Հաղթանակս նվիրում են երկրիս, ընտանիքիս և տուժած Կրիմսկին. օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյան

Նորության նկար Ամենաբարձր հարգի Օլիմպիական մեդալը Ռուսաստանի հավաքականին պարգևեց Կրասնոդարից հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը: Մարզաձևի ամենաթեթև քաշային կարգում հանդես եկող մարզիկը, բացի այդ Ռուսաստանի պատմության առաջին Օլիմպիական ոսկին նվաճեց ձյուդո մարզաձևում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

«Ես իմ հաղթանակը նվիրում են երկրիս, ընտանիքիս և տուժած Կրիմսկին: Ես հանդես եմ գալիս Կրասնոդարի երկրամասից: Կրիմսկի հետ շատ բանով եմ կապված: Երբ այդ ողբերգությունը տեղի ունեցավ, ես անմիջապես մեկնեցի այնտեղ», - պարգևատրման արարողությունից առաջ պատմել է Գալստյանը:

«Մանկուց համոզված էի, որ օլիմպիական չեմպիոն եմ դառնալու, - ավելացրել է մարզիկը: - Այո, հուզվում էի. հուզումը միշտ կա: Ես ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին, ում հետ մենամարտեցի եզրափակիչ դուրս գալու համար, լավ գիտեի, նա վարկանիշում առաջինն է, իսկ ես` չորրորդը: Սակայն դա ոչինչ չի որոշում: Ես ուժեղ էի, պատրաստ էի պայքարել և հաղթեցի: Իսկ եզրափակիչի ճապոնացի՞ն: Վերջերրն «Մասթերզի» սերիայի շրջանակներում նրան հաղթել էի և ես նրան նույնպես լավ գիտեի»,- նշել է հայ չեմպիոնը:

Գալստյանը պատմել է, որ չի պատրաստվում սահմանափակվել նվաճումով. «Ուզում եմ ևս մեկ Օլիմպիադայում հանդես գալ: Դեռ երիտասարդ եմ, ժամանակ դեռ ունեմ»:

Նա խոստացել է, որ այժմ պետք է օգնի մյուս տղաներին, ովքեր դեռ պետք է Լոնդոնի տատամիների վրա պայքար մղեն:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն բավական զգացմունքայնորեն է արձագանքել երկրի օլիմպիական առաջին հաղթանակի կապակցությամբ: «Մենք առաջին ոսկին ունենք: Ձյուդո: Արսեն Գալստյան: Զիլ է: Ապրե՛ս»,- գրել է ՌԴ վարչապետը «Թվիթերի» միկրոբլոգի իր հաշվում:

Լուրեր Հայաստանից - Թերթ.amhttp://tert.am/am/news/2012/07/28/arsen-galstyan-gold/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 29-07-2012 11:44:57
Դիտումների քանակը: 1190
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆ Ճշգրտել եմ Հայոց Հայկեան օրացոյցի սկիզբը՝ ն.Ք. 2341 թ., Հայոց հնագոյն Ամանորի՝ Նաւասարդի տօնի դիրքը արեւադարձային տարուայ մէջ (ամառնամուտից 8 օր առաջ), ի յայտ եմ բերել Հա Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott