Րաֆֆի - Մի՞թէ մենք թագաւորներ ենք ունեցել

Նորության նկար Մի՞թէ մենք թագաւորներ ենք ունեցել, մի՞թէ այդ Երկիրն մերն էր առաջ: - Այո՜, մերն էր...: Այն ժամանակ հայերն այսպէս խե՜ղճ չէին որպէս այժմ, նրանք իւրեանց հողի տէրն էին: Հայ անունից այն ժամանակ ամէն մարդ դողում էր, դորա համար հայը չէր ուրանում իուր ազգութիւնը, կամ իւր լույս հաւատքը: Մեր թագաւորները հսկաներ էին, հասարակ մարդիկ չէին, նրանք աստուածների հետ էին պատերազմում: Նրանցից առաջինը՝մեր նախապապ Հայկը, սպանեց Բաբէլօնի աստուծոորդի Բէլին, որ մի վիթխարի հսկայ էր: Հայկի թոռներից մէկը՝ Արամը, սպանեց Ասորոց Արեւիորդուն, որին նույնպէս աստուծո տեղ էին պաշտում: Արամի թոռներից մէկը՝ Տիգրանը, պատերազմեց վիշապների հետ, նրանց թագաւորին սպանեց եւ նա ամբողջ ցեղը գերի բերաւ, բնակեցրուց, տե՜ս այն մեծ սարի մոտ, որի անունը քեզ ասեցի: Մենք ունէինք եւ մի ուրիշ թագաւոր, նրան կոչում էին Արտաւազդ, նա խիստ փառասէր եւ ամբարիշտ մարդ էր. նա իւր մտքին դրել էր կործանել բոլոր աշխարհը եւ ապականել ամէն երկրները: Հայրն անիծեց նրան: Հօր անէծքը բռնեց որդուն: Մի օր Արտաւազդ այդ սարի մոտ որս էր անում, յանկարծ վրայ հասան Մասիսի քաջքերը, նրան բռնեցին եւ տարան Մասիսի գլուխը, շղթաներով կապեցին, եւ որտեղ բանտարկեցին մի զնդանի մէջ, ուր մնում է մինչեւ այսօր: ...Մասիսը, նույն այս սարն է, որ ուրիշ անունով Արարատ է կոչւում: Դա Հայոց երկրի սուրբ սարն է, որի գագաթան վերայ բնակւում էին մեր հին աստուածները: ...Մեր աստուածներն այն ժամանակ մեր ազգիցն էին. նրանք հայեր էին եւ Հայերէն էին խօսում, եւ Հայոց երկիրն էին պաշտպանում: Եւ այն թագաւորները նույն աստուածների որդիքն էին: Իսկ Քրիստոսն մեր աստուածը չէր, նա հայ չէր, նա հրէից ազգիցն էր եւ հրէաստանցի»:

Ռաֆֆի(Յակոբ Մէլիք Յակոբեան)

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 18-01-2012 20:45:50
Դիտումների քանակը: 1057
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱԼՈՒՍՏ ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ ՍԱՐԳՍԻ Մեծահարուստ, բարեգործ: Մասնագիտությամբ՝ ճարտարագետ-նավթագործ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott