ՏԻՐԱՑՈՒՆ ԵՎ ԽԱՆՈՒԹՊԱՆԸ - ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

Նորության նկար Հայ իրականության պայմաններր միշտ էլ շփոթ եւ դժնդակ են եղել։ Այսօր այդ պայմանները ավելի մառախուղված են, քան երբեք։ Հանգուցյալ Պեգին Հրեաներին բնորոշում էր իբրեւ 60 դար հիստերիայի արդյունք… Անցյալի եւ ներկայի բռնությունները մեզ եւս ենթարկել են հոգեբանական քանդիչ փորձությունների եւ մեզ արմատախիլ արել մեր բուն բնույթից։ Դրամը, պետությունը, օտարի պարտադրած գաղափարախոսությունները մեր ազատությունը կաշկանդել են, մեր միտքը եւ թռիչքը շղթայել: Պատմությունից մեզ հայտնի է, այսպիսի պարագաներում ասպարեզ են գալիս՝ դրական հոգեբանական տիպարների հետ զուգընթաց՝ շատ բացասական, երբեմն քանդիչ եւ հրեշային արքետիպարներ։ Նրանցից ամենավտանգավորներն են տիրացուն եւ խանութպանը:

Շնացած, վտանգավոր, քանդիչ։ Տիրացուն, որին դարերի ընթացքին հանդիպել են մեր Խորենացիները, Դավիթ Անհաղթները, Աբովյանները, Չարենցները, Բակունցները, տափակաոտն, նեղ ճակատ, շրթները չոր եւ սեղմ, քիթը ստորակետների մեջ սեղմած, աչքերը պարապին գամված, նախանձից եւ ոխից դեղնած այն էակն է, որ իր մտքի փոքրությունը եւ սրտի խեղճությունը սողալով ի սպաս [է] դնում ուժեղի եւ իշխանավորի առջեւ։ Նա տառ ուտող է, ընդհանուր տեղերի խոտը կրծող, ստոր եւ վրիժառու։ Նա միշտ էլ հլու հպատակն է տիրող հասարակարգի, պետության, կուսակցության վերջին որոշումների։ Այդ ողորմելիությունը անցյալում պաշտպանում էր եկեղեցին, ավետարանը, առաջնորդ եպիսկոպոսի հրամանները, այսօր՝ նա ավելի մարքսիստ է, քան Մարքսը, ավելի տալմուդական, քան Տալմուդը, ավելի չեկաբարո, քան Չեկան։ Մեջքի վրա պառկած, տոտիկները վեր, արեւը վայելող շնիկի նման, նա իրեն զգում է աշխարհի կենտրոնում։ Նա ամեն բան գիտի, որովհետեւ ամեն բան մեքենաբար կրկնում է, ամեն բան տեսնում է, դիտում, խուզարկում։ Նա ի ծնե ոստիկան է, լրտես, մատնող, ամբոխավար, ստրուկ։ Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է։

Թերթի խմբագիր է, գրական քննադատ, հրամայված գծով ոտանավոր գրող։ Նա այն չար ոգին է, որ տառապում է, գույնը նետում, գալարվում, երբ հանդես է գալիս մի իսկական տաղանդ, մի անկաշկանդ հանճար։ Նա իրեն զգում է նսեմացած, փոքրացած, շուքի վերածված։ Ու նա ամեն ինչ գործ է ածում՝ բամբասանք, զրպարտություն, բարոյական վիրավորանք՝ որպեսզի այդ տաղանդը չքանա։ Նա կարծում է, որ եթե այդ ուժեղ անհատի շուրջը անապատ եւ լռություն տիրի, ինքը կմնա իր փխրուն պատվանդանի վրա։

Եվ այդ՝ այստեղ եւ այնտեղ։ Եվ կա նաեւ խանութպանը։ Այն, որի մասին դառնությամբ երգում էր Նաղաշ Հովնաթանը։ Լեւոն Շանթը, այդ տոկուն գրագետը1, որ իր ամբողջ կյանքը նվիրել էր իր ազգին, մահամերձ պառկած էր, երբ, Բեյրութ հասնելուս՝ գնացի նրան տեսնելու։ «Եկել ես, - ասաց,- բայց խանութ ունե՞ս, որ եկել ես»։

Մեզ մոտ ամեն ինչ խանութի է վերածված եւ ամեն ինչ խանութպանների ձեռքումն է։ Փողը, հաշիվը, տնտեսականը, լինի պետական կապիտալիզմի տնտեսականը թե լինի նպարավաճառների, խալիճիների, ադամանդավաճառների, գաղտնի ոսկի փախցնողների տնտեսականը՝ սեզամկի իրենց թեւերի տակ ծածկում են ամբողջ հայ կյանքը։

Փորը միշտ էլ ատել է միտքը։

Ռւ տիրացու մտավորականը՝ տեսաբանը, ուսուցիչը, ջրալի երգիծաբանը, սողում են նրանց առջեւ, լափում նրանց սեղանից նետված փշրանքները, ստրկանում, արժանապատվությունից գրկվում։

Ե՛տ քաշվեցեք, անցնում է Աբիսողոմ Աղան։

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 10-05-2012 07:08:52
Դիտումների քանակը: 1715
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱԲՐԱՀԱՄԻ Բռնցքամարտիկ, մրցավար, մարզ. գործիչ: ՀՀ վաստ. մարզիչ (1990), ֆիզ. կուլտուրայի վաստ. աշխատող (1999): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott