից այդ հանցագործության մշտական ժխտման մասին:

«The Washington Post»-ում Եվգենիա Ցուկերմանը գրում է ժամանակակից միջազգային հարաբերությունների վրա Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության իրական ազդեցության մասին, ինչպես նաեւ անդրադառնում է Բոխջալյանի վեպի դերին` այդ հանցագործության վերաբերյալ ճշմարտությունը լուսաբանելու հարցում:

«Որոշ շրջանակներում դեռեւս տարաձայնություններ կան այդ հանցագործության բնույթի մասին: «Ավազի ամրոցի աղջիկները» չնայած վեպ է, սակայն հիմնված լինելով նրա ընտանիքի պատմության վրա, այն արժեքավոր եւ հզոր վակայություն է, որը մատնացույց է անում անվիճելին»,-գրում է Ցուկերմանը:

«USA Today»-ոմ Քերոլ Մեմոթը գրում է. «Ավազե ամրոցի աղջիկները» վեպում շատ ցավ, ամայություն եւ չարիք կա, եւ այս ամենը խորանում է Թուրքիայի կողմից մինչ օրս Հայոց ցեղասպանության ժխտումով: Իսկ Բոխջալյանը գրեթե մեկդարյա իրադարձություններն այնպես է ներկայացրել, որ ընթերցողի բերանը բաց է մնում շոկից, որ նման սարսափելի իրադարձությունը` իրենց երկրում բոլոր հայերին չնչացնելու վճռականությունը, համաշխարհային պատմության մասն է»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/113709.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 18-07-2012 00:19:24
Դիտումների քանակը: 1108
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԱՀԻԿ (ՀԱՅԿ) ԼԵՎՈՆՅԱՆ ՀՄԱՅԱԿԻ Խորհրդային Միության հերոս (27.06.1945), ավագ սերժանտ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott