Ես հայ եմ, ես սիրում եմ իմ հայրենիքը ու երազում եմ նրա ազգային հավաքականում հանդես գալու մասին. Խորեն Բայրամյան
«Ռոստովի» (Դոնի Ռոստով) երիտասարդ հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում որևէ հանդիպման չի մասնակցել: Պատճառը վնասվածքն է, որը ֆուտբոլիստն ուներ դեռևս նախորդ մրցաշրջանում:
«Նախորդ մրցաշրջանում էլ ես վնասվածքով էի խաղում, ինչի արդյունքում ամեն ինչ բարդացավ և մինչև օրս դեռ վերականգնվում եմ: Հույս ունեմ, որ ձմռանը կվերադառնամ շարք ու կկարողանամ մասնակցել «Ռոստովի» 2-րդ նախապատրաստական հավաքին»,- armsport.am-ի հետ զրույցում ասաց Խորեն Բայրամյանը:
Բայրամյանը նախկինում մի քանի անգամ հրավեր է ստացել Ռուսաստանի երիտասարդական հավաքականից ու մասնակցել է ԱՊՀ-ի գավաթի մրցաշարին, սակայն ֆուտբոլիստը հավաստիացրեց, որ իր երազանքը Հայաստանի դրոշի ներքո հանդես գալն է.
«Ես հայ եմ, ես սիրում եմ իմ հայրենիքը ու երազում եմ նրա ազգային հավաքականում հանդես գալու մասին: Բայց ցավալի է, երբ ծանր վնասվածք ես ունենում: Շատերը քո մասին մոռանում են»:
Խորենն անդրադարձավ նաև «Ռոստովի» ելույթներին, որը Պրեմիեր լիգայում անցկացրած 19 հանդիպումներից հետո 20 միավորով ընթանում է 11-րդ տեղում.
«Մեկնարկը լավ չստացվեց, բայց աստիճանաբար կարգավորում ենք: Խնդիրը տասնյակում հայտնվելն է»:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1681
Կիսվել : |