ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Նորության նկար Ստորև ներկայացնում ենք Լեոնիդ Ազգալդյանի մահվան մասին առաջին հրապարակված նյութը, որը դուրս է եկել 21.06.199թ-ին։ Այս նյութը ընդգրկուն ներկայացնում է Լ․ Ազգալդյանի կողմից անցաց մարտական ուղին։

«Հայոց ազգային ազատագրական շարժումը ծանր կորուստ կրեց։ Արցախի՝ իր սկզբնավոր­ման օրից բազում զոհեր տված ազատամարտը զրկվեց իր մեծագույն զինվորից։ Կիրակի, հու­նիսի 21-ի երեկոյան, Տոնաշեն գյուղի մերձա­կայքում, դավադիր թշնամու գնդակներից հնձված, ընկավ Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը…

Լ. Ռ. Ազգալդյանը «Ազատագրական բանա­կի» հիմնադիրներից էր ու գլխավոր հրամանա­տարը և իր մարտական ընկերների, հատկապես «Արցախ ճակատի» հրամանատար, իր զինակից Վ. Բալայանի հետ միասին բազմաթիվ գյուղերի՝ Բուզլուխի, էրքեջի, Մանաշիդի, Մարաղայի, Կիչանի, Ծամձորի, Տողի եւ մյուսների ազատարար–պաշտպանը, հարյուրավոր ազատամարտիկների ռազմագիտության ոսուցիչն ու ազգային-քաղաքական դաստիարակը, մեծ ռազմավարը, հայ­րենյաց քաջազուն զինվորը, որի հղացմամբ ու գործադրմամբ ազերի կանոնավոր բանակի զինյալ ելուզակներից մաքրագործվել են Իմերեթ-Քերեվենթը, Զայղուվուշանը, Աղդաբանը, Մանիքլուն, Բաշ- Քյունեփայան, Օրթա-Քյունեփայան, Սրխավենդը…

Լեոնիդ Ազգալդյանը մեր նոր ազատամարտի մեծագույն նվիրյալներից էր։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի և Արցախի արտա­կարգ գրագետ և ամենաօպերատիվ զինվորն էր, այլև՝ գիտնական հրամանատարը։ Եվ ոչ նաև սույն պատճառով, որ սկզբում մեն֊մենակ, այնուհետև մի քանի նվիրյալների հետ մեր ազատամարտի համար դաստիարակել ու կոփել է այնքան մարտիկ, որքան ռազմական մի ուսումնարան՝ տարիների ընթացքում. բազմահարյուր, ըստ որում Հայաստանի՝ համարյա առանց բացառության բոլոր շրջաններից, որպես մարդ, հայ ու զինվոր կատարելատիպ զինվորներ:

Նա Հայաստանում առաջիններից մեկն էր, որ ինքնաշեն զենքի արտադրությունը կատարելագործելու, տեսականից գործնական հիմքի վրա փոխադրելու, ինչպես նաև ծանր հրետանու ստեղծման մասին էր մտա­ծում և ինքն էլ անում անդրանիկ փորձերը։ Եվ արդյո՞ք կար մեկը, որ իր նման սեփական ափի պես քաջ իմանար Հայոց արևելյան շրջանների ամեն մի քարն ու թուփը։ Եվ կա՞ր, արդյոք, Վարդենիսից արևելք հայկական տարածքների մի բնակիչ, որ չճանաչեր իրեն, մի արցախցի,, որ չօրհներ և երկար կյանք չմաղթեր իրեն։

Այդ բոլորն այդպես էր, անշուշտ։ Եւ սակայն Լեոնիդ Ազգալդյանը մեծագույն զոհը, ավելի շուտ՝ մեծագույն կորուստն է մանավանդ այն պատճառով, որ նրա համար Արցախի ազատա­մարտի հաղթական ավարտը պարզապես այն նախադուռն էր, որտեղից մենք մուտք էինք գոր­ծելու դեպի ազգային լինելություն՝ Միացյալ Հա­յաստան տանող մայրուղին։ Ըստ որում, ինչպես որ Արցախում ինքն անձամբ ծրագրավորում և ղեկավարում էր մարտերը, այնպես էլ արդեն իսկ ծրագրավորում էր եւ անկասկած, հոգու խոր­քում փայփայում էր Մեծ Մարտը՝ հանուն Ամ­բողջական Հայաստանի։ Այդ Մարտի Կանխատեսությամբ, ազերի հրոսակների դեմ «մանր» մարտերի միջև ընկած կարճատև դադարնե­րին, նա թափառում էր մերձակա տարածաշրջաններում, կապեր հյուսում համշենահայերի, քրդերի, լեզգիների, թալիշների, եզդիների հետ, գիտնականի բծախնդրությամբ հավաքում, ճըշգրտում ու համադրում էր աշխարհագրական, ռազմաստրատեգիական, նաև ու մանավանդ ազգագրական այն բոլոր տվյալները, որոնք թույլ էին տալու մի օր ազատագրել և տարածքայնորեն զոդել-միավորել արևելյան, ապա և հարավ­արևմտյան ու հյուսիսային, վերջապես արևմտյան մեր բոլոր գերեվար հողերը։ Նրա նպատակն էր համակարգել-համադրել հարևան ու բախտակից բոլոր ժողովուրդների և փոքրամասնական ազ­գային թե կրոնադավանական համայնքների ազատագրական շարժումները, կործանելու համար «հանրապետություն» անվամբ ծպտված թուրքական բարբարոսական գաղութային կայսրու­թյանը։

«Մի հավատացեք եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու», -սիրում էր կրկնել Լեոնիդն ամեն անգամ, երբ թշնամական ուժերն իր վախճանի վերաբերյալ լուրեր էին տարածում։ Եւ այնպես էր հավատում հին ու նոր սուլթանների մայրաքաղաքի անկմանը, որ իր հավատքի հրով բռնկեցնում էր իր մարտիկների մաքրամաքուր հոգիները և կռում-կոփում նրանց պայքարի, անդուլ պայքարի կամքը։

Իր մարտիկնե՜րը…

Ընտրանի էին նրանք։ Ռազմագիտական տե­սական և գործնական խոր պատրաստվածություն անցած մի տասնյակից հազիվ մեկին էր բախտ վիճակվում ընտրվել, եթե զինվորի իր արժանիքներին զուգորդում էր նաև մարդ, իս­կական մարդ լինելու հատկանիշը։ Ըստ որում, զարմանահրաշ մագնիսի նման Լեոնիդն իրեն էր ձգում մաքրամաքուր, ուժեղ կամքի տեր ե առաքինությամբ փայլող երիտասարդներին, որոնք պիտի անպայման լինեին նաև բացառիկ կարգապահ։

Ո՛չ, գլխավոր հրամանատարը չէր որոնում, իր պաշտած «աստվածներն էին իր մոտ ուղարկում նախասահմանվածներին, նրանց, ով­քեր հողը, հայրենի հողը իր նման դավանում էին ամեն ինչից վեր ու պաշտում այն, ով­քեր հավատում էին չուզողությունների զորության և գիտակցում, որ ուժով է սալարկվելու մեր Ժողովրդի գալիքի ուղին։ Նախասահմանվածնե­րից մեկն էր հետագայում «Ազատագրական բա­նակի» «Արցախ ճակատի» հրամանատար դարձած Վլադիմիր Բալայանը, որ հունիսի 9-ին զոհվեց Չայլուի պաշտպանության մարտերում։ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի այդ քաջորդին, որի նմանները, ինչպես հաճախ էր շեշտում Լեոնիդը,, «հազիվ թե դարը մեկ ծնվեն», իր փոքր խմբով եկավ գտնելու գլխավոր հրա­մանատարին ե նրա ծրագրերի ու գործողություն­ների ամրագույն զսպանակը դարձավ։

Լ. Ազգալդյանը որևէ կուսակցության երբևէ չի պատկանել, և թող նրա զոհվելուց հետո ոչ ոք չփորձի «սեփականել» Ի՛Ր ազատագրական բանակն ստեղծած հրամանատարին, որի կա­ռույցը զատ ռազմական էր ե քաղաքականու­թյան հետ որևէ կապ չուներ և չունի։ Արտա­սահմանցի թղթակցի «Ի՞նչ գույնի էք Դուք» հարցին նրա տված պատասխանը՝ «Ի՞նչ գույն որ անի Հայոց Հողը, այդ գույնի եմ ես:», վերաշարա­դրվածի խոսուն ապացույցն է։

«Մի հավատացեք իմ զոհվելուն…»

Եւ այսօր մենք չենք հավատում անըմբռնելի, չարագույժ բոթին։

Ո՛չ, Լեոնիդ Ազգալդյանը չի զոհվել, այլ ապ­րում է, կա՛։ Քանի կա և կռվում է իր ստեղծած «Ազատագրական բանակ»ը, ռազմական կուռ մի կառույց, կարգապահ, մարտունակ, պատրաստ դիմագրավելու ամենածանր փորձությունները։ Հենց սա է նրա թողած կենդանի հուշարձանը։ Նաև Մարտակերտը, որ եթե Շահումյանի «բախ­տին» չարժանացավ, ապա դրանում իրենց անու­րանալի ավանդն ունեն Լեոնիդ Ազգալդյանն ու Վլադիմիր Բալայանը, նրանց բոլոր զինակիցները։

Լեոնիդը կա՛, քանի Արցախի ազատամարտը շարունակվում է, քանի դեռ ազատ ու անկախ Հայաստանը չի կամրջվել Արցախին, քանի դեռ…

…Քանի դեռ կա՜ն ու մարտնչում են այն զի­նակիցները, որոնց հետ ժամադրություն ունի Իսթանբուլի պարիսպների տակ։

Այնուամենայնիվ, ինչպես հին Հունաստանի Լեոնիդասը Թերմոբիլեի կիրճում, այնպես՝ էլ նոր Հայաստանի Լեոնիդը Մարտակերտի մատույցնե­րում…

Մարտակերտ, Արցախ, Հայություն՝ զգոն եղե՛ք:»

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 02-07-2012 20:28:01
Դիտումների քանակը: 2272
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ (ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆ) ԳԵՎՈՐԳԻ "Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում" (1908, ռուս., հայ. հրտ.` 1987) կոթողային մենագրությունում հետազոտել է Հայաստանի պատմաշխարհագրական և հաս-քաղ. կառուցվածքին, հայ-բյու Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott