«Daily Mail»-ը պատմել է արվեստագետ-լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի մասին

Նորության նկար Բրիտանական «Daily Mail» կայքում հոդված է հրապարակվել, որը պատմում է հայ արվեստագետ-լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի եւ նրա լուսանկարած աչքերի հանրահայտ շարքի մասին:

«Միանգամայն բնական է, երբ միջատների եւ բույսերի մակրոնկարահանում են կատարում, սակայն փորձել լուսանկարել աչքը... Ես չէի սպասում, որ նման արդյունքի կհասնեմ»,- նշել է Մանվելյանը:

Ըստ լուսանկարչի`ինքը չգիտեր, որ աչքերը նման կառուցվածք ունեն:

«Ամեն օր մենք հարյուրավոր աչքեր ենք տեսնում, սակայն չենք էլ կասկածում, որ նրանք ունեն անհայտ մոլորակների մակերեւույթի նման գեղեցիկ կառուցվածք»,- ասում է նա:

Հրատարակչությունը նշում է, որ Սուրեն Մանվելյանն սկսել է լուսանկարել 16 տարեկանից, իսկ իր տեխնիկայի գաղտնիքը չի հայտնում:

Նշենք, որ Սուրեն Մանվելյանը նաեւ ֆիզիկա եւ մաթեմատիկա է դասավանդում: Նրա աշխատանքները հրապարակվել են The Independent-ում, Telegraph-ում, La Republica-ում, Liberation-ում, Guardian-ում եւ այլն:
Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյանի

ՀՈԴՎԱԾԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ՝ www.dailymail.co.uk

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 14-12-2012 07:10:05
Դիտումների քանակը: 1166
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ (Gorky) Արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուռալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott