Ազատամարտիկ Ռոբերտ Գևորգյանը 1988թ. երկրաշարժի ժամանակ փրկել էր 4-ամյա երեխային, ապա զոհվել՝ Ղարաբաղում

Նորության նկար 17:47 • 09.05.12

Այսօր Եռաբլուրում, 25-տարեկանում զոհված, Մահապարտների ջոկատի անդամ Ռոբերտ Գևորգյանի շիրիմի մոտ եկած նրա քույրն ու մայրը հպարտությամբ պատմում էին, որ տղան իր կյանքն է տվել հայրենիքին, և փրկել նաև 1988թ. ավերիչ երկրաշարժից փլատակների տակ հայտնված մարդկանց:


«Ղարաբաղից հետո եկավ, որ իբր, հանգստանար, երկրաշարժը լինելուն պես գնաց Լենինական, մի քանի հոգու էլ էնտեղ էր փրկել, նույնիսկ մի 4 տարեկան երեխայի՝ ինքն իր կյանքի գնով էր հանել. աստիճաններն իր վրա պետք է փլվեին, երբ երեխային հանել էր»,- պատմում է Ռոբերտի քույրը` Վարսիկ Գևորգյանը:
Ռոբերտի մայրն ու քույրը նշեցին, որ նրան հնարավոր չէր կանգնեցնել ու հետ պահել մարտի դաշտ գնալուց:
«Ինչքան ուզում էինք կանխել, ինքն ամեն անգամ շորերը մի տեղ էր պահում, զենքը մի տեղ էր պահում, ասում էր՝ գնում եմ աշխատանք փնտրելու կամ ընկերոջ տուն: Բայց մի ուրիշ տեղից զանգում՝ ասում էին, որ ձեր տղան այսինչ գյուղում, այսինչ կռվի մեջ է արդեն»,- պատմում է քույրը:
Ռոբերտը անդամագրվում է «Մահապարտների ջոկատին», սակայն իր քայլը գաղտնի է պահում մորից: Ջոկատի հետ գնում է կռվի և այլևս չի վերադառնում:
«Էտ մի անգամը, ինձանից թաքուն, մահապարտ էր գրվել, ինձ էլ խաբում էր, թե գնում եմ առաջին խմբին զինավարժություններ սովորեցնելու, ու այդպես գնաց: Միայն քրոջն ու հորն էր ասել, իրենք գիտեին, ես` չէ: Սեպտեմբերի 2-ին զոհվեց Վաղուհասի մոտ: 25 տարեկան էր, որ գնաց և զոհվեց: Առաջին անգամը չէր, որ գնաց, 4-5 տարի անընդհատ, ամեն տեղ, Մարտակերտի բոլոր գյուղերում եղել է՝ Շահումյանում, Գետաշենում, Մարտունաշենում»,- պատմում է մայրը:
Տան միակ տղան, մոր խոսքով, շատ հայրենասեր էր, ինչում, ըստ նրա, իր ազդեցությունն ունի մշեցու արյունը: Ռոբերտն ուներ նաև իր ընտանիքը, սակայն իր զավակներից մեկին, ընդհանրապես, չի տեսել:
«Ունի երկու երեխա, որից մեկին, ընդհանրապես, չի տեսել, իր զոհվելուց 8 ամիս հետո է ծնվել: Իսկ իր զոհվելու ժամանակ՝ մեծ աղջիկը 5 ամսական էր»,-ասաց մայրը:
Գերազանցիկ, բարձրագույն կրթությամբ Ռոբերտի մայրը հպարտությամբ ասում է, որ շատ խելացի է եղել տղան, հայոց պատմությունը «օրերով ու ժամերով» գիտեր:
Հարցին, ի՞նչ օր է մայիսի 9-ը ձեզ համար, ազատամարտիկի հարազատները նշում են՝ միաժամանակ, և՛ տխրության, և՛ հաղթանակի:
«Այսօր Շուշիի հաղթանակի օրն է, միաժամանակ, տխրության օր է: Տխուր ենք, որ Ռոբերտը տվեց իր երիտասարդ կյանքը, միաժամանակ, նաև ուրախ ենք, որ իր նմանների արյան գնով մեր երկիրը կարողացանք պահպանել, մեր հողերը կարողացանք պահպանել»,-ասաց Ռոբերտի քույրը՝ Վարսիկը:
Վերջինս կարծում է, որ ազատամարտիկները գնահատված չեն պետության կողմից և դա է պատճառը, որ այսօր շատ երիտասարդներ չեն ցանկանա գնալ ռազմի դաշտ: Բայց դրա հետ մեկտեղ, Վարսիկը նաև նշում է, որ նրանք՝ ում գեներով փոխանցվել է հայրենասիրությունը, անկախ ամեն ինչից, կգնան թշնամու հետ մարտնչելու: Նա վստահությամբ նշեց, որ ինքն անձամբ կգնա կռվի, եթե դրա կարիքը լինի:


«Ես հիշում եմ, իմ պապը, որ 15 թվին հազիվ էր փախել, ասում էր.« Բան չեմ ուզում` մի հատ թուրք սպանեմ, մի բուռ արյուն խմեմ ու հոգիս դինջանա»: Էս խոսքերն էնքան էր ասել, որ մեր մեջ էլ էր նստել այդ վրեժը: Աստված չանի, որ այդպիսի բան լինի ու աղջիկների կարիք լինի, ես ինքս կգնամ, հաստատ կգնամ, մանավանդ հիմա, իմ վրեժը, բացի նրանից, որ պապիկիս վրեժն է, նաև եղբորս վրեժն է»,- ասում է Ռոբերտի քույրը:


Ռոբերտի մայրը, իր հերթին ասաց, որ հայրը չի կարողացել այցելել որդու շիրիմին, քանի որ հիվանդ էր, իսկ կինը և երեխաները Եռաբլուր կայցելեն մեկ այլ ժամի:

http://tert.am/am/news/2012/05/09/freedom-fighter/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 10-12-2012 17:03:53
Դիտումների քանակը: 1119
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 1920-ի դեկտեմբերի 25-ին Նժդեհն ընտրվել է «Ինքնավար Սյունիքի» (Լեռնահայաստանի Հանրապետություն) սպարապետ՝ դիկտատորի լիազորություններով: Նժդեհի գործունեությունը խափանել է Լե Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott