Թե ինչպես հայը փրկեց ամերիկյան հին ռազմանավը

Նորության նկար Բոստոնը հուլիսի 4-ին ողջունել է «առագաստանավերին», որոնց շարքում հատուկ առանձնանում է Old Ironsides ռազմանավը եւ նրա սխրանքները 1812 թվականի պատերազմում: Սակայն, եթե չլիներ հայ ներգաղթյալի ջանքերը, USS Constitution նավը, որը հայտնի է որպես Old Ironsides, 20-րդ դարի սկզբին կհանձնվեր որպես ջարդոն: Այս մասին գրում է The Armenian Weekly-ն:

Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը պատրաստվում էր Մեծ Բրիտանիայի հետ 1812 թվականի պատերազմի 200-ամյակի տոնակատարություններին, առանձնակի նշելով Old Ironsides-ի դերը, տեղին է հիշեցնել հայ ներգաղթյալ Մովսես Գյուլեսյանի մասին, ով միավորեց ամերիկացիներին, որպեսզի փրկի նավը որպես ջարդոն հանձնելու հեռանկարից:

Մովսես Գյուլեսյանը ծնունդով Մարաշից էր եւ Նոր աշխարհում հաջողության խորհրդանիշներից մեկը: 1883 թվականին առանց որեւէ գումարի ժամանելով Նյու Յորք, նա փոխադրվել է Վուսթեր եւ վերջապես հիմնավորվել Բոստոնում, որտեղ պղնձի գործարան է բացել:

1905 թվականին Գյուլեսյանը, առաջնորդվելով ուժեղ հայրենասիրական մղումով, հեռագիր է հղել ԱՄՆ ռազմածովային քարտուղար Ջ. Բոնապարտին, որում նշել է. « Constitution» – «Old Ironsides-ի համար 10 հազար դոլար կտամ, կվաճառե՞ք»: Այս տեղեկությունը տարածվել է բոլոր թերթերում եւ մի լրագրող ենթադրել է, որ նավը կարող է անհանգստացնել Թուրքիայի սուլթանին, եթե այն վաճառվի հայի:

«Դա լավ կատակ կարող էր համարվել, եթե նրանց ստիպեին հավատալ, որ հին ֆրեգատը կարող է հանկարծ գիշերով Բոստոնից լողալ մինչեւ Միջերկրական ծով` ռմբակոծելու համար Թուրքիայի անպաշտպան նավահանգիստները»,-պատասխանել է Գյուլեսյանը:

Գյուլեսյանի ջանքերը հասարակական աջակցություն են ստացել եւ նավը փրկվել է: Իր այս դերակատարման համար Գյուլեսյանն ընտրվել է Old Ironsides-ի ասոցիացիայի նախագահ:

Zoom Image

Zoom Image

Լուրեր Հայաստանից - NEWS.am - http://news.am/arm/news/112230.html
Բնօրինակը՝ http://www.armenianweekly.com/2012/07/03/how-an-armenian-saved-uss-constitution/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 05-07-2012 17:28:36
Դիտումների քանակը: 1328
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐԱ ՇԻՐԱԶ (ԱՐԱՄԱԶԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ Քանդակագործ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1977): 1987-1993-ին` ՀՆՄ նախագահ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott