Կեսարիայի միակ հային կոմունիստները չեն թողել գալ Հայաստան. ֆոտոռեպորտաժ Կայսերիից

Նորության նկար Zoom Image
Լուրեր Հայաստանի - NEhttp://news.am/arm/news/107392.html107392.html">իս 30, 2012 | 00:04
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում, որտեղ ժամանակին մեծ թվով հայեր են ապրել, այսօր ընդամենը 4 հայ է ապրում, ովքեր համարձակվում են բարձրաձայնել իրենց ինքնության մասին: Այս հայերի մեջ յուրահատուկ կերպար է իրեն Կայսերիի միակ մաքուր հայը համարող Սարգիս Թեքյանը: (ֆոտոռեպորտաժ)

«Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից եւ ֆինանսավորվում է USAID-ի կողմից, հայ եւ թուրք լրագրողների խումբը Կայսերիում այցելեց Սարգիսի տուն:

Ինչպես Կայսերիից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Սարգիսը Թեքյանը կրկնակի երջանիկ էր՝ հանդիպել հայ լրագրողների հետ հենց այդ օրը, քանի որ նշում էր իր ծննդյան 55-ամյակը: Սարգիսը ոգեւորությամբ եւ ժպիտով բոլորին հրավիրում է տուն՝ նույնիսկ հայ եւ թուրք լրագրողների անվտանգությունն ապահովող թուրք ոստիկաններին: Սարգիսը Կայսերիում մենակ է ապրում, սակայն տան թե առջեւի մասը, թե բակն աչքի են ընկնում կոկիկությամբ եւ մաքրությամբ:

Սարգիսը նշում է, որ ինքը երբեք չի թաքցրել իր ինքնությունը ոչ մի իրավիճակում, նույնիսկ երբ բանտում է գտնվել: Ավելին, իր ինքնության մասին հպարտ եւ խիզախորեն արտահայտվող Սարգիսը ձախ թեւի վրա իր անունն էր դաջել՝ Sarkis: «Դեռեւս Խորհրդային միության ժամանակ ուզում էի գալ Հայաստան, սակայն սահմանից ինձ կոմունիստները հետ ուղարկեցին: Գիտեմ, որ հայերը նամուսով, թասիբով ու ճիշտը ասող ազգ են: Հայերեն գրեթե չգիտեմ, բայց «Հայր մերը» գիտեմ»,-ասում է Սարգիսը՝ հայ լրագրողների մոտ բարձրաձայն արտասանելով «Հայր մերը»:

Տան բակում, պատերին կան թերթերի էջեր, որտեղ ներկայացված են Սարգիսի մասին հոդվածներ: Երբ հետաքրքրվեցինք, թե ուզում ենք տեսնել հայազգի մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի տունը, նա հպարտորեն ասաց, որ Գյուլբենկյանն իր բարեկամներից է՝ իր պապի զարմիկը:

Չվախենալով հայ եւ թուրք լրագրողների կողքին գտնվող ոստիկաններից, որոնց ինքը հրավիրել էր տուն՝ Սարգիսը պատմում է, որ Կայսերիի հայկական Թալաս թաղամասում, որտեղ որ եւ գտնվում է իր տունը, 1915-ին Գերմանիայի աջակցությամբ երիտթուրքերը մեծ կոտորած են կազմակերպել, պայթեցրել եւ ավերել հայկական դպրոցներն ու եկեղեցիները:

Հետաքրքիր եւ ուրախ հանդիպումից հետո Սարգիսը հայ եւ թուրք լրագրողներին ճանապարհեց մինչեւ ավտոբուս, որտեղ հուզված պահանջեց, որ առիթի դեպքում կրկին իրեն այցելեն: «Իհարկե, մեծ սիրով»,-ոգեւորված նման հանդիպումից ասացին խմբի անդամները՝ եւ արդեն շարժվող ավտոբուսի պատուհանից թափահարեցին ձեռքերը:

Zoom Image
Լուրեր Հայաստանի - NEhttp://news.am/arm/news/107392.html107392.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 29-05-2012 22:31:33
Դիտումների քանակը: 1221
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ԲՈՒՐԴԱՂՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ Դիրիժոր, երաժշտ. գործիչ: ՀԽՍՀ ժող. արտիստ (1945): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott