«The Macomb Daily». ամերկացի սենատորը Հայոց ցեղասպանության մասին պատմական տվյալները հստակ եւ անվիճելի է համարում

Նորության նկար Հուլիս 26, 2012 | 01:59
NEWS.am-ը ներկայացնում է «The Macomb Daily»-ի թոշակի անցած խմբագիր Միթչ Կեխեթյանի` նույն թերթում հրապարակված հոդվածը որոշակի կրճատումներով.

Լրագրողական իմ 52-ամյա աշխատանքի ընթացքում պատիվ եմ ունեցել լուսաբանել պատմական իրադարձություններ` տեղական նորություններից մինչեւ պետական եւ ազգային խնդիրներ:Ընտրված պաշտոնատար անձանցից, թե դեմոկրատներից, թե հանրապետականներից, շատերը երբեք չէին տատանվում հանդես գալ 1915 – 1923 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանչման օգտին:Միչիգանից սենատոր Կարլ Լեւինը ապրիլին ԱՄՆ սենատում արված հուզիչ հայտարարության մեջ ամերիկյան ժողովրդին հիշեցնում էր, որ երբեք չպետք է մոռանանք «հայերի նկատմամբ իրականցված ցեղասպանությունը»:

Առաջին անգամ չէր, որ Լեւինը բացահայտ դիմում էր Հայոց ցեղասպանության ճանչման կոչով: Իր կարիերայի ընթացքում սենատորը հանդես է եկել հայկական հարցի օգտին` կոչ անելով արդարության: Այս տարի սենատորն առանձնակի հարգանք ցուցաբերեց ձեր խոնարհ ծառայի նկատմամբ` ցեղասպանությունը ժխտողներին առաջարկելով կարդալ իմ հրապարակված հուշերը:Դրանից անմիջապես հետո ես սենատորին ուղարկեցի իմ հուշերի օրինակը, նա ինձ պատասխանեց ջերմ անձնական նամակով այն մասին, որ հիշողությունները «համոզիչ, հուզիչ, ազնիվ տուրք են ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակին»:

Սենատում իր ելույթում Լեւինն ասել էր. «պատմական տվյալները հստակ ու անվիճելի են: Ես խնդրում եմ բոլորին, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության իրողությունը, ընթերցել դեթրոյթցի Միթչ Կեխեթյանի «Երկրի հսկաները» հուզիչ հուշերը եւ ողբերգության ժամանակ նրա ընտանիքի անդամների ճակատագրերի որոնումները»:«Երկրի հսկաները» գրքում ես կենտրոնացել էի 1969թ, հորաքրոջս` Փառանձեմի որոնումների վրա` ճանապարհորդելով Արեւմտյան Հայաստանի Սեբաստիա, Էրզինջան, Էրզրում, Բիթլիս, Խարբերդ, Մալաթիա քաղքներով եւ ալցելելով պատմական Վանա լիճ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 26-07-2012 02:19:12
Դիտումների քանակը: 979
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԹՈՐԳՈՄ - ԹՈՒՄԱՆ ԹՈՒՄՅԱՆՑ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott