ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՔԵՄԱԼԻՍՏՆԵՐԻՑ ՍԵԼՉՈՒՔԻ ՄԱՅՐԸ ՀԱՅ Է

Նորության նկար Հասան Ջեմալի նոր աղմկահարույց «1915. Հայոց ցեղասպանություն» գրքում հետաքրքիր տեղեկություններ են հաղորդվում «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր, «Էրգենեքոն» ահաբեկչական խմբավորման գաղափարական առաջնորդներից Իլհան Սելչուքի ծագման մասին:

Գրքում նշված է, որ հայտնի թուրք մտավորականը, ով մոլի քեմալիստ էր ու ազգայնական, մորական կողմից ունի հայկական ծագում:

Սելչուքը մահացել էր 2010 թվականին` 2 տարի անց, երբ նրա անունը սկսել էր շրջանառվել «Էրգենեքոնի» գործով հետաքննության շրջանակներում:

Ջեմալն իր գրքում գրում է, որ Սելչուքի մայրը` Հիքմեթ Քասըմ հանումն ազգությամբ հայ է, թեև այդ մասին չի բարձրաձայնվել: Նշվում է նաև, որ Սելչուքն իր մոր էթնիկ ծագման մասին իմացել է, սակայն գաղտնի է պահել: Հաշվի առնելով, որ Թուրքիայում հայ լինելը, մեղմ ասած, շահեկան չէ, Սելչուքը գերադասել է լռել և իր անունը «չգցել»:

Նշեմ, որ Հասան Ջեմալը, ում «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը շուկա է դուրս եկել վերջերս, Մեծ եղեռնի կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռն է: Կրտսեր Ջեմալը Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող փոքրաթիվ թուրք մտավորականներից է:

gevorgpetrosyan.livejournal.com

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 17-09-2012 14:36:16
Դիտումների քանակը: 1283
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՈՆԻԴ ԿՈՍՏԱՆԴՈՎ ԱՐԿԱԴԻԻ (Արտաշեսի) Խորհրդային պետական գործիչ: ԽՄԿԿ անդամ (1942- ից): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott