AFP. Հարյուր տարի անց հայերը պայքարում են Թուրքիայում իրենց գոյության համար

Նորության նկար NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է France-Presse (AFP) գործակալության հոդվածը, որը հրապարակվել է ֆրանսիական «Libération» պարբերականում.

Թուրքիայի արեւելքում գտնվող Դերսիմի լեռներում բնակվող իսլամացած հայերը հարյուր տարվա ընթացքում լռություն են պահպանում` հետապնդումներից խուսափելու համար: Սակայն ոմանք որոշել են բացահայտ հայտարարել իրենց գոյության մասին` ապրիլի 24-ին հիշելով իրենց նախնիների ցեղասպանության մասին:

Դանաբուրան գյուղից ութսունամյա Թահիրե Ասլանպենչեսին իր ժլատ հիշողություններն է հավաքում 1915թ. ողբերգական իրադարձությունների մասին. «Մայրս պատմել է, որ իր ընտանիքը տեղահանվել է: Նա այդ ժամանակ երեխա է եղել: Տատը ցանկացել է նրան խեղդել գետում, որպեսզի չտառապի, սկայն չի արել: Մայրս ասում էր, որ ավելի լավ կլիներ, եթե նետեր գետը, քանի որ չէր ապրի այն ամենը, ինչ ստիպված է եղել ապրել»:

Հարյուր հազարավոր հայեր են զոհվել Առաջին համաշխարհային տարիներին Թուրքիայում զանգավածային կոտորածների ժամանակ: Հայերը նշում են մեկուկես միլիոն թիվը, բայց Անկարան կատեգորիկ կերպով ժխտում է:

Սակայն ոմանք շարունակում են գոյությունը իրենց հողի վրա, բայց, ինչպես Թահիրե տատը, զոհելով իրենց լեզուն եւ կրոնը: «Մենք հայեր ենք, սակայն մահամեդականներ: Իմ պապ Բեդրոսն է իսլամացել, քանի որ այլընտանք չի ունեցել»,-ասում է 79-ամյա Իբրահիմ Բոզթաշը:

Հետապնդումներից խուսափելու համար Բեդրոսի ժառանգներն ամուսնական կապեր են հաստատել քրդական կլանի հետ, որոնց հետ նրանք կիսում են ոչ մեծ Ալանյազի գյուղը: Սակայն նրանք երբեք չեն ձուլվել: «Մենք մեզ հայ ենք զգում, եւ ցանկացած պահի նրանք մեզ այդ մասին հիշեցնում են: Կարեւոր չէ, քանի աղջիկ ենք նրանց կնության տվել եւ քանիսին ենք վերցրել, նրանք շարունակում են ասել, որ մենք հայեր ենք»,-ասում է Իբարհիմի եղբայրներից 86-ամյա Խդիր Բոզթաշը:

Ընտանիքը խտրականության օրինակների պակաս չունի, որոնց ենթարկվել է իր ծագման պատճառով. հողերի զավթում, բանակում տղամարդկանց նկատմամբ ստորացուցիչ վերահսկողություն` ստոգելու համար թլպատված են, թե ոչ, եւ անգամ ընտանքի անդամներից մեկի նկատմամբ խոշտանգում:

Այս ամենը շատ հայերի ստիպել է ընտրել լռությունը: «Դերսիմի բոլոր գյուղերում կան հայեր, սակայն նրանց մի մասը թաքցնում է ազգային պատկանելությունը»,-ասում է Իբրահիմի որդին` 42-ամյա Մուստաֆա Բոզթաշը:

Ամեն դեպքում նրանք որոշել են հայտնել իրեց ծագման մասին: Բնակվելով Իզմիրում` Մուստաֆան իր շինարարական ընկերությունը «Բեդրոս» է անվանել` որպեսզի «շարունակի ապրել իր պապի անունը»: Նա հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել Թունջելի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը` Թուրքիայի հայերին խրախուսելու «պաշտպանել իրենց գոյությունը»: Դա նաեւ միջոցառման կազմակերպիչների` Դերսիմի հայերի ասոցիացիայի նպատակն է:

Հայոց ցեղասպանության մասին պնդումը դեռեւս տաբու է Թուրքիայում: Մինչ այժմ միայն Ստամբուլում եւ Դիարբեքիրում են 1915 թ. կոտորածի զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցել:

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 29-04-2013 08:07:44
Դիտումների քանակը: 1082
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՍԵՐՈԲԻ Պետական և կուսակցական գործիչ: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-88): ՀՀ Աժ նախագահ (1999): Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott