Լուսինեն և Աստվածամայրը

Նորության նկար Երգով աղոթողը

Նախ՝ ինչպե՞ս Լուսինե Զաքարյանը եկավ ու հայտնվեց մեր հոգևոր և տոհմիկ երգի կատարողական արվեստի ակունքներում։ Հիշենք ժամանակները© իշխում էին խորհրդային հետապնդումները ցանկացած հոգևորի նկատմամբ:

Այս պարագայում հարկ չկա՞ մտածել, որ մեծերի մուտքը նախապատրաստվում է նախախնամությամբ: Նաև՝ մաքրվում է տարածությունը, և նրանք հիմնավորվում են իրենց թագավորության մեջ: Ընդամենը մեկ-երկու կիրակի այցելելով Մայր տաճար` նա գրավեց Վեհափառ Վազգեն Ա-ի ուշադրությունը: 1959-ին դարձավ եկեղեցու երգչախմբի մեներգչուհին:

Արվեստագետի ճանապարհն առեղծվածներով լեցուն էր հենց սկզբից: Առեղծված էր, թե ինչպես կարող է ընդամենը մեկ-երկու շաբաթ Էջմիածին եկող երգչուհին երգել աղոթելով:

Ժողովուրդը« հատկապես երիտասարդությունը, կախարդված էր նրա արվեստով։ Նրանք կիրակի օրերին շարվեշարան գալիս էին տաճար« կանգնում սյուների տակ և ունկնդրում:

Լուսինեն հայ հոգևոր երգը դուրս բերեց եկեղեցուց և տարավ մեծ բեմեր: Նա այդ երգերը հնչեցրել է Մոսկվայի Կրեմլի համագումարների, Փարիզի Պլիեր դահլիճներում, Արգենտինայում: Նրա անզուգական ձայնը հնչել է Փարիզի Աստվածամոր տաճարում, որի թույլտվությունը տալիս է Հռոմի Պապը: Իսկ Քյոլնի հռչակավոր տաճարում նրա կատարման մանրամասներն ականատեսները մինչև այժմ հիշում են. Լուսինեն երգում է «Ավե Մարիա»: Մարդիկ ձայնի վրա լցվում են տաճար, զարմացած հետաքրքրվում՝ ո՞վ է, ի՞նչ չլսված ձայն է:

Տիրամայրը Լուսինեի կյանքում

Լուսինեն հատկապես անբացատրելի սեր ու պաշտամունք ուներ Աստվածամոր նկատմամբ: Երգացանկում էլ ընտրում էր արևմտաեվրոպական կոմպոզիտորների «Ավե Մարիաները» և Տիրամորը նվիրված հայ միջնադարյան շարականները («Մեծացուսցեներ»):

Լուսինեի պաշտամունքն առ Աստվածածին արտահայտվում էր ոչ միայն արվեստում: Իրական կյանքում ևս առանձնակի վերաբերմունքն առկա էր: Ուներ տարբեր վայրերից բերված Տիրամոր պատկերներ: Օրական մի քանի անգամ բարձրանում էր, վերցնում սրբապատկերների փոշին, համբուրում ու ցած իջնում: Նրա գիշերային աղոթքների հիմնական մասն էլ սովորաբար վերաբերում էին Սուրբ Կույսին: Եվ ընդհանրապես առեղծվածային ինչ-որ բան կար այն հանգամանքում, որ նրա չափազանց փխրուն հոգին կարողանում էր այդքան խորությամբ ընկալել հոգևոր ապրումները և երգի միջոցով դրանք ուղղել առ Տիրամայր:

Մեկ այլ անհասկանալի իրողություն ևս. նա Աստվածամորը նվիրված մեծ կտավի գործերը յուրացնում-անգիր էր անում չափազանց կարճ ժամանակում: Կա՞, եղե՞լ է արդյոք մի երգչուհի, որ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ծավալային, հզոր գործերը կատարելիս բեմ բարձրանա... առանց նոտաների:

***

Արդեն քանի տարի է՝ մեզ հետ չէ մեծ երգչուհին, որն իր կենդանության օրոք ժողովրդի կողմից ընկալվում էր որպես մաքրության, լույսի, երկնայինի խորհրդանիշ: Խորհրդանիշ՝ երկրի վրա, մեզ մոտ՝ մեղավոր աշխարհում:

Եվ զարմանալիորեն ժամանակի մեջ որքան հեռանում ես նրա արվեստից, այնքան զգում ես այն ձգողական-աստվածային ուժը, որն առինքնում և իրեն է գամում մարդկանց հայացքները:

Զգում ես նաև տարածության դատարկությունը, որտեղ այլևս բացակայում է երգչուհին: Հիշում եմ նրա երկրպագու բարեկամներից մեկի դժգոհությունը՝ թե այսօր այլևս հետաքրքրվող չկա Լուսինեով: Զանգվածային մշակութային միջոցներով չի հնչեցվում նրա ձայնը: Լռում են մասնագետները: Մոռանու՞մ են նրան...

Ցավ ի սիրտ պետք է արձանագրել. Լուսինեն իր տեղում է, մարդիկ են տեղաշարժվել... Գուցե և անհրաժե՞շտ էր երգչուհու արվեստի նկատմամբ ժամանակավոր այս ընդարմացումը, որպեսզի ժամանակը մաքրի մանր անհարթությունները, և այն երևա վերջնական, մնայուն փայլով:

Աղբյուրը՝ Զրուցակից շաբաթաթերթ -
http://www.sobesednik.am/old_archive/index.php?option=com_content&view=article&id=15121:2008-08-17-07-07-29&catid=1093:-4&Itemid=13401

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-06-2012 11:44:06
Դիտումների քանակը: 1770
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՊՈՂՈՍ (ՊԱՎԵԼ) ԲԵԿ ՓԻՐՈՒՄՅԱՆ (ՓԻՐՈՒՄՈՎ) ԿԱՐԱՄԱՆԻ Ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ (1914): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott