ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Նորության նկար Երևանում տարածվեց, թե հայոց երգարվեստի երկնակամարում նոր, փայլուն աստղ է հայտնվել: Ինչպես միշտ, արվեստասեր հասարակությունը իր աստղին փնտրում է համերգային դահլիճներում, հեռուստաէկրանների վրա, ռադիոհաղորդիչների մոտ: Առաջին անգամ նրա երգի Ելևէջները իմ ականջին հասան ռադիոյով և անմիջապես գերեցին ինձ: Մեկ երգով չես կարող հագեցնել հոգուդ սովը: Ռադիոյի պետական կոմիտե նամակ հղեցի, խնդրելով որևէ երգ հաղորդել Լուսինե Զաքարյանի կատարմամբ: Խնդրանքս չուշացավ: Հերթական պատվերով համերգի ժամանակ կատարվեց նաև իմ խնդրանքը: Այդքանը ևս քիչ էր: Գնալով ավելի էր բորբոքվում հետա- քըրքրությունս նրա կատարողական արվեստի նկատմամբ: Շատ չանցած ազգային օպերայի և բալետի թատրոնի ցանկապատի երկաթյա ճաղերի վրա հանդիպեցի մեծադիր ազդագրի: Այն հուշում էր, որ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի է ունենալու երգչուհու մենահամերգը:

... Վեհաշուք դահլիճը լեփ լեցուն էր: Բեմահարթակում երե- վաց նա և հանդարտ քայլերով մոտեցավ խոսափողին: Հագին ուներ բաց մանիշակագույն շոր, որը նրան մի վայելչություն էր պարգևում: Լուսարձակների առատ լույսի տակ ասես շողշողում էր աշխարհի ամենամեծ ադամանդը, իր ցոլքերով շլացնելով մարդկանց: Մազերի մի փունջ, իր սովորության համաձայն, փռված էր կրծքին, ձեռքերը առաջ տարած, նուրբ մատնածայրերը իրար հպած: Ասես երկնային մի հրեշտակ սլացքի էր նախապատրաստվում, թառած լուսարձակների նուրբ շողերին:

Հսկւսյատարւսծ դահլիճը լցվեց հնադարյան մեղեդիներով: Մարդիկ ընկղմվեցին երանության գիրկը: Նրանց թվում էր, թե այդ նրբագույն էակի ձայնալարերը սկիզբ են առնում նրա հոգու խորքից, ձգվում դեպի տիեզերային անհունություն և դրանց վրա իրենց մեղեդիներն են հյուսում համայն աստղերի թարթոցը, համայն աշխարհի հովերը:

... Մարդիկ սթափվում էին անհուն հափշտակությունից և իրենց հիացմունքն էին հայտնում ոտընկայս, բուռն ծափահարություններով: Ամեն անգամ նրա գեղանի գլուխն էր խոնարհվում լայնալանջ, սպիտակափառ կրծքին: Ես կլանված էի նրա անթերի կատարումներով: Դահլիճը թողեցի անմար տպավորությունների տակ: Երկար ժամանակ նրա հիասքանչ մեղեդիներն էին ուղեկցում ինձ: Այդ օրվանից իմ մեջ ցանկություն առաջացավ անձամբ ծանոթանալ նրա հետ և մոտիկից բերկրանքի պահեր ապրել: Իղձերիս կատարումը չուշացավ: Օպերայի և բալետի ազգային թատրոնի հոյակերտ կենտրոնական մուտքի դիմաց, Թումանյան փողոցի մի հատվածում վերջանում է Տեր֊Գաբրիելյան փողոցը, որի վերջնամասում եղած բարձրահարկ շենքում բնակարան էին ստացել հորեղբայրս' Ուստա Աերգոն և մյուս հորեղբորս որդի Աոսը: Նրանց հետ շատ էի կապված Լւ հաճախակի էի այցելում:

Հերթական այցելության ժամանակ ուշադրությունս գրավեց առաջին հարկի բնակարաններից մեկը: Ամբողջ պատի երակարությամբ լուսամուտների սպիտակ վարագույրները դեն էին տարված և աջակողմյան պատի վրա եղած մեծադիր լուսանկարից ինձ էր նայում Լուսինեն: Հետաքրքրությունս շարժեց: Վեր բարձրանալով Մոսին գտա շախմատի տախտակի մոտ մտածելիս: Նախօրոք պայմանավորվել էինք, որ պիտի խաղանք: Նստեցի նրա դիմացը և առաջին հարցս եղավ տեսածիս գաղտնիքը վերծանելու մասին:

-Մեր չքնաղ Լուսինեի մասի՞ն է խոսքը,- ժպտաց Աոսը,- նրանց ընտանիքը բնակարան է ստացել մեր շենքի առաջին հարկում: Մենք հաճախակի ենք հանդիպում և ջերմ զրուցում: Մեր լավագույն հարևաններից մեկն է:

-Շատ կուզենայի ծանոթանալ նրա հետ: Ես նրա երգարվեստի երկրպագուներից եմ:
-Աիրով կծանոթւսցՕծմ: Երեկ նա մեկնեց արտասահման:

Նրանց ընտանիքը շատ է կապված մեր Հռիփսիմեենց հետ: Նրա ամուսին Խորեն Պալյանը աշխատում է փեսա Մանուկի հետ:

Մերոնք արդեն գիտեին իմ հետաքրքրության մասին դեպի երգչուհին: Հենց նրանք էլ շատ մանրամասներ պատմեցին իմ կուռքի մասին:

Պարզվեց, որ Ուստա Սերգոյի թոռը, այդ ժամանկ մինիստրի պաշտոն վարող Գառնիկ Դարբինյանի ավագ դուստր Դոնարան Լուսինեի հետ սովորել է Երևանի Կոնդ հնամենի թաղամասում եղած Տ. Շևչենկոյի անվան դպրոցում: Այդ ժամանակ ես իմացածս գրի էի առնում արդեն մեծ անուն հանած երգչուհու մասին:

- Լուսինեն մեր դպրոց եկավ վեցերորդ դասարանից,- իմ խնդրանքով, հերթական հանդիպման ժամանակ, սկսեց Դոնարան,-նստեցրին իմ կողքին, ամենւսվերջին նստարանին: Այդ ժամանակ նրա անունը Ավետլանա էր: Մեզանից անմիջապես առաջ նստում էր նրա քույր Լյուդմիլան, որը հետագայում դարձավ բժշկուհի:
-Հետաքրքիր է: Ինչպիսի՞ աշակերտուհի էր ապագա աստղը:

-Լռակյաց, քչախոս աղջիկ էր: Հագնվում էր չափազանց համեստ: Ոչ միայն դասարանի, այլև դպրոցի աչքի ընկնող, առաջադեմ աշակերտուհիներից մեկն էր: Ամեն շաբաթ դպրոցում կայանում էր գրական ցերեկույթ: Լուսինեն ակտիվ էր մասնակցում այդ միջոցառմանը: Լավ երգում էր ռուսական կամ գնչուական թախծոտ երգեր: Նրա գեղեցիկ ձայնը և տխուր երգերը շատ էին հուզում ներկաներին: Հետարքրւս- կանն այն էր, որ երգելուց հետո նրա աչքերում արտասուքներ էին հայտնվում: Երբեմն արտասվում էր:
Երգեցողության ուսուցչուհին նրան մեծ ապագա էր գուշակում: Ինքը չէր հավատում դրան: Միշտ, նման դեպքերում, կրկնում էր, թե լացող երգչուհիներ չեն լինում: Աիրում էր արտասանել Ա. Ա. Պուշկինի ստեղծագործություններից և ասում էր, որ ասմունքող է դառնալու:

- Ինչպիսի՞ հիշարժան տպավորություն է նա թողել ձեզ մոտ:
- Ամենավառ տպավորությունը նրա պարզությունն էր ու համեստությունը: Մենք միշտ միասին էինք նախաճաշում: Այդ հարցում ևս նա պարզ էր ու ոչ պահանջկոտ: Սակայն մի
դեպք այնպես էլ անմոռաց մնաց իմ ողջ կյանքում: Յոթերորդ դասարանում Լուսինեն իրեն հանկարծ վատ զգաց, ուշաթաւի- վելու աստիճան: Դասատուն տղաներին առաջարկեց նրան տուն հասցնել: Հազիվ բացելով աչքերը ասաց, որ իրեն պետք է տուն հասցնի Դոնարան: Ես նրան թևերիս վրա դուրս հանեցի դասարանից: Պատահմամբ այդ օրը դասի չէր եկել քույրը:

- Կարողացա՞ք նրան գրկել:

-Ինչպես գիտեք ես ավելի բարձրահասակ և փարթամ էի: Երկար չչարչարվեցի: Դպրոցի բակում, մաքուր օդում, նա արդեն իրեն համեմաաբար լավ զգաց: Առաջարկեց նստել ծառի տակ եղած նստարանին: Այստեղ էլ նա իր նուրբ գլուխը հենեց ուսիս, իր հոլանի բազուկներով գրկեց պարանոցս և շնորհակալական խոսքեր մրմնջաց: Հաճույքով լսում էի նրան և ափսոսանքի խոսքեր ասում: Այդ դիրքում նա որոշ ժամանակ ննջեց: Սթափվելուց հետո խնդրեց տուն չվերադառնալ, ասելով, թե մայրիկը շատ կանհանգստանա: Որոշ ժամանակ նստելուց, ապա պարտեզում շրջելուց հետո, վերադարձանք դասարան: Այդ դեպքից հետո ես շատ էի ուշադիր նրա նկատմամբ: Իսկ նա անքակտելի կապերով կապվեց ինձ հետ: Մենք դարձանք մտերիմներ: Նա հաճախակի էր լինում մեր տանը, միասին դասեր էինք պատրաստում: Երբ երկուսով էինք լինում նա ինձ համար երգում էր: Այո, նա անզուգական ձայն ուներ:

- Ինչպես դասավորվեց ձեր հետագա ճակատագիրը:

-Միասին սովորեցինք երկու տարի: ճակատագրի բերումով ես փոխադրվեցի թեթև արդյունաբերական տեխնիկում: Այդ մասնագիտությունը ինձ հետաքրքրում էր: Ի վերջո ես դարձա ինժեներ, իսկ նա երգչուհի: Բայց մենք մնացինք մտերիմներ: Մենք սկսեցինք հաճախակի հանդիպել, երբ պապիս հարևանությամբ նա բնակարան ստացավ: Հանդիպելիս տուն էր հրավիրում, հյուրասիրում և արտասահմանից բերած նվերներ առաջարկում: Հաճախակի էինք հիշում դպրոցական տարիների կյանքը: Հաճախակի էր հրավիրում իր համեր-գներին: Նա մնում էր նույն թախծոտը: Սակայն արտակարգ ուշադիր էր իր մտերիմների հանդեպ: Մերոնցից իմացել էր, որ թեկնածուական դիսերտացիա եմ պաշտպանել: Տուն հրավի- րեց, բացեց կոնյակի շիշը և ջերմ խոսքեր ասաց: Վերջում ինձ ֆրանսիական դուխի նվիրեց:

- Ի՞նչ հիշարժան դեպքեր եք հիշում նրա կյանքի վերջին ժամանակաշրջանից:

- Շատ էր մտահոգված, որ ժառանգ չունի: Այդ մասին ինձ հետ հաճախակի էր խոսում: Առավել ծանր էր տանում այդ հանգամանքը, երբ արդեն ծանր հիվանդ էր: Իմ կարծիքով նրա ամենամեծ վիշտը դա էր: Ամեն անգամ հիշելով այդ մասին նա արտասվում էր: Ոչնչով սփոփել, արդեն ոչ ոք, նրան չէր կարող: Այդ ծանր վիշտն էլ սրտում նա հրաժեշտ տվեց աշխարհին: Նրա կյանքի վերջին օրերին ես հաճախակի էի այցելում նրան: Ցավալի և անժամանակ վախճան ունեցավ նրա կյանքը: Նա շատ էր սիրված ժողովրդի կողմից: Մերոնք մի հետաքրքիր դեպք էին պատմում նրա կյանքից: Ասում էին, թե գողերը գալիս են նրա բնակարանի դուռը ջարդելու: Դեռևս նոր են սկսելիս եղել իրենց սև գործը, երբ նրանցից մեկը լուսամուտից տեսնում է պատին փակցված Լուսինեի նկարը: Այդ մասին հայտնում է իր ընկերներին և սրանք անմիջապես հեռանում են:
Հերթական այցելության էի եկել հորեղբորս: Երևանյան մեղմ ու գրավիչ երեկո էր: Հեռուներից եկեղ հովերը խաղում էին ծառերի կատարներին: Տուն էի վերադառնում: Մայթի վրա եղած ծառի տակ կանգնած էր Լուսինեն: Միայն իրեն յուրահատուկ մի գերող հայացք ձգեց շրջապատի վրա և սկսեց մեղմաքայլ հեռանալ դեպի Օպերայի և բալետի թատրոնի կողմը: Ես նրա տեսադաշտում չհայտնվեցի: Մենք դեռևս անծանոթներ էինք: Այնքան նազանք կար նրա հեզաճկուն քայլվածքում, որ ասես ոչ թե քայլում, այլ մի եղնիկ սուրում է անտառի բացատների մի հատվածով: Այդ պահին անտարբեր անցորդ չկար: Ես ակնապիշ հետևում էի նրան: Քիչ անց հայտնվեց Կարապի լճի զմայլելի ափին և շարունակեց ճեմալ: Ասես աներգ կարապներից մեկը ափ էր դուրս եկել և իր մարմնի ողջ գեղեցկություններն էր ցուցադրում մարդկանց: Նույն հեզաճկունությամբ Լուսինեն մի քանի շրջան կատարեց, վերջին հայացքը ձգեց իրենով հմայված կարապների վրա և մեղմաքայլ հեռացավ: Շարունակեցի հեռվից զմայլվել նրանով: Երանությունը պարուրել էր ինձ: Երանի էի տալիս այն ազգին, որը նման պճնված սոխակ էր ծնել: Քայլում էի նրա հետքերով և ինձ թվում էր, թե լսողությանս են հասնում զարմանահրաշ տաղերի հոգեզմայլ հնչյունները:

Այդ տպավորությունների տակ նրան հայացքով ուղեկցեցի մինչև շքամուտք: Հեռացա կրկնապատկված տպավորություններով:

Յոթանասունական թվականների վերջն էր: Օրը կիրակի էր: Սոսին այցելության էի գնացել: Խոսք գնաց Լուսինեի մասին: Դժգոհեցի, որ նա այնքան մոտիկ է ապրում և ես ծանոթ չեմ նրա հետ:

-Այսօր ես ձեզ կծանոթացնեմ,- ասաց Սոսը,- մի քանի րոպեով քեզ պետք է մենակ թողնեմ:

Նա անմիջապես ցած իջավ և շատ չանցած վերադառնալով հայտնեց, որ նա տանը մենակ է, որ Խորենը Սանուկի հետ ինչ որ տեղ են գնացել:

- Սրանից հարմար օր չի պատահի: Նա մշտապես զբաղված մարդ է: Գնացինք:
- Չափազանց ուրախ եմ: Բայց առանց ծաղիկների ես նրան այցելության չեմ գնա:

Համաձայնության գալով, տանից դուրս եկանք: Ոչ հեռու գտնվող ծաղկավաճառներից տասնմեկ սպիտակ վարդեր գնեցի և վերադարձանք: Սոսը սեղմեց զանգի կոճակը: Դուռը բացվեց և մեր դեմ հայտնվեց տան հագուստով պճնված իմ երազանքների երգչուհին: Նա այս անգամ մի ուրույն գեղեցկությամբ ներկայացավ ինձ, ասես հնամենի դղյակի մի չքնաղ տիրուհի: Խոնարհելով գլուխս և շշուկով բարևելով, հրամցրի վարդերը:

- Ի՞նչ առիթով,- ժպտալով հարցրեց նա:
- Լուսինե ջան,- ասաց Սոսը,- իմ եղբայրն է: Ձեր արվեստի անդավաճան երկրպագուն: Ուզում է անձամբ ծանոթանալ ձեզ հետ: Վարչական բարձր պաշտոն է վարում, գիտնական է և գրող:
- Շատ ուրախ եմ,- ժպտադեմ ասաց Լուսինեն,- ներս համեցեք:
ճաշակով կահավորված հյուրասենյակի սեղանի մոտ տեղեր գրավեցինք: Տանտիրուհին նազանքով սեղանին տարբեր խմիչքներ ու քաղցրավենիք դրեց: Սոսը լցրեց բաժակները:
- Հարգարժան Լուսինե,֊ բարձրացնելով բաժակս ասացի,- Աստված ձեզ բազում շնորհներ է պարգևել և դուք հավատարմորեն արդարացնում եք նրա ու քո միլիոնավոր երկրպագուների հույսերը: Դուք վաղուց եք դարձել ազգի պարծանքը: Մնում է ձեզ մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք ի փառս հայ երգարվեստի:
- Շնորհակալ եմոտքի վրա ասաց նա,- հինգշաբթի օրը կամերային երաժշտության թատրոնում համերգ ունեմ: Ձեզ հրավիրում եմ:
Իրեն արժանի հեզաճկունությամբ մոտեցավ պահարանին և համերգի երկու տոմս հրամցրեց մեզ:

Հայտնեցինք մեր գոհունակությունը և հրաժեշտի պահին համբուրեցի նրա նուրբ աջը:

Եկանք հերթական համերգին և այն լսեցինք նույն կլանվածությամբ: Դարձյալ ծաղիկներ մատուցեցինք: Նա մեզ արդեն պատասխանեց ծանոթի ժպիտով: Ես ուրախ էի:
Հարազատներիս այցի գնալիս նրան հաճախակի էի հանդիպում, ջերմ զրուցում, երբեմն հայտնում իմ տպավորությունները նախորդ համերգի մասին:

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Լուսինեին լսելուց հետո տուն վերադարձա: Այնտեղ ինձ դիմավորեց քենակալս, Օպերայի և. բալետի ազգային թատրոնի առաջին շեփորահար, հանրապետության վաստա- կա-վոր դերասան Կոլյա Խաչատրյանը: Անմիջապես խոսք գնաց Լուսինեի և նրա արվեստին իմ նվիրվածության մասին: Պարզվեց, որ Կոլյան և Լուսինեն միասին են ուսանել Երևանի կոնսերվատորիայում և միասին ավարտել:

- Ապրում էր չափազանց համեստ կյանքով- բազմաթիվ դրվատանքի խոսքեր նրա հասցեին ասելուց հետո շարունակեց Կոլյան,- գրեթե միշտ նույն շորերն էր հագնում: Զգացվում էր, որ նրանց ընտանիքը նյութապես ապահովված չէ: Նրա ճաշացուցակի հիմնական մասը կազմում էր էժանագին փքաբլիթը: Սակայն այդ ամենը չէր խանգարում, որ նա լավ սովորի և կատարելագործի իր բնատուր, անզուգական ձայնը: Ուսանողներովս հաճախակի էինք հավաքվում այն լսասենյակի դռների հետևում, որտեղ Լուսինեն էր պարապում: Ուսանողական հավաքների ժամանակ, մեր խնդրանքով, զանազան երգեր էր կատարում: Նա իր կատարողական արվեստով առանձնանում էր ուսանողական համերգների ժամանակ: Կոնսերվատորիայի պրոֆեսորա-դասախոսական կազմը նրան մեծ ապագա էր գուշակում: Չսխալվեցին: Նա իրականում դարձավ եզակի ձայնի տեր և ամեն ինչով առանձնացող անկրկնելի երգչուհի: Կարծում եմ, որ ազգը երակար ժամանակ նման աստղ չի ծնի:
- Հետագայում հանդիպու՞մ էիք նրա հետ:

- Բազմիցս: Ես ականատես եմ եղել նրա արվեստի աստիճանական վերելքին: Նա իր ունկնդիրներն ու երկրպագուներն ունեցավ առաջին իսկ բեմահարթակ բարձրանալիս: Ես նրա շատ համերգներ եմ ունկնդրել: Նրա արվեստի պաշտողն եմ եղել նաև ես և այդպիսին մնացել մինչև վերջ: Նա բաց չէր թողնում օպերայի ոչ մի պրեմիերա: Այցելելիս նա մոտենում էր նվագախմբին, ինձ շնորհավորում և մենք մտերմաբար զրուցում էինք:

Յոթանասունական թվականների վերջն էր: Հանրաճանւսչ տնտեսագետ գիտնականներ, պրոֆեսորներ Սմբատ Բւսդալյանի և Մուշեղ Ադոնցի հետ մեկնելու էինք Աարդարաբատի համալիրը դիտելու: Նրանք համագյուղացիներ էին, Աիսիանի Բռնկոթ գյուղից: Սմբատ Բադալյանը ինձ դասախոսել էր Երևանի պետական համալսարանում ուսանելու ժամանակ և թեկնածուական դիսերտացիան պաշտպանել էի այն գիտական խորհրդում, որի նախագահը նա էր: Մուշեղ Ադոնցի հետ ծանոթացել էի այն ժամանակ, երբ 1960թ. ընդունվեցի ՀՀ Ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրարան: Երկուսն էլ իրենց բարի խորհուրդներով ինձ օգտակար են եղել իմ գիտական ողջ վերելքի ընթացքում, ընդհուպ մինչև դոկտորական դիսերտացիայի պաշտպանումը: Այդ ամենը առիթ էր եղել, որ մենք լինենք մտերիմներ և իմ գրաված բարձր պաշտոնի շնորհիվ հաճախակի շրջենք տարբեր շրջաններում:

... Մեր հերթական այցելությունը, ինչպես նշեցի, Աարդա- րապատի հերոսամարտի հուշահամալիր այցելությունն էր: Օրը կիրակի էր: Հասնելով էջմիածին առաջարկություն եղավ լինել Մայր տաճարում: Պատարագ Էր: Վեհափառ հայրապետ Կաթողիկոս Վազգեն առաջինը ղեկավարում Էր ծիսակատարությունը: Անմիջապես մեր ուշադրությունը գրավեց երգչախումբը, որի մեջ առանձնանում Էր Լուսինե Զաքարյանը իր գրավիչ ձայնով:

- Այդ աղջիկը հազարավոր մարդկանց հոգիներ Է գերել,- ասաց Ամբատ Բադալյանը,- նրա ձայնի ամեն մի ելևէջ հոգիս լցնում է անհուն բերկրանքով: Ինչպիսի՞ խնկաբույր աստվածային շնորհք:

Տաճարի խնկաբույր ու վեհաշուք կամարների տակ շարունակվում էին տարածվել երգչախմբի կախարդիչ հնչյունները: Եղավ պահ, երբ Սմբատը առանձնացավ մեզանից և քիչ հետո վերադարձավ հայտնելով, որ ժամը 4-ին կաթողիկոսի հետ հանդիպման թույլտվություն է խնդրել: Ես հրճվանք ապրեցի, քանզի դա լինելու էր իմ առաջին հանդիպումը վեհափառի հետ:

Անմիջապես թողեցինք սրբավայրը և ուղղություն վերցրինք դեպի Սարդարապատ: Շատ չանցած մենք արդեն հուշահամալիրի ընդարձակ տարածքում էինք: Սեկ անգամ ևս հիացանք հայոց զենքի փառքը հավերժացնող այդ ուրույն կառույցով, դիտեցինք սրբատաշ տուֆից պատրաստված հիասքանչ թանգարանի բազմահարուստ նմուշները, ճաշեցինք թոնրատուն հիշեցնող ռեստորանում և շտապեցինք էջմիածին:

Նշանակված ժամից շուտ տեղ հասանք: Շրջեցինք տաճարի տարածքում, դիտեցինք հայոց կաթողիկոսների դամբարանները և մոտեցանք Վեհափառի նստելատեղին:

Շքամուտքի մոտ մեզ դիմավորեց Սմբատին ծանոթ հոգե- վորականներից մեկը և առաջնորդեց ներս: Բացվեցին ընդարձակ դահլիճի դռները: Համրաքայլ մոտեցանք այն մարդուն, որը բազմել էր գահին, զարդարված ծերունական պճնանքով և կաթողիկոսական զարդերով: Առաջին անգամ էի մոտենում այն փառահեղ մեծությանը, այնքան համակրելի դիմագծերով, ամենայն հայոց սիրելի մարդուն: Առաջին անգամ հանդիպելու հանգամանքը հուզել և կախարդել էր ինձ:

Առաջինը մոտեցավ Սմբատը, ջերմորեն ողջունեց և համբուրեց վեհափառի աջը: Նրա օրինակին հետևեցինք նաև մենք: Աջ ձեռքի մեղմ շարժումով և գրեթե շշուկով վեհափառը մեզ առաջարկեց նստել: Այդ պահին միայն նկատեցի, որ մեր դիմաց նստած է Լուսինեն: Շփոթված, տեղից բարձրացա, ներողություն խնդրեցի երգչուհուց և բարևեցի:
Սմբատը ներկայացրեց ինձ, մի քանի դրվատանքի խոսքեր ասելով: Չմոռանալով նշել, որ շուտով գիտությունների դոկտոր եմ դառնալու, որ իմ գիտական հետազոտությունները շոշափում են գյուղի աշխատավորների նյութական խթանման հարցերը, որ դրանից մարդիկ բավականին շահում են:

֊Սիայն կարելի է ողջունել նման նախաձեռնությունը,- ասաց վեհափառը: Իր հմայիչ աչքերը ուղղելով ինձ վրա,- գյուղի աշխատավորը դրա կարիքը զգում է: Ես մեծ հույսեր եմ կապում մեր գիտական մտքի հետ: Նրա մեջ մեծ պոտենցիալ է թագնված:

Ես շիկնեցի: Լռությամբ հայտնեցի իմ գոհունակությունը: Լուսինեն լուռ ունկնդրում էր մեր զրույցը և երբեմն ուղղում գլխին եղած մանիշակագույն շղարշը:

- Սիրելի Լուսինե֊ զրույցի թեման փոխեց Սմբատը,- ներողություն ենք խնդրում գիտական թեմաներով զրույցի համար: Լավ իմացիր, որ դուք եղել և մնում եք ողջ գիտական աշխարհի կուռքը: Համայն ժողովուրդն է ձեզ պաշտում: Սենք գիտենք նաև, որ դուք մայր տաճարի ամենամեծ ադամանդն եք:

- Մեծապես շնորհակալ եմ,- շիկնեց Լուսինեն և նրա թարթիչները հանդարտորեն խոնարհվեցին:

-Այո, պնդեց վեհափառը - մայր տաճարի անգնահատելի գանձն է մեր Լուսինեն: Հոգևոր երաժշտության կատարողական և տարածման ասպարեզում անգնահատելի ծառայություններ ունի: Նա իր աստվածային ձայնով, անզուգական կատարումներով հայ հոգևոր երաժշտությունը հնչեցրեց աշխարհի տարբեր ծագերի վեհաշուք դալիճների կամարների տակ: Նրա միջոցով աշխարհը հաղորդակից եղավ հայ հոգևոր երգի անկրկնելի գոհարներին: Այդ Լուսինեն էր, որ իր պրպտուն մտքով թափանցեց միջնադարյան մեր ձայնադարանները, պեղեց այնտեղի գանձերը և իր կատարողական փայլուն արվեստով հուզեց աշխարհի շատ ազգերի: Ալեհեր մեծություն վեհափառը լռեց: Նրա գրավիչ, թուխ աչքերը ուղղվեցին անորոշության մեջ: Մտորումների մեջ ընկղմվեցինք նաև մենք: Վեհափառի խոսքի ուժը մեծ էր: Լուսինեն խորհում էր գլխահակ: Ասես բոլորս գտնվում էինք Նրա կախարդիչ հնչյունների ազդեցության ներքո:

Վեհափառը սթափվեց հեռուն գնացող մտքերից և մի քանի նվիրական հայացք ձգեց Լուսինեի վրա:

Երգչուհին բարձրացրեց հայացքը: Նրա այնքան գրավիչ աչքերում հուզմունքի արցունքներ էին փայլատակում: Լայնալանջ կրծքին տիրականորեն իր թևերն էր փռել ոսկյա, ադամանդակիր խաչը: Փարթամ ու սպիտակափառ լանջերին վեր էր բարձրանում մարմարակերտ, նուրբ մաշկածածկով պարանոցը, որը բնությունը ստեղծել էր այնքան գեղակերտ, նրբա-նուրբ դիմագծերով գլուխը կրելու համար: Թվում էր, թե անտիկ աշխարհի մի մեծ վարպետ անհիշելի ժամանակների ամենագեղեցիկ կնոջ կիսանդրին է կերտել հենց այս սրբավայրի համար...

Լուսինեն խառնելով մեր մտորումները ոտքի ելավ, վեհափառից ներողություն խնդրեց հեռանալու համար և խոնարհեց սքանչելիություն պարգևող գլուխը:
Ներկաներս հայացքով ուղեկցեցինք դեպի հավերժություն գնացող կուռքին:

Այդ պահին էլ իմ մեջ միտք հղացավ, որ նման գլուխը երբեք չպետք է խոնարհվի: Այն պետք է միշտ բարձր պահվի, որպես վեհության խորհրդանիշ:

Վեհափառի մոտ մենք մնացինք ևս շուրջ կես ժամ: Այն խոհեմ ու բազմակողմանի զարգացած, իր ժողովրդի հոգսերով ապրող վեհությունը մեզ վրա անջնջելի տպավորություն թողեց: Հրաժեշտի պահին մենք համբուրեցինք նրա աջը:

Աղջամուղջի շղարշը հանդարտ իջնում էր սրբավայրի վրա, երբ ուղղություն վերցրինք դեպի մայրաքաղաք:

Խոսակցության թեման նույնն էր' Մեծն վեհափառ, տիրամայր Լուսինե, անխաթար էջմիածին:

Յոթանասուներկուսի հունվարի վերջն էր: Վերադարձել էինք Եգիպտոս կատարած շրջագայությունից և տեղավորվել Մոսկվայի Ա. Չեխովի փողոցի վրա եղած, Հայաստանի կառավարության ներկայացուցչության հյուրանոցում: Միջանցքի բազմոցի վրա նստած օրվա թերթերն էի նայում: Դիմացս հայտնվեց Լուսինեն, որին ուղեկցում էին մի քանի երիտասարդներ, ճամպրուկներով: Ոտքի ելա, ջերմորեն ողջունեցխ Նրա դեմքին դաջված էին հոգնածության նշաններ:

-Հոգնատանջ ճանապարհորդություն էր,- ասաց երգչուհին,- Ֆրանսիայից ենք գալիս:

-Արդեն մամուլում կարդացել եմ բարձր գնահատականի արժանացած հյուրախաղերի մասին:

- Վատ չէր,- համեստորեն ժպտաց նա:

Կարճ զրույցի ընթացքում պարզվեց, որ մեկ օր անց միասին ենք վերադառնալու Երևան:

Առավոտյան պատիվ համարեցի այցելել նրան: Տրամադրությունը վատ չէր: Հայտնեցի, որ մենք երկու ընկերներով ենք մեր կանանց հետ և ձեզ հրավիրում ենք ճաշի: Չմերժեց, ա- վելացնելով, թե հանգստություն է փնտրում: Պայմանավոր վածության համաձայն ժամը 12-ին հանդիպեցինք Պուշկինի արձանի մոտ: Պարզվեց, որ քաջածանոթ են ընկերոջս կնոջ Ռիտայի հետ: Անմիջապես մտերմական զրույց գնաց: Հրաժարվեց տրանսպորտի ծառայությունից: Մենք սիրալիր համաձայնվում էինք նրա բոլոր առաջարկների հետ: Նա փաստորեն մեր պատվավոր հյուրն էր: Գորկու փողոցով քայլեցինք դեպի ցած: Լուսինեն պատմում էր ֆրանսիական տպավորությունների, այնտեղի հայ համայնքի հայրենասիրության, իրեն նկատմամբ ցուցաբերած սիրալիր վերաբերմունքի մասին: Մենք կլանված լսում էինք նրան: Չէ, որ այդ ժամանակ երկաթյա վարագույրների ճեղքերից էինք դեռևս նայում մեր գաղթօջախներին:

Առաջարկություն եղավ շրջել կարմիր հրապարակում, որից հետո ճաշել «Մոսկվա» հյուրանոցի ռեստորաններից մեկում:

Երբ քայլում էինք սյունազարդ ռեստորանի դահլիճով տեղեր փնտրելու նպատակով, արդեն մեր խմբի վրա էին գամվել բազմաթիվ սև աչքեր: Այնտեղ շատ հայեր կային: ճաշի ժամանակ ուրախ զրույց էր գնում: Լուսինեն այն միտքը հայտնեց, թե շատ է կարոտել Երևանին, իր անաչառ ունկնդիրներին:

- Լուսինե ջան,- ասաց Ռիտան,֊ հայ միջնադարյան տաղերի ու շարականների, ժողովրդական ու արևմմտաեվրոեպա- կան դասական երգերի անզուգական կատարողին ողջ Հայաստանի երգարվեստի երկրպագուներն են կարոտել և անհամբեր սպասում են ձեր վերադարձին:

- Մեծապես շնորհակալ եմ,- առանց գլուխը բարձրացնելու ասաց Լուսինեն,֊ ես գերված եմ իմ հայրենիքի ունկնդիրներով: Ինձ մշտապես թվացել է, թե նրանք ավելի խորն են ընկալում իմ երգի իմաստը: Հաճախակի եմ նրանց աչքերում խորը հուզմունք կարդում: Հաստատ համոզված եմ, որ հայի հոգին առավել նուրբ է, դյուրաբորբոք: Հայ մարդը շուտ է թախծում: Իմ կարծիքով այդ հատկանիշը նրա մեջ դրվել է ժառանգաբար, մեր նախնիների տառապանքներից ու հալածանքներից հետո:

- Լուսինե ջան,- ուղիղ նայելով նրա նշաձև աչքերի մեջ ասացի,- ձեր երգը հուզում է անգամ քարասիրտ մարդկանց հոգիները: Շատերն են երանի տալիս այն թախծոտ ազգին, որը ձեզ է է ծնել:
-Իսկ ես ամեն ինչ կանեմ ազգիս փառքը հեռուները հասցելու հասար:

Երգչուհու մտքի թելը կտրեցին զույգ երիտասարդներ, որոնցից մեկը հայ էր, մյուսը ռուս: Նրանք մի գեղեցիկ ծաղկեփունջ մատուցեցին Լուսինեին, վերցրեցին շամպայնով լի բաժակները և հակիրճ, դրվատանքի խոսքեր ասացին նրա հասցեին: Լուսինեն հայտնեց իր գոհունակությունը: Մենք ծափահարեցինք:

Ուրախ տրամադրությամբ թողեցինք ռեստորանը: Լուսինեն գոհ էր: Նրա դեմքի վրայից չքացել էին թախիծն ու տրտմությունը: Քայլում էինք Մոսկվայի փողոցներով և կատակում:
Հաջորդ օրը մեզ տանող ինքնաթիռը սահելով Արագած լեռան մեղմաթեք լանջերի վրայով հայտնվեց Արարատյան հարթավայրի վրա:

- Որքան գեղեցիկ է մեր աշխարհը,- ասաց Լուսինեն,- տեսեք ինչպիսի սքանչելիություն ու վեհություն ունի Մասիսը այստեղից: Ես շատ էի կարոտել...
Այդ պահին էլ ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայնում:

Հոլիվուդ քաղաքի, նույնանուն պողոտայի վրա եղած Նուբարի դեղատանը, 1994-ի աշնանը, հանդիպեցի մեծանուն երգչուհու կյանքի ընկեր Խորեն Պալյւսնին: Նրա դեմքին անմիջապես թախիծ հայտնվեց, երբ խոսք գնաց վաղամեռիկ Լուսինեի մասին: Անմիջապես զգացի, որ այդ պատկառելի այրի, երգարվեստի վարպետի սրտի վերքը խորն է և չսպիացող: Նա մեծ պատկառանքով խոսեց սիրված կնոջ և անվանի երգչուհու մասին: Քայլում էինք լայնահուն պողոտայի մայթով և մեր զրույցի թեման մնում էր անփոփոխ:
-Որքան գիտեմ,- զրույցի մի հատվածում հարցրի նրան,- դուք մեծ դեր եք խաղացել Լուսինեի երգարվեստի ուղին ճիշտ ընտրելու գործում:

- ճիշտ եք նկատել: Գիտենալով նրա ձայնային կարո-ղությունների և հարուստ ընդունակությունների մասին, ես նրան փոխադրեցի ճիշտ ուղու վրա: Ինչ խոսք, այն հարթ չանցավ: Երկար ու տքնաջան աշախտանք էր պետք: Սակայն Լուսինեն խելամիտ գտնվեց և ճիշտ ընտրեց իր տեղը երգարվեստում:
- Այլ կերպ ասած նրա աշխարհահռչակության մեջ անժըխ- տելի լումա ունեք նաև դուք:

-Այդպես է ստացվում: Ես պարտավոր էի: Դրան մղում էր ոչ միայն ամուսնական, այլև արվեստաբանական պարտքը: Ես գոհ մնացի: Բայց...,- հուզմունքը ազդեց նրա կոկորդի վրա, ձայնը կերկերաց,- բայց մինչև վերջ չվայելեցի նրա պարգե- ված աստվածային հաճույքը: Նա շուտ լքեց ինձ:

Սփոփանքի խոսքեր ասացի: Սակայն այնպիսի գանձ կորցրած ամուսնուն ոչնչով չես կարող սփոփել: Նրա հայացքում խորը թախիծ կար.
Քայլում էինք պողոտայի մայթերով, վերհիշում երևանյան օրերը: Հուշերը մեզ տարան Ապարան: Այնտեղացի էր իմ փեսա Սանուկ Պետրոսյանը, որը Պալյանի հետ, տարիներ շարունակ, աշխատել էր Երևանի Պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես դասախոս:

- Մանուկը,֊ ասացի Խորենին,- շատ բան է պատմել ձեր և Լուսինեի մասին: Գիտեք: Նա կիրթ, բազմակողմանի զարգացած մարդ էր, անաղարտ ընկեր: Ես էլ նրա հետ շատ ընկերություն եմ արել, եղել նրա ծննդավայր Վարդենիս գյուղում, շրջել Ապարանի տեսարժան վայրերում:
- Ես էլ նրա հետ շատ եմ եղել այնտեղ: Այնտեղի բնությունը, պատմական հուշարձանները մշտապես գերել են ինձ:
- Խորեն: Սեկ անգամ Սանուկը հանդիպեց ինձ և ասաց, որ շատ բան եմ կորցրել, որ չեմ ընկերակցել ձեզ: Հետո շարունակեց.- երեկ Ապարան էինք գնացել Խորենի և Լուսինեի հետ: Եղանք նաև «Կարմիր վանքում», Լուսինեն հիացել էր Օաղկունյաց լեռնաշխարհի այդ գողտրիկ անկյունով: Նա թևատարած սլանում էր անտառի կանաչապատ արահետներով, քահ-քահ ծիծաղում ու հրճվանք ապրում: Անտառաբնակ եղնիկի պես սլանում էր կանաչ տարածքների վրայով, երբեմն ծածկվելով ծառերի սաղարթներով, երբեմն հոլանի բազուկները վեր կարկառած հայ-տնվում էր դեպի անտառի խորքը տանող կածանների վրա: Իր բաց մանիշակագույն շորով երբեմն ձուլվում էր նույնագույն մշուշի շղարշին և ամբողջանում ծառաստանների ու երկնի լազուրի վրա: Ասես մի բարձրարվեստ նկարիչ տիրամոր պատկերն էր կերտել սրբավայրի ոսկեզօծ կամարներով դահլիճի բարձրադիր առաստաղի վրա՛. Դա աստվածային մի գերող տեսարան էր: Ես միշտ էլ գերվել էի Լուսինեի տեսքով ու անթերի արվեստով: Բայց այս անգամ միանգամայն հեքիաթային մի կախարդիչ տեսարան էր բացվել իմ դեմ: Ինձ թվաց, թե բնությունն է շլացել իր ստեղծած էակով:

- Նա շատ էր գեղեցիկ,- խորը հառաչեց Խորենը,- նման պահեր նա շատ է պարգևել: Հիշում եմ այդ դեպքը...
Հուզմունքը կապանքներ դրեց նրա խոսքին: Չավարտեց:

- Այդ օրը,- շարունակեց Մանուկը,- իմ կյանքի լիարժեք օրերից մեկը եղավ: Այն աստվածային էակը խաղաղության աղավնու պես, հանկարծակի վայրէջք կատարեց մեր կողքին: Ծնկաչոք համբուրեցի նրա աջը, հայտնեցի հիացմունքս: Նա մեղմ ժպտաց: Շլացած էին նաև մեզ հետ եղած բոլորը: Քույրդ տեսածից կարկամել էր: Համոզված էի, որ հիացմունքի պահերը դեռևս առջևում են: Իմ խնդրանքով մտանք վանքի եկեղեցու շքամուտքից ներս: Լուսինեն զգուշորեն զննեց խորանների նուրբ քանդակները, մոտեցավ բեմին, իր սովորության համաձայն առաջ տարավ իրար միացած մատները և սկսեց անմահ Եկմայլայնի «Աուրբ֊սուրբը»: Շատ էի լսել նրան: Բայց այդ պահին նա ինձ ներկայանում էր որպես աստվածային մի էակ, իր տեսքով ու երգի անզուգական կատարմամբ: Հաստատ համոզված էի, որ այդ դարավոր կամարների տակ նման ձայն երբեք չէր հնչել: Նրա անկրկնելի ձայնի ուժը այնքան ազդել էր, որ մենք էլ չիմացանք, թե որտեղից այնքան տեղացիներ հավաքվեցին: Ապշահար ներկաները ուխտավորներ էին: Երբ փակվեցին երգչուհու վարդաթերթ շուրթերը, նրա երգի հնչյունները շարունակում էին արձագանքել հնամենի կամարների անտեսանելի ծալքերում: Հավաքվածների թախանձագին խնդրանքով նա կատարեց ևս միջնադարյան շարականներից մեկը: Լուսինեն թողեց իր ընտրած տեղը և հեզաճկուն քայլերով մոտեցավ եկեղեցու ելքին: Մարդիկ երկկողմանի կենդանի պատեր կազմած խոնարհաբար, հուզումնալից հայացքներով ուղեկցում էին նրան: Երբ Լուսինեն հայտնվեց կանաչապատ տարածքի վրա և նույն նազանքով սկսեց քայլել, նրան հետևում էինք բոլորս, ինչպես աշխարհի թագուհուն ուղեկցող մի շքախումբ: Տեղացիները մեզ ոչխար առաջարկեցին և մատաղ անելու պատրաստկամություն հայտնեցին, ի պատիվ երգի թագուհու... Մենք շտապում էինք...

Հոլիվուդյան անամպ երեկոն իր թևերն էր փռում մերձակա, ծառապատ բլուրների վրա: Խաղաղ օվկիանոսից այստեղ հասած հովերը զովություն էին պարգևում մեզ: Խորեն Պալյանը մտահոգ շարունակում էր քայլել: Հանկարծ նա կանգ առավ մի բարձրադիր արմավենու բնին մոտիկ, արմունկով հենվեց և ասաց.
- Այո, այո: Հիշում եմ ապարանյան այդ պատկերները... Որքան անմոռաց հուշեր: Հռիփսիմեն էլ հոյակապ կին էր: Նա լավ բժշկուհի էր և ամուսնուն նվիրված կին: Նա ձեր քու՞յրն էր:
- Հորեղբորս աղջիկը: Մենք հոյակապ հարաբերությունների մեջ էինք: Ես քույր չեմ ունեցել: Հռիփսիմեն իր կրտսեր քրոջ' Դոզայի հետ ինձ համար եղել են հարազատ քույրեր: Ահա, թե ինչն էր ինձ ջերմորեն կապում Մանուկի հետ:
- Ափսոս, որ Մանուկն ու Հռիփսիմեն էլ վաղաժամ հեռացան կյանքից:
- Գրեթե նույն հասակում, ինչ Լուսինեն: Այն տարբերությամբ, որ նրանք երկուսն էլ, մեկ տարվա տարբերությամբ, հանկարծամահ եղան: Իսկ անմահ Լուսինեն շատ տառապեց:
- Այո, այո,- հառաչանքը դուրս թռավ սգավոր ամուսնու կրծքից,- նա շատ տառապեց:
Պողոտայի ուղղաձիգ արմավենիները հայտնվեցին մթության մեջ: Մենք միմյանց հրաժեշտ տվինք:
Քայլում էի մարդազուրկ պողոտայի մայթերով դեպի տուն, ճնշող տպավորությունների տակ: Ուղեղումս պտտվում էին հայաստանյան բազում հուշեր: Նրանց կիզակետում էր նաև Լուսինեն:

... Հիշեցի, որ համակ մռայլություն էր իջել այն բնակարանի վրա, որի ներսում անկողնուն էր վերջնականապես գամվել տաղերի ու շարականների անկրկնելի սոխակը: Թե ինչի համար էր նա հայտնվել անասելի տառապանքների ու տանջանքների մեջ ոչ ոք չգիտեր: Տառապում էր բարությունը, գեղեցկությունն ու տաղանդը: Նրա գլխավերևում երբեմն հրեշտակներ էին հայտնվում: Ի վերջո հազարավոր հրեշտակներ եկան, քանզի այն անմեռի օվկիանացած հոգին մեկ հրեշտակի պայծառափայլ թևերի վրա չէր տեղավորվի:

... Աքանչելի արարածի, հավերժ անլռելի սոխակի դին հողին հանձնվեց էջմիածին սրբավայրում, Աուրբ Գայանե վանքի բակում, հոգևոր շիրիմների հարևանությամբ: Այնտեղ, ուր նաիրյան սլացիկ բարդիները անուշ խշշոցով, ամեն վայրկյան, իրենց մեղեդին են բերում նրա պայծառ շիրիմին: Անցորդները գլխահակ խոնարհվում են նրա մեծության առաջ և թարմ ծաղիկներ բերում:

Այցելուներին թվում է, թե շրջապատը լցված է հոգեզմայլ տաղերի անմեռ հնչյուններով: Անմարելի է նրա ձայնը: Նրա կերպարը անմեռ է ամեն մի հայի սրտում:
Այնտեղ է թաղված աշխարհի կանացիությունը, գեղեցկությունների համաստեղությունը, մի անկրկնելի ձայնադարան:

ԳՐԻՇԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ԱՍՏՂԱԲՈՒՅԼ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 2000թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-06-2012 12:51:22
Դիտումների քանակը: 2637
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ Լեզվաբան, գրականագետ, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott