Հայտնի և անհայտ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Նորության նկար Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում:
Դալին իմանում է, որ աշխարհահռչակ հայը հյուրախաղերով գտնվում է իր քաղաքում, որոշում է նրան իր հարգանքը մատուցել և հրավիրում է Խաչատրյանին իր առանձնատուն: Վերջինս ընդունում է հրավերը: Բայց դե Դալին Դալին չէր լինի, եթե այդ հանդիպումն առանձնահատուկ չլիներ: Նա երկար սպասեցնել է տալիս հայ հանճարին իր հյուրասրահում: Իսկ Արամ խաչատրյանն էլ արդեն ծեր մարդ բնականաբար պետքարանի կարիք է զգում, բայց հսկա տան մեջ, որտեղ ոչ ոք չկա, նա ի վերջո որոշում է թաքուն միզել Դալիի անտիկվար սափորի մեջ...
Պարզվում է ողջ ընթացքում Դալին թաքուն հետևում է Խաչատրյանի գործողություններին:
...Հանկարծ բարձր հնչում է ,,Սուսերով պարը,, հայտնի մեղեդին և ներս է մտնում բալետային կանացի հագուստ հագած Սալվադորը....
Նա մի քանի ոստյուններ, գռանբատմաններ է կատարում Խաչատրյանի շուրջ ու նորից անհետանում որտեղից հայտնվել էր...
Ներս է մտնում սպասուհին ու հայտարարում, որ Դալին շատ շնորհակալ է իր հրավերն ընդունելու համար...

* * * *
Մի անգամ, երբ Առնո Բաբաջանյանը դեռ հաճախելիս է լինում մանկապարտեզ, նրանց մոտ հյուր է գալիս մի երաժիշտ: Նա լսում է մի քանի երեխաների, այդ թվում՝ Առնոյին, և նրան խորհուրդ է տալիս անպայման զբաղվել երաժշտությամբ: Անցնում են տարիներ, և մի գեղեցիկ օր Առնո Բաբաջանյանը պարզում է, որ այդ մարդու անունն էր... Արամ Խաչատրյան:

* * * *
Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների):
Կոմպոզիտորն հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ: Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի Լյադոն լուրջ հիվանդացել է պիեսը` նվիրված շանը:

* * * *

Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը. դա վերջին ներկայացումն էր, որտեղ ներկա էր հեղինակը: Բեմադրությունն անթերի էր, բալետային խումբը՝ հիանալի, նվագախումբը ղեկավարում էր Յա. Ոսկանյանը: Սակայն, առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը: Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար: Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու:
«Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի», - սրտանց ասաց Խաչատրյանը: «Իսկ ինչ էր պատահել, չէ՞ որ հիանալի էր բեմադրությունը, նվագախումբը...» հարցին կոմպոզիտորը պատասխանեց: «Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»:
Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ նշված փաստը խիստ զայրացրել էր հեղինակին (որը շատ կարգապահ երաժիշտ էր և չափազանց պահանջկոտ էր կատարողների հանդեպ):

* * * *

Պատերազմից հետո երևանյան հոսպիտալները լի էին վիրավորներով: Ժամանելով Երևան` Խաչատրյանը ցանկություն էր հայտնել համերգով հանդես գալ հոսպիտալներից մեկում: Կոմպոզիտորը երաժշտությունը մեջընդմիջում էր պատերազմի տարիներին երաժիշտների կյանքին վերաբերող հետաքրքիր պատմություններով: Հիշարժան է, հատկապես, հետևյալ դեպքը: Էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը« Օյստրախն ու Շոստակովիչը, բառիս բուն իմաստով, սոված էին մնացել: Ծանր վիճակից նրանց դուրս բերեց Օյստրախը` կատակով առաջարկելով տեղում համերգ տալ: Մտահղացումն հրապուրեց Շոստակովիչին ու Խաչատրյանին, և վերջիններս հաճույքով ընդունեցին առաջարկը:
Հանպատրաստից կայացած համերգի համար հիանալի երաժիշտները ճաշի արժանացան:

* * * *
1944 թ-ին, երբ Հայաստանի հիմնի ստեղծման համար մրցույթ հայտարարվեց, Խաչատրյանը ժամանեց Երևան` բերելով երաժշտության իր տարբերակը` գրված Սարմենի խոսքերով: Մի գիշեր, նստելով գործիքի մոտ, ընտանեկան նեղ շրջանում կոմպոզիտորը սկսեց նվագել ու երգել իր գրած հիմնը:
Ամառ էր, և բոլորի պատուհանները բաց էին: Պարզվեց, որ շուրջբոլորը (պատշգամբներում, պատուհանների մոտ, փողոցում) բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, որոնք, ոգևորված իրենց լսածով, միահամուռ կերպով սկսեցին երգել խաչատրյանական մեղեդին:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 07-12-2012 08:18:10
Դիտումների քանակը: 6192
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ Արվեստաբան: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott