The Wall Street Journal. Հայաստանում շախմատն արքայական զբաղմունք է

Նորության նկար Երկրպագուները ինքնագիր են խնդրում Տիգրան Պետրոսյանից, նրա լուսանկարներն ամսագրերի առաջին էջերում են, դեռահասների սենյակների պատերին: 28-ամյա Տիգրան Պետրոսյանը մարզաշխարհի աստղ կամ կինոաստղ չէ, նա գրոսմայստեր է: Շախմատով տարված այդ երկրում նա արքա է դառնում:

«Շախմատն այստեղ նույնն է, ինչ ֆուտբոլը Բրազիլիայում կամ ամերիկյան ֆուտբոլն Ամերիկայում»,- ասաց Պետրոսյանը մեկ գավաթ սուրճի շուրջ` Երեւանի շախմատի ակադեմիայում: Պետրոսյանը, ում հայրը Տիգրան անունով է կոչել որդուն` ի պատիվ աշխարհի նախկին չեմպիոնի անվանակցի` հայտնի Տիգրան Պետրոսյանի, առաջատար շախմատիստների թիմի անդամներից է, որոնք երեք միլիոնանոց այս աղքատ երկիրը աշխարհի չեմպիոն դարձրեցին: Սեպտեմբերին նա հինգհոգանոց թիմի կազմում էր, որը երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանին բերեց Համաշխարհային շախմատի օլիմպիադայի ոսկե մեդալը:

Հայտնի շախմատիստները մի շարք առավելություններ են ստանում Հայաստանում: Օրինակ, լավագույն շախմատիստներն ասում են, որ պայքարում են, որպեսզի հնարավորություն ունենան վճարել բենզինի կամ կայանատեղիի համար: Ռեստորաններում նրանց հաշիվներ չեն ներկայացնում: Հայաստանի կողմից իր շախմատիսներին մեծարելը հիշեցնում է անցած դարաշրջանը, երբ խաղը մի շարք անուններ աշխարհահռչակ դարձրեց:

Այն դեպքում, երբ շատ հետխորհրդային երկրներում շախմատիստները գործում են ինքնուրույն, Հայաստանում նրանք վայելում են պետության աջակցությունը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահն է: 2011թ. սեպտեմբերից շախմատը նաեւ պարտադիր առարկա է դարձել դպրոցներում: Հեռանկարային շախմատիստներն անվճար ուսման հնարավորություն են ստանում շախմատային ակադեմիայի էլիտար դպրոցներում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 07-12-2012 07:11:41
Դիտումների քանակը: 806
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՏԱՎԱԶԴ ԱՎԱԳՅԱՆ ԱՐՇԱԿԻ Կենսաբան: Կենսբ. գիտ. դ-ր (1946), պրոֆ. (1947), ԽՍՀՄ ԳԱ թղթ. անդամ (1946), Համ ԳԳԱ ակտդ. (1948): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott