ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (կենսագրական ակնարկ)

Նորության նկար «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»:
Գ.ՆԺԴԵՀ

«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժ ացնելու... Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը...»
«Սյունիք»,Գորիս 1920թ., թիվ

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսն երի շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում արեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյ ախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը: Նժդեհը (արեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 1-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցր ել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր՝ Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են չորս երեխա, ինքը փոքրն էր: Սկզբնական կրթությունը ստացել է Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովոր ելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միացել է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքել է համալսարանը ու ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, ուր Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարն երի միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս: 1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը եւ իբրեւ կուսակցական նշանավոր գործիչ Սամսոն Թադեւոսյանի օգնական, մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք եւ ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս եւ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում՝ Ջուլֆայից մինչեւ Պետերբուրգ, մնացել է ավելի քան երեք տարի, ապա՝ անցել Բուլղարիա:

Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավոր ական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի ընկավ մի շարք հաղթական կռիվներով եւ 1913թ.-ին զորացրվեց՝ հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին (իմա՛ Բալկ անյան 2-րդ՝ թուրքանպաստ պատերազմին):

Բալկանյան պատերազմի տարիներին, իրավասությունների հետ կապված, ցավալի վեճ տեղի ունեցավ հայկական վաշտի երկու ղեկավարների միջեւ, որի արդյունքում վաշտը բաժանվեց Նժդեհի ու Անդրանիկի կողմնակիցների: Բարեբախտաբար, վաշտի զորացրումից շատ չանցած, . Նժդեհը, 1913թ.-ի հոկտեմբերին, Հ.Յ.Դ. Բալկանյան Կենտրոն ական կոմիտեին ուղղեց մի գրություն, որով փակված հայտարարեց իր ու Անդրանիկի միջեւ ամիսներ տեւած անախորժ վեճը (1):

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, վերջին շրջանում՝ ղեկավարել հայ- եզիդական առանձին մի զորամաս:

1917թ.-ին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին եւ փրկել տեղի հայությանը կոտորածից:

1918թ.-ի գարնանը վարել է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով կարելիություն է ընձեռնվել նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից: Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին եւ նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: «Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը,- կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը» (2): Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատեւելու կամքը, եւ այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվն երի համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջեւանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից՝ Կապանի, Արեւիքի եւ ողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար:

Այստեղ հարկ ենք համարում, թեեւ ընդհանուր գծերով, բայց մի փոքր հանգամանալից, անդրադառնալ այն հերոսականին, որ վարեց Նժդեհը 1919-1921թթ.-ին, Զանգեզուրի լեռներում, որը նրա կյանքի եւ հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջերից է (3):

* * * *

Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությ ամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը: Լեռնահայության դիմումն երին՝ որեւէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ո՛չ մի կերպ չարձագանգեց:

Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին: Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված ողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, եւ, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը (4): Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշեւիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920թ. օգոստոսի 10- ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջեւ կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ եւ Նախիջեւան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու ենվազը եւ անցնել Երեւան (5): Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, եւ մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երեւան ապաքինվելու (որիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում եւ մենակ չթողնել լեռնահայությանը: Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ եւ գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը: 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվել մինչեւ վերջին շունչը» (6): Այսպես ծնունդ առան Դավիթբեկյան Ուխտերը, որոնց նշանաբանն էր. «Հանուն հայրենիքի՝ Դավիթ Բեկաբար»: Բացահայտած թուրք-բոլշեւիկյան միացյալ դավադրությունը ու չընդունելով ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, որը Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոհիշյալ համաձայնագրով, փաստորեն, Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու նախաքայլ էր անում (7), Սյունիքը շարունակեց կռիվը, եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1920թ.-ի դեկտեմբերին, իրեն հռչակեց ինքնավար:

1921թ. հունվարին, Դրոն Բաքվից մի հեռագիր հղեց Նժդեհին, առաջարկելով նրան՝ թույլ տալ Զանգեզուրի խորհրդայնացումը, հավատացնելով եւ վստահեցնելով, որ այդպիսով, Մոսկվայի առաջիկա կոնֆերանսում, ուր լուծվելու էին նաեւ վիճելի հողային հարցեր, Խորհրդային Ռուսաստանը բարյացակամ կլինի դեպի Հայաստանը եւ կպաշտպանի հայ աշխատավորության շահերը (8): Այս անգամ եւս, Նժդեհը, իբրեւ հեռատես քաղաքագետ, չհեռացավ Սյունիքից եւ շարունակեց մաքառել: 1921թ.-ին, որիսում լույս տեսավ Նժդեհի «Խուստուպյան կանչ եր» փոքրածավալ գրքույկը, որը պարունակում է կոչեր՝ լեռնահայությա-նը եւ պատվիրաններ՝ իր զինվորներին:

Իր զինվորական հմտությամբ, կազմակերպչական տաղանդով եւ ոգեշունչ խոսքով, Նժդեհին հաջողվեց ստեղծել «ժողովրդական կուռ բանակ մը, որ պատրաստ էր իր հրամանատարի ձեռքի մեկ շարժումին անս ալով՝ կրակի մեջն անգամ նետվելու» (9): Նժդեհն էր, որ պարտության դառնությունը ճաշակել տվեց Դենիկինի, Կոլչակի ու Վրանգելի բանակն երը ջարդած եւ «անպարտելի» հռչակված 11-րդ Կարմիր բանակի հեծելազորի պետ Կուրոչկինին:

Նույնիսկ Փետրվարյան ապստամբության պարտությունը եւ դրա հետեւանքով՝ 12 հազար գաղթականության (որից՝ 4 հազարը զորք) նահանջը,- որոնք զգալիորեն ազդեցին լեռնահայության բարոյա-հոգեբանական վիճակի վրա,- չընկճեցին Սյունիքին, եւ նա շարունակեց իր հաղթ ական կռիվները: 1921թ. ապրիլին հռչակվեց Լեռնահայաստանի Հանր ապետություն՝ սպարապետ Նժդեհի վարչապետությամբ:

Հունիսի 1-ին, Զանգեզուր անցած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստան՝ Սիմոն Վրացյանին նշանակելով վարչապետ (Նժդեհը մնում էր իբրեւ սպարապետ): Նոր կառավարությունը թույլ տվեց մի շարք կոպիտ սխալներ, որոնց մեջ ամենից ճակատագրականն եղավ երեք հազար թաթար-թուրքերի՝ իբրեւ քոչվոր, իսկ իրականում՝ որպես ծպտյալ դավադիրներ, Սիսիան ազատ մուտքի արտոնումը: Իսկ Երեւանից նահանջած զորքը կա-մավոր անձնատուր եղավ կարմիրներին:

Այս պայմաններում, մի կողմից՝ Վրաստանի ու Հայաստանի բոլշ եւիկացումը, Արարատյան գաղթականության՝ դեպի Սյունիք նահանջը (մասնավորապես, նահանջող մտավորականության եւ երիտասարդու-թյան վաղաժամ անցնելը Պարսկաստան), որոնք բարոյալքիչ ու հոռի ազդեցություն ունեցան լեռնաշխարհի հայության վրա, մյուս կողմից՝ պարենի ու հացահատիկի չգոյությունը, վարչական եւ զինվորական մարմինն երի միջեւ առաջ եկած անհամաձայնությունները, միաժամանակ՝ խուսափելու համար ավելորդ հալածանքներից, որին կարող էր ենթար-կվել Խորհրդային Հայաստանի հայությունը, եւ հաշվի առնելով, որ Հայաստանի բոլշեւիկյան ղեկավարությունը իր 1921թ.-ի հունիսի հռչակագրով Սյունիքը հայտարարում էր կցված Մայր երկրին, Լեռնահայաստանը հուլիսին տեղի տվեց խորհրդայնացման առաջ: Թողնելով Զանգեզուրը, Նժդեհը հրաժեշտից առաջ հավաստեց լեռնահայությանը, որ ինքը ընդմիշտ չի՛ հեռանում եւ պիտի վերադառնա, եթե Երեւանի փոխարեն Բա-քուն լինի Սյունիքի տերը: Իսկ Խորհրդային Հայաստանի Հեղկոմին ուղ-ղած իր դիմումը հաղթական սպարապետն ավարտում էր սաստող տողե-րով. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաս-տանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյու-ղացիության եւ նրա մտավորականության արդար պահանջը» (10):

Երկու տարվա կռիվների ընթացքում, թշնամու 15 հազար սպանվ ածի դիմաց Սյունիքը տվեց ընդամենը մի քանի տասնյակ զոհ, իսկ մոտ 200 գյուղեր մաքրագործվեցին թուրքերից ու վերադարձվեցին հայերին: Շնորհիվ Լեռնահայաստանի հերոսամարտի՝ հնարավոր եղավ՝

ա) Փրկել լեռնահայությանը կոտորածից,
բ) Սյունիքը կցել Մայր հայրենիքին՝ մահացու անդամահատումից զերծ պահելով Հայաստանը (11),
գ) Հոգեբանորեն ու ռազմագիտորեն հնարավոր դարձնել փետրվ արյան ապստամբությունը (12),
դ) Ապահովել հայ մտավորականության եւ մարտական ուժերի նահանջը ու անցումը Պարսկաստան: Եվ այս ամենը, հիմնականում, շնորհիվ Նժդեհի անհատականությ ան:

* * * *

Այսպիսով, 1921թ. հուլիսին Նժդեհը թողնում է Զանգեզուրը եւ անցնում Թավրիզ: Այստեղ լրջորեն սրվում են հարաբերությունները նրա եւ Հ.Յ.Դ. Բյուրոյի միջեւ, ինչը սկիզբ էր առել դեռեւս Սյունիքի կռիվների շրջանում: Արաքսի պարսկական ափին գտնվելու ժամանակ, Հ.Յ.Դ. որոշ ղեկավար անդամներ (այդ թվում՝ պարենավորման նախարար Հակոբ ՏերՀ ակոբյանը) Նժդեհի ներկայությամբ ծեծի ենթարկվեցին, գնդակահարվեց Ասլանյան ազգանունով դաշնակցական մի սպա: Այս կապակցությ ամբ (ու մի շարք այլ պատճառներով, որոնց թվում, ով զարմանք, Նժդեհին մեղադրում էին նաեւ Լեռնահայաստանի անկումը արագացնելու մեջ), Թավրիզում, Նժդեհը Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից կուսակցության երագույն Դատական Ատյանի մոտ պատասխանատվության կանչվեց (13): Թեեւ Նժդեհը դատարանին (նաեւ՝ ՀՀ Նախարարական խորհրդին ու Հ.Յ.Դ. Ատրպատականի ԿԿ-ին) մանրամասն բացատրագիր ներկայացրեց Լեռն ահայաստանի անկման պատճառների մասին (14), սակայն, 1921թ. սեպտ եմբերին կուսակցական դատարանը, Ս. Վրացյանի առաջարկով, վճռեց «հեռացնել . Նժդեհին Դաշնակցության շարքերից եւ ներկայացնել նրա գործը կուսակցության ապագա 10-րդ Ընդհանուր Ժողովին» (15): 1925թ.-ին, Հ.Յ.Դ. 10-րդ Ընդհանուր Ժողովի կողմից Նժդեհը վերականգնվում է կուսակցության շարքերում (16):

Թավրիզում եղած ժամանակ, անգլիացիները Նժդեհին առաջարկում են վերադառնալ Հայաստան եւ այնտեղ ապստամբություն բարձր ացնել (այդ ժամանակ Լենքորանում տեղի բնակչությունը ապստամբել էր խորհրդային իշխանության դեմ), որը Նժդեհի կողմից մերժվում է: Թավրիզում մոտ չորս ամիս գաղտնի ապրելուց հետո, Նժդեհը մեկնում է Բուլղարիա եւ հաստատվում Սոֆիայում: Այստեղ, հավանաբար 1922թ.-ին, նա ամուսնանում է Էփիմե անունով հայուհու հետ (17): 1922թ.-ին լինելով Բուխարեստում՝ այնտեղ գտնվող Վարդան եւորգյանին առաջարկում է իր (իմա՛ Նժդեհի) տրամադրության տակ գտնվող նյութերի հիման վրա գրել «Լեռնահայաստանի հերոսամարտը», որը լույս տեսավ 1923թ.-ին (18):

1923թ.-ին կրկին լինելով Բուխարեստում (19), Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով (20): Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում: 1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում: Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում:

1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» դաշնակցական թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակն եր հայ մտավորականությանը» շարքը (այն 1929թ.-ին Բեյրութում լույս է տեսնում առանձին գրքույկով): 1926թ.-ից, Բուլղարիայի կուսակցական կազմակերպությունը (Նժդեհը տեղի Հ.Յ.Դ. ԿԿ-ի անդամ էր) բաժանվում է Նժդեհի եւ Բյուրոյի կողմնակիցների: Կուսակցության բյուրոն գտնում էր, որ կարելի եւ ցանկ ալի է ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի հետ. այդ մտայնության հաստ ատմանը նպաստող մի շարք հրապարակումներ եղան, որոնց թվում՝ Բյուրոյի քարտուղար Ռուբենի «Հայ-թուրքական կնճիռը» (1924թ): Նժդե-հը, որպես պատասխան այդ գրքի, 1927թ.-ին Սալոնիկում լույս ընծայեց «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքույկը: Միաժամանակ, որոշ հրապարակումներ ունեցավ Շահան Նաթալիի կողմից Փարիզում 1928- 1929թթ. խմբագրվող, ընդգծված հակաթուրքական ուղղվածությամբ «Ազատամարտ» շաբաթաթերթում, ինչպես նաեւ՝ Բուլղարիայի դաշնակցական «Նոր Արաքս» թերթում (21): 1932թ.-ին Սոֆիայում լույս տեսավ նրա հերթական գրքույկը՝ «Ցեղի ոգու շարժը» վերնագրով, որում (ինչպես նաեւ «Խռովք» ամսագրում նույն թվին լույս տեսած «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հոդվածում) նախանշվեց հայկական ցեղային շարժումը: 1933թ.-ին, Փարիզում կայացավ Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովը, որին Նժդեհը մասնակցում էր իբրեւ պատգամավոր Բուլղարիայից: Վերջինս ժողովի առջեւ բարձրացրեց եւ անցկացնել տվեց երեք հիմնական հարցեր.

ա) Ձգտել, որ գաղթահայությունը դառնա զինական գործոն Հայաստանի ինքնապաշտպանության գործում,
բ) Կազմակերպել հայ երիտասարդ սերունդը ապակուսակցական հողի վրա,
գ) Բոլոր ուժերը կենտրոնացնել հակաթուրքական ճակատում (22):

Բ կետի հիման վրա, 1933թ. ամռանը Նժդեհը մեկնեց ԱՄՆ: Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արեւմտահայերի ջարդերին եւ արտասահմանում հակա-հայկական քարոզչության ղեկավարներից էր): Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում (23):

ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով: 1934թ.-ի սկզբին, Նյու Յորքի Սբ. Խաչ եկեղեցում, դաշնակցական խմբապետի ձեռքով դաշունահարվեց ամերիկահայոց հոգեւոր առաջնորդ Ղեւոնդ արքեպս. Դուրյանը: Դուրյանի սպանության կազմակերպման պատասխանատվությունը տարբեր ուժեր փորձեցին վերագրել Նժդեհին՝ Ցեղակրոն շարժումը չեզոքացնելու դավադիր մտայնությամբ (24): «Իմ այդ ազգահոգ քարոզչության համար հայության հատվածականացած, ապահայրենացած ու պարտվողական տարրերը դավադրեցին ինձ»,- գրում է Նժդեհն իր «Ինքնակենսագրություն»-ում:

Ամեն դեպքում, Ցեղակրոն շարժումը զգալի հաջողություններ ուն եցավ ԱՄՆ-ում, իսկ Նժդեհը 1934թ.-ի աշնանը վերադարձավ Սոֆիա: Այստեղ, 1935թ.-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը եւ իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը եւ այն դարձնել համագաղութային: Սակայն նրա հարաբերությունները Հ.Յ.Դ. ղեկավարության (հատկապես՝ կուսակցությ ան փաստացի բյուրոյապետ Ռուբենի) հետ խիստ լարվեցին: Այդ հողի վրա, 1936թ.-ին, Բուլղարիայի կուսակցական կազմակերպությունը պառակտվեց: Հակասությունները Նժդեհի ու կուսբյուրոյի միջեւ այնքան էին սրվել, որ Բուլղարիայում մայիսի 28-ը Ցեղակրոն Ուխտերն ու տեղի Դաշնակցության ԿԿ-ն նշում էին առանձին. ցեղակրոնները՝ Պլովդիվում, Վառնայում, ԿԿ-ն՝ Սոֆիայում ու Բուրգասում (25):

Այդ տարիներին ռուսների վտարանդիական, հակաբոլշեւիկյան «ՌՕՎՍ» (Ռուսաստանյան համազորային միություն) կազմակերպությունը Բուլղարիայում դիմում է Նժդեհին՝ տալ 2-3 ահաբեկիչներ՝ Ստալինին մահապատժելու համար: Առաջարկը մերժվում է:

1937թ.-ին Նժդեհը կանչվում է Կահիրե՝ կուսակցության բյուրո, որտեղ նրան փորձում են հաշտեցնել Ռուբենի հետ: Սակայն, Բյուրոյի հետ հանդիպումը ոչինչ չի տալիս, եւ Նժդեհը վերադառնալով Սոֆիա՝ նույն թվին հայտարարություն է անում Հ.Յ.Դ.-ից իր հեռանալու մասին: Բյուրոն եւս, առանց դանդաղելու, որոշում ընդունեց՝ «պառակտողական գործունեության» որակումով Նժդեհին կուսակցությունից հեռացնելու մասին: Իսկ 1938թ.-ին, Կահիրեում գումարված Հ.Յ.Դ. 13-րդ Ընդհ. ժողովը Նժդեհին կուսակցության շարքերից, այս անգամ արդեն արտաքսելու վճիռ տվեց (26):

* * * *

Կուսակցությունից հեռանալուց հետո, Նժդեհը շարունակում է Ցեղակրոն կազմակերպությունների ընդլայնումը, իսկ 1937թ.-ին, նույնպ ես Հ.Յ.Դ.-ից հեռացած Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը: 1937թ.-ին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին(27): Հիշատակելի է նաեւ «Հերկ» ամսագրում (որը խմբագրում էր Կարապետ Պալճյանը՝ ապագա Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը) Նժդեհի մեկ գրությունը ժամանակի հայ երիտ ասարդության ու նրա անելիքների վերաբերյալ՝ իբրեւ պատասխան «Հերկ»-ի խմբագրության հարցումներին (28):

Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարեւորվում եւ հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու եւ նոր բարոյականով սպառազինելու խնդիրը: Այդ նպատակով, 1937-1938թթ.-ին, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի եւ այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը (1938-1939թթ. հանդես գալիս շարժման պաշտոնական օրգան «Տարոնի Արծիվում»):

1938թ.-ին, Հ.Յ.Դ. 13-րդ Ընդհանուր ժողովից հետո, կուսբյուրոյի լիազորությամբ, Սոֆիա է ժամանում դաշնակցական գործիչ Կարո Սասունին, որը հայտնում է Նժդեհին, թե Բյուրոն պատրաստ է ընդառաջել իր պահանջներին, միայն թե ինքը չստեղծի նոր կազմակերպություն: Նժդեհը փաստարկելով, որ թուրքական թերթերը անընդհատ հարձակումներ են գործում ի՛ր վրա, բայց ո՛չ Հ.Յ.Դ.-ի, որ կուսբյուրոյի ամեն անդամ կարող է բնակվել Թուրքիային դաշնակից որեւէ երկրում, իսկ իրեն նույնիսկ արգելվում է տարանցիկ ճանապարհ այդ երկրներով, որ Հ.Յ.Դ. ղեկավարությունը թշնամանք է տածում Ցեղակրոնության եւ Տարոնականության նկատմամբ..., ինքը հիմք չունի հավատալու, թե Հ.Յ.Դ. նոր բյուրոն քաղաքականապես ավելի իմաստուն կգտնվի, քան նախորդը (29): Նմանօրինակ առաքելությամբ, 1939թ.-ին Նժդեհի հետ տեսակցություն է ունենում Դրոն, հորդորելով նրան՝ խզել կապերը Բուլղարիայի ցեղակրոն կազմակերպության իր ընկերների հետ: Սակայն Նժդեհը մնում է անդրդվելի (30): Եվ Նժդեհը սկսում է գործնական աշխատանքներ տանել՝ հրավիրելու Հ.Յ.Դ.-ից հեռացածների եւ Ցեղակրոն շարժմանը հարողների համագումար: Սակայն, պայթեց երկրորդ աշխարհամարտը եւ ստեղծված իրադրությունը թելադրեց այլ պայմաններ:

* * * *

Պատերազմի հենց սկզբից՝ երմանիայում հակահայկական ալիք բարձրացավ. գերմանական շատ թերթեր արդարացնում էին հայերի 1915թ.- ի ցեղասպանությունը, նացիստական մարդաբանական գիտությունը հայերին դասում էր «առաջավորասիական» (ոչ արիական) ժողովուր դների շարքում եւ ուներ խիստ բացասական կարծիք հայերի մասին (31), Բեռլինում պաշտոնապես հայտարարում էին, որ հայերն անցել են երմանիայի թշնամիների կողմը եւ այլն: Արձագանքելով դրան, երկրորդ աշխարհամարտի առաջին օրերին Բուլղարիայում, Ռումինիայում ու եվրոպական այլ երկրներում բարձրացան հակահայկական տրամադրությունն եր: Բուլղարիայում կային թերթեր եւ կազմակերպություններ, որոնք կոչ էին անում՝ հայերին արտաքսել երկրից, նրանց հետ վարվել հրեաների նման: Ռումինիայի վարչապետ Անտոնեսկուն հանձնարարել էր՝ հայերին տեղահանել հայաշատ քաղաքներից...

Այս իրավիճակում, Նժդեհը, «Մշակութային մերձեցման բուլղարա-հայկական կոմիտեի» (որի փոխնախագահն էր ինքը եւ, միաժամանակ, աշխատում էր Սոֆիայում լույս տեսնող «Սվետլոգլազ» բուլղարական գրական թերթում) միջոցով կապվում է Սոֆիայի գերմանական դեսպանության հետ, իսկ 1942թ.-ին անցնում Բեռլին՝ հարցերը տեղում լուծելու համար: Բեռլին մեկնելու նյութական հնարավորություն ունենալու համար, նա վաճառում է պատվո թրի վրայի ոսկին, որը 1936թ.-ին նրան էր նվիրել հայ մայրերի 12 հազարանոց կազմակերպությունը՝ ի նշան երախտագիտության իր հակաթուրքական-հայրենասիրական բազմամյա գործունեության:

Բեռլինում նա հանդիպում է նացիստական կուսակցության ներկ այացուցչի հետ ու իր անհանգստությունը հայտնում գերմանացիների կողմից տարվող հակահայկական քարոզչության համար: Առաջնորդվելով «գերմանական գայլին կուշտ պահելու եւ հայ գառնուկին փրկելու» քաղաքական սկզբունքով, Նժդեհը վերջինիս հետ պայմանավորվում է Բուլղարիայում հավաքագրել հայերի մի խումբ՝ Բեռլինում վարժվելու եւ երմանիայի՝ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար: Նա կապվում է Հ. Ասատրյանի հետ, որի միջոցով Բուլղարիայում հավաքագրվում եւ երմանիա են մեկնում 30 արեւմտահայ երիտասարդ ցեղակրոններ: Այնտեղ որոշ ժամանակ վարժվելուց հետո, հակառակ Նժդեհի հետ պայմանավորվածության, 1943թ.-ի աշնանը խումբը ուղարկվում է Ղրիմ՝ Կարմիր բանակի թիկունքում օգտագործելու համար: Սակայն, գերմանական հրամանատարության հետ խոսելուց հետո, Նժդեհը կարողանում է հիմնավորել իր մարտիկների՝ ո՛չ թե Ղրիմում, այլ՝ Թրակիայում գտնվելու անհրաժեշտությունը (այդ ժամանակ խիստ սրվել էին գերմանաթուրքական հարաբերությունները) եւ անձամբ ժամանում է Ղրիմ, ու խումբը վերադարձվում է Բուլղարիա:

Այսպիսով, Նժդեհի համագործակցությունը նացիստների հետ եղել է գաղթաշխարհի հայությանը գերմանական սպառնալիքից փրկելու մտահոգությամբ եւ հակաթուրքական հողի վրա:

Նժդեհն իր մասնակցությունն է բերել 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչեւ 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ յուլխանդանյան):

Բեռլինում եղած ժամանակ, գերմանացիների միջնորդությամբ, հանդիպել է Դրոյի հետ՝ նացիստների հետ համագործակցության ձեւի ու համատեղ գործելու խնդիրների շուրջ առաջ եկած հակասությունները հարթելու համար: Սակայն, Նժդեհի եւ Դրոյի միջեւ հաշտեցում չկայացավ (32):

1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա: «իտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները (իմա՛ Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը,- Մ. Լ.): Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»,- գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ (33): 1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» (ռուսերեն րՎպՐՑՖ ՔտՌՏվՈՎ - «մա՛հ լրտեսներին» բառակապակցության հապավումն է) բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխ ատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա եւ բանտարկում Լյուբյանկ այում:

Որո՞նք էին Նժդեհի՝ Բուլղարիայում մնալու լուրջ պատճառները: Հանձնվելով կարմիրներին, Նժդեհը հույս ուներ, թե խորհրդային իշխանությունները իրեն, որպես հայ ազգայնականի, կօգտագործեն Թուրքիայի դեմ: Դրա համար, անշուշտ, իրական հիմքեր կային: Նա ենթ ադրում էր, որ Թուրքիան թիրախ կդառնա Խորհրդային Միության համար (1945թ.-ին խորհրդային բանակը, իրոք, պատրաստվում էր մտնել Թուրքիա), եւ Կարմիր բանակի՝ Թուրքիային հարվածի դեպքում, հնարավոր կլիներ ազատագրել Արեւմտյան Հայաստանն ու այն կցել Խորհրդային Հայաստանին: Ճիշտ է եզրակացնում պատմաբան Ռուբեն Խուրշուդյանը. «Նժդեհը համոզված էր, որ սվինների վրա կանգնած խորհրդային կայսրությունը վաղ թե ուշ անպայման կփլվի: Նա ուզում էր, որ կայսրությ ան բեկորների վրա վերածնվեր ո՛չ թե փոքր հայկական պետություն, այլ՝ մեծ, միացյալ Հայաստանը, որի իրականացման գաղափարին էր նվիրել նա իր ողջ կյանքը» (34):

Փաստորեն, Արեւմտահայաստանի ազատագրման համար, Նժդեհը իր քառասնամյա հակաթուրքական պայքարի փորձն էր առաջարկում խորհրդային իշխանություններին (այս խնդրի հետ կապված՝ Մոսկվայում նա հատուկ խոսակցություն է ունենում գեներալ Աբակումովի հետ): Սակայն, միջազգային քաղաքական կյանքում իրադարձությունների հետագա փոփոխությունները ի նպաստ Թուրքիայի, չարդարացրին Նժդեհի հույսերը. խորհրդային բանակը չշարժվեց Թուրքիայի վրա:

1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երեւան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին):

Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը եւ զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը (35): 1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը եւ նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործուն եության ձեւերին, կառուցվածքին եւ այլն: Թեեւ Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին եւ մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց:

1948-1952թթ.-ին Նժդեհը գտնվել է Վլադիմիրի բանտում, այնուհ ետեւ, մինչեւ 1953թ.-ի ամառը՝ Երեւանի բանտում: Նժդեհի երկրորդ անգամ Երեւան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դեւեջյանը (36), պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ «առաջարկելով իր միջնորդությունը Դաշն ակցության եւ խորհրդային իշխանության միջեւ հասկացողություն մը եւ գործակցություն մը ստեղծելու համար» (37): Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ.-ին, Նժդեհն ու Դեւեջյանը Երեւանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա: Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել եւ այն մնաց որպես միայն փաստաթուղթ (38):

Այնուհետեւ, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր եւ մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին (Դեւեջյանը նշում է նոյեմբերի 21-ը, որը ճիշտ չէ):

Խորհրդային ղեկավարությունը Նժդեհին զրկեց ընդհանուր ներումից օգտվելու իրավունքից. դա ա՛յն դեպքում, երբ դրան արժանացան զգալի թվով հակախորհրդային գործիչներ եւ գերմանական բանակի զոր ավարներ:

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը, Երեւանից շտապ մեկնում է Վլադիմիր: Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ: Թույլ չի տրվում նաեւ մարմինը տեղափոխել Հայաստան: Լեւոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ «Տեր-Հարությունյան արեգին Եղիշի (1886-1955)» (39):

* * * *

Սակայն, ինչպես ամեն մի իրական հերոս, Նժդեհը չմոռացվեց: 1963թ.-ի սեպտեմբերին, Բոստոնի «Հայրենիք» ակումբում բացվեց Նժդեհի կիսանդրին, որը պատրաստվել էր Բեյրութում, արձանագործ Զավեն Խտշյանի ձեռքով (40): Այս առթիվ տեղի ունեցավ մեծ հանդիսություն, «Հայրենիք» օրաթերթը բացառիկ համար լույս ընծայեց՝ գրեթե ամբողջովին նվիրված Նժդեհին (1963թ., 13 սեպտեմբերի), բացառիկ թիվ հրատարակեց նաեւ Հայ երիտասարդաց դաշնակցության պաշտոնաթերթ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը: Իսկ 1968թ.-ին, Բեյրութում, «Համազգային»-ը հրատարակեց Նժդեհին նվիրված ծավալուն եւ շքեղ մի գիրք՝ կազմված Ավոյի (Ավետիս Թումայան) կողմից (1989թ.-ին այն վերատպվեց Լոս Անջելոսում՝ Հ.Յ.Դ. «Ռոստոմ» կոմիտեի հրատարակությամբ): Այս ամենը վկայում են, որ անկուսակցական դարձած Նժդեհը Դաշնակցությ ան կողմից վերարժեքավորվում էր:

1993թ.-ին, Երեւանում, Հ.Յ.Դ.-ի «Դեպի Երկիր» մատենաշարով լույս տեսավ Նժդեհի «Խորհրդածությունները», որն իրենից ներկայացնում է նրա սովետական բանտախցերում գրված մտածումներն ու խոհե-րը, ինչի գոյության մասին (իբրեւ ձեռագիր) դեռեւս վկայել է Նժդեհի բանտ ակից Դեւեջյանը:

1983թ.-ին, Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ եւ Նժդեհի հարազատներից մեկի միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երեւան: Նույն տարի, աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին՝ Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987թ.-ին հանգրվանում է լաձորի Սպիտակավոր վանքի բակում (41):

Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբեւէ չուներ:

Մուշեղ Լալայան

Ծանոթագրություններ

1. Կ. եւորգյան, «Ամենուն տարեգիրքը», Բեյրութ 1962թ., էջ 158, 162- 163:

2. Ավո, «Նժդեհ», էջ 67:

3. Մենք չենք անդրադառնա Սյունիքի կռիվների մանրամասներին. դրանք հանգամանալից շարադրված են Վարդան եւորգյանի «Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921)», . Նժդեհի «Իմ պատասխանը» գրքերում եւ վերջինիս՝ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում 1923-1925թթ.-ին լույս տեսած հոդվածաշարում: Կարծում ենք, որ ճշմարիտ չափանիշներով առաջնոր դվող պատմագիտությունը դեռ կվերարժեքավորի Սյունիքի հերոսամարտը՝ տալով նրա արժանի գնահատականն ու տեղը ո՛չ միայն 20-րդ դարի, այլեւ ողջ Հայոց պատմության մեջ:

4.Գ . Նժդեհ, «Իմ պատասխանը», Սոֆիա 1937 թ., էջ 31:

5. Վ. եւորգյան «Լեռնահայաստանի հերոսամարտը», Բուխարեստ 1923թ., էջ 51:

6. «Արնոտ գիրք», որիս 1921թ., էջ 33-34: Դավիթբեկյան Ուխտերի օրինակով էր, որ Նժդեհը հետագայում հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը:

7. Գ. Նժդեհ, «Ինքնակենսագրություն»:

8. Վ. եւորգյան, նշվ. աշխ., էջ 114-115:

9. Ավո «Նժդեհ», էջ 210:

10. Վ. եւորգյան, նշվ. աշխ., էջ 160:

11. Երբեմն կարճամտորեն պնդվում է, թե առանց Նժդեհի վարած կռիվների էլ Խորհրդային Ռուսաստանը Զանգեզուրը կթողներ Հայաստանին, քանզի, հակառակ դեպքում, Նժդեհի հեռանալուց հետո, այն կարող էր կցել Ադրբեջանին: Ըստ մեզ, եթե 1921թ.-ի մարտի ռուս-թուրքական պայմանագրի նախօրյակին Զանգեզուրում լինեին ո՛չ թե Նժդեհի մի խումբ ուխտյալները, այլ՝ Կարաբեքիրի զորքը (եւ այդ դեպքում ո՛չ միայն շատ գյուղեր թուրքաբնակ կլինեին, այլ՝ մնացածներն էլ՝ հայաթափ), միանշանակ կարելի է պնդել, որ Ռուսաստանը Սյունիքին կարժանացներ Նախիջեւանի ու Ղարաբաղի ճակատագրին: Ավելի՛ն, Սյունիքը Ադրբեջանին թողնելուց հետո, արդյո՞ք Խորհրդային Ռուսաստանը հետագայում կհանդուրժեր Հայաստանի՝ իբրեւ առանձին խորհրդային հանրապետության գոյությունը, թե՞ այն կտարրալուծեր Վրաստանի եւ Ադրբեջանի մեջ:


12. Ի դեպ, Նժդեհը եղել է Փետրվարյան ապստամբության նախաձեռնողներից եւ ինքն է տվել «Հայրենիքի փրկության կոմիտե» անվանումը (տե՛ս Խմբապետ Մարտիրոս Աբրահամյան, «Իմ հիշելի հուշերը», Թեհրան 1978թ., էջ 28-30):


13. Դատը հարուցվել է ՀՀ կառավարության վարչապետ Սիմոն Վրացյանի եւ մի շարք հասարակական գործիչների կողմից: Դատը սկսվել է 1921թ. հուլիսի 24-ին, իսկ դատավճիռն արձակվել է նույն թվականի սեպտ եմբերի 29-ին: Սույն դատական գործը կազմում է 487 էջ եւ պահվում է Հ.Յ.Դ. Բոստոնի կենտրոնական արխիվում (թիվ 1611-28): Դատի մասին հպանցիկորեն հիշում է նաեւ հայտնի դաշնակցական գործիչ Անդրե Ամուրյանը (Ավո, «Նժդեհ», էջ 444-445):


14. Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիվ, գործ 1611-28, էջ 108-162, 213-230: Տե՛ս նաեւ՝ «Նորք» հանդես, Երեւան 1923 թ., թիվ 3, էջ 328-363:

15. Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիվ, գործ 1611-28, էջ 375-378: Տե՛ս նաեւ՝ «Նոր Աշխարհ» ամսագիր, Թիֆլիս 1922թ., թիվ 3, էջ 138-141:

16. ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿՖ, գործ 11278, հտ. 3:

17. 1919թ.-ի դեկտեմբերին, Երեւանում, Նժդեհին աղջիկ է ծնվել՝ ոհ ար Մելիք-Դադայանից: Երեխայի ծննդի մասին Նժդեհն իմացել է Զանգեզուրում եղած ժամանակ եւ, հավանաբար, նրան չի տեսել: Այդ են վկայում նաեւ երեխայի ոչ հայկական անունը եւ մոր ազգանունով գրվելը՝ Լիլիա Մելիք-Դադայան:

18. Նժդեհը կարդացել է ձեռագիրը եւ հավանություն տվել (Ավո,«Նժդեհ», էջ 452):

19. Բուխարեստում, Հովհաննես Քաջազնունու հետ, կարճ ժամանակ բնակվել են Սարգիս Արարատյանի (ՀՀ օրոք՝ ֆինանսների նախարար, հետագայում հեռացավ Հ.Յ.Դ.-ից) բնակարանում եւ երեքով բազմիցս քննարկել Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլեւս» հայտնի աշխատությունը՝ մինչեւ հրատարակվելը: Մասնավորապես Նժդեհը, ամենից առաջ, ճիշտ էր համարում դնել Հ.Յ.Դ. պատասխանատվությա՛ն հարցը, այլ ո՛չ ինքնալուծարման, ինչպես գտնում էր Քաջազնունին (ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿՖ, գործ 11278, հտ. 2):


20. «Նոր Արշալույս», Բուխարեստ 1923թ., թիվ 10-11:

21. Փարիզի «Ապագա» թերթից ենք իմանում (1930թ., թիվ 41), որ Նժդեհը, «Բաց նամակ Մայքլ Առլընին» հոդվածաշարով հանդես է եկել «Նոր Արաքս»-ի 1930թ.-ի թիվ 11, 15, 17 եւ 18 համարներում:


22. ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿՖ, գործ 11278, հտ. 2:

23. Նույնը, հտ. 3:

24. Նժդեհը թեեւ խիստ բացասաբար էր վերաբերվում Ղեւոնդ արքեպս. Դուրյանի անձին, սակայն գտնում էր նաեւ, որ այդ սպանությունը հնարավորություն տվեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյին՝ թաքնվելու եւ փրկվելու իրեն սպասվող հարվածից: Ըստ Նժդեհի, Դուրյանի սպանությունը կազմակերպված է եղել անմիջականորեն Ռուբեն Տեր-Մին ասյանի կողմից: Տեր-Մինասյանն ու մի խումբ Դաշնակցական ղեկավարներ փորձում էին մտերիմ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եւ որպեսզի կանխվեր Մուխտար-բեյի սպանությունը (ինչը կսրեր հարաբերությունն երը թուրքերի հետ), Ռուբենի անմիջական հրահանգով իրականացվեց (մի գուցե արագացվե՞ց,- Մ. Լ.) Դուրյանի սպանությունը: Սպանության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Դա ազդանշան հանդիսացավ Մուխտար-բեյին՝ ամերիկյան կառավարության մոտ բարձրացնելու իր անվտանգության ապահովման հարցը եւ խույս տալու հայ վրիժառու բազկի հարվածից (ԱԱՆ արխիվ, գործ 11278, հտ. 3):


25. Ռ. Մարտիրոսյան, «Դաշնակցության հակաժողովրդական գործուն եությունը 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին», էջ 48-49:


26. Պիտի ասել, որ Նժդեհի պես անհատականությունները կուսակց ական կյանքի մարդիկ չեն: Նրա նման հեղինակությունը կարող էր լինել միայն առաջնորդ: Սա Նժդեհի եւ Հ.Յ.Դ. ղեկավարության հակադրության հոգեբանական պատճառներից է: Տարածում է գտել այն կարծիքը, թե Նժդեհի հեռացումը Հ.Յ.Դ.-ից կապված է Ցեղակրոնության հետ, ինչը, մեր կարծիքով, մասամբ է ճիշտ: Հայաստանի խորհրդայնացումից հետո, տարագրության մեջ եղած ժամանակ, Նժդեհը, մինչեւ 1932թ.-ը, իր հրապարակումներում, ելույթներում երբեւէ հանդես չի եկել որպես Դաշնակցության շեփորահար, այլ՝ արծարծել է համահայկական, համագաղութային խնդիրներ: Ցեղակրոն շարժման ծավալման նախաշեմին նա սկսում է իր գործերում պանծացնել Դաշնակցությ ան՝ փառաբանության արժանի էջերը եւ խոսել դաշնակցականության (իմա՝ ճշմարիտ Դաշնակցականի գաղափարախոսության, բարոյականի) մասին: Նժդեհը հասկանում էր, որ Ցեղակրոն շարժումը կարող է հաջողություն ունենալ միայն ամուր եւ համահայկական կառույցի միջոցով, իսկ Հ.Յ.Դ.-ն՝ իբրեւ այն ժամանակվա սփյուռքահայ ամենաազդեցիկ կազմակերպությունը, կարող էր լինել այդպիսին: Եվ Նժդեհը փորձեց գործը գլուխ բերել կուսակցության միջոցով, որի համար նախ անհրաժեշտ էր այն վերակառուցել՝ տալ նրան նոր գաղափարախոսություն եւ ունենալ դրան համապատասխան ղեկավարություն: Իր կողմից, Հ.Յ.Դ.-ի գործող բյուրոն հանդուրժեց Նժդեհին քարոզել Ցեղակրոնությունը ԱՄՆ-ում՝ այնտեղի կուսակցական կառույցները վերակենդանացնելու համար: Սակայն, Նժդեհի անձնական հեղինակության բարձր ացմանը զուգահեռ, խորացավ ներկուսակցական հակամարտությունը Նժդեհի եւ բյուրոյապետ Ռուբենի միջեւ, որի արդյունքն եղավ Նժդեհի հեռացումը կուսակցությունից: Պատահական չէ, որ իր վերջին դատական քննության ժամանակ նա հայտարարել է, թե կուսակցությունից հեռացել է Ռուբենի հետ անձնական թշնամության հանգամանքի բերումով: Փաստորեն, այդ հեռացումը պայմանավորված է Նժդեհ-Ռուբեն պայքարով, պայքար կուսակցության լինելիք քաղաքական գծի, գաղափարախոսության, որով եւ՝ ղեկավարության համար: Իսկ դա Ցեղակրոնության հետ կապված է այնքանով, որքանով այդ ուսմունքի հեղինակը Նժդեհն էր: Ի դեպ, 1935 թ.-ին Ռ. Դարբինյանին գրած նամակում Ռուբենը, առանց շատ թե քիչ լուրջ հիմնավորումների, Ցեղակրոնությունը համարում էր վտանգավոր, իսկ նրա գաղափարը՝ անհեթեթ (տե՛ս «Հայրենիք» ամսագիր, Բոստոն 1963 թ., թիվ 11, էջ 24):


27. Նժդեհը հեղինակ է նաեւ «Դաշնակցության պանթեոնը» վերն ագրով փոքրիկ գրքույկի, որը տպագրվել է 1917թ.-ին, Ալեքսանդրապոլում. ինչպես նաեւ՝ Շերամի հետ, իբրեւ նվեր հայ զինվորներին, պատրաստել է «Զինվորական մարզանք եւ կանոնադրություն», որը տպագրվել է 1918թ.-ին, Երեւանում:


28. «Հերկ», Բուխարեստ 1938թ., թիվ 9, էջ 5-6:

29. ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿՖ, գործ 11278, հտ. 2:

30. Տե՛ս Դրոյի՝ 15 օգոստոս 1939թ., Բուխարեստ նշումներով նամակը Ս. Վրացյանին, որը պահվում է Հ.Յ.Դ. Բոստոնի կենտրոնական արխիվում: Այն մեզ է տրամադրել պատմաբան Համլետ եւորգյանը:


31. Նման մտայնության դեմն առնելու համար, դեռ 1934թ.-ին, Բեռլինի գերմանա-հայկական ընկերությունը (նախագահ՝ Ռորբախ, փոխնախագահ՝ Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Արտաշես Աբեղյան) Պոտսդամում գերմաներենով հրատարակեց «Հայերն արիացիներ են» ուսումնասիրությունը: Այն, իտալերեն թարգմանությամբ, 1939թ.-ին լույս տեսավ Հռոմում: Ուսումնասիրությունը, որում մի շարք հեղինակավոր գիտնականներ հիմնավորում էին հայերի արիական ծագումը, ինչպես երեւում է, առանձնակի ազդեցություն չի ունեցել նացիստ տեսաբանների կարծիքի վրա. այլապես,երկրորդ աշխարհամարտի սկզբին այդ խնդիրը վերստին չէր արծարծվի: Այստ եղից երեւում է նաեւ, որ նացիստների համար, արիական ծագման խնդիրը ավելի քաղաքական շահարկման առարկա է եղել, քան զուտ գաղափարախոսական իրողություն:

32. Պետք է ասել, որ Նժդեհի ու Դրոյի միջեւ տարաձայնություններ եղել են նաեւ մինչ այդ: Դեռ 1920թ.-ին, որիսի պատմական ժողովում, ուր վճռվում էր Կարմիր բանակի ներխուժման դեմն առնելու հարցը, եւ ժողովականները, հակառակ Նժդեհի կռվելու կոչերին, որոշեցին դիմադրություն ցույց չտալ, Դրոն խիստ քննադատվեց Նժդեհի կողմից՝ բռնած կրավորական դիրքի համար (Ավո, «Նժդեհ», էջ 490-491): Նրանց միջեւ տարաձայնություններ կային նաեւ 1920թ.-ի հունվարի Շուռնուխի արշավանքի նպատակահարմարության շուրջ (հետագան ցույց տվեց, որ տեղին էին Նժդեհի նախազգուշացումները): Դրոն գործուն մասնակցություն ունեցավ Բուլղարիայի կուսակցական կառույցում Նժդեհի դիրքերի թուլացման (մասնավորապես, Հ.Յ.Դ.-ից Հայկ Ասատրյանի հեռացման) գործում՝ այդ ժամանակ լինելով Բյուրոյի ներկայացուցիչը Բալկաններում: Նրանց միջեւ եղել են նաեւ անձնական բնույթի ընդհարումներ (օրինակ՝ տե՛ս Եղիշե Իշխանյան «Լեռնային Ղարաբաղ. 1917-1920», Երեւան 1999թ., էջ 681):

33. Գ. Նժդեհ, «Ինքնակենսագրություն»:

34. Գ. Նժդեհ, «Խորհրդածություններ», Երեւան 1993թ., էջ 14-15:

35.Կարո եւորգյանը հաղորդում է, որ Բուլղարիայի նրա զավակը եղել է որդեգիր (Կ. եւորգյան, «Ամենուն տարեգիրքը», Բեյրութ 1958թ., էջ 160): Իր հուշերում, Հովհ. Դեւեջյանը բերում է Նժդեհի զավակի անունը՝ Սուքիաս Վրեժ (տե՛ս Արմեն Սեւան, «Բանտարկյալի մը հուշերը», Բուենոս Այրես, 1970թ.,էջ 72): Հավանաբար, ծնունդի անունը Սուքիաս է, Նժդեհը կնքել է նաեւ Վրեժ: Նույն Դեւեջյանը հիշում է, որ Նժդեհի՝ բանտում գրված ձեռագրերից մեկը, մի քանի տասնյակ էջ, նվիրված էր իր զավակին եւ կրում էր «Իմ ողբերգությունս՝ զավակս» վերնագիրը (նույնը, էջ 101): Կինը (ծնվ. 1902թ.) տառապեց սրտի հիվանդությամբ եւ 1958թ.-ին մեռավ հիվանդանոցում, անտեր: Իսկ զավակը (ծնվ. 1936թ.-ին), որ նույնպես ծանր կյանք է ունեցել, մահացել է Բուլղարիայում, 1997թ.-ին:


36. Նժդեհի եւ Դեւեջյանի հարաբերությունները, մինչեւ բանտում հանդիպելը, կազմակերպական ներքին տարակարծությունների հետեւանքով, խիստ անբաղձալի վիճակի մեջ էին: 1948թ.-ին, Վլադիմիրի բանտում հանդիպելով (թեեւ մինչ այդ Երեւանի բանտում եղել են հարեւան խցիկներում, բայց առիթ չեն ունեցել տեսնվելու), ընդհանուր տառապանքի թելադրումով, հաշտվել են: Մինչեւ 1954թ.-ի հոկտեմբերը եղել են միասին ու այլեւս չեն տեսնվել: 1955թ.- ին, ընդհանուր ներման շնորհիվ, Դեւեջյանը բանտից ազատվել է եւ 15 տարի հետո, Արմեն Սեւան գրական ծածկանունով, գրել իր հայտնի հուշերը Նժդեհի բանտային կյանքի մասին:


37. Արմեն Սեւան, «Բանտարկյալի մը հուշերը», Բուենոս Այրես, 1970թ., էջ 107:

38. «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթ, Երեւան 1993թ., թիվ 34: «Եր-
- 19 -

կիր» օրաթերթ, Երեւան 1992թ., 31 դեկտեմբերի:

39. Արմեն Սեւան, «Բանտարկյալի մը հուշերը», էջ 133: Էջ 134-ին զետեղված է Վլադիմիրում Նժդեհի գերեզմանի լուսանկարը:

40. Կ. եւորգյան, «Ամենուն տարեգիրքը», 1964թ., Էջ 577:

41. Վ. Առաքելյան, «Նժդեհ», Երեւան, 1989թ., էջ 72: Ա. Բունիաթյան, «Նժդեհի վերադարձը», Երեւան, 1999թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-05-2012 08:59:35
Դիտումների քանակը: 7671
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ ԺՈՐԺԻԿԻ Արցախյան ազատագրական շարժման մասնակից, Հայաստանի Ազգային հերոս (հետմահու, 1996): ՀՀԴ կուսակցության անդամ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott