ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ - ԽՈՍՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Նորության նկար Մաղթանքի խոսք, կամ բարի ցանկանալ մեր նոր սերունդին. նպատակս է այս… Սակայն ի՞նչ բառերով, ո՞րը գործածեմ այն հազարավոր ադամանդակուռ բառերից, որով հարուստ է մեր հին լեզուն, և որոնք խճողվում են այս րոպեիս իմ գրչի ծայրին: Կամ ո՞րը ընտրել այն անհամար ոսկեձույլ կաղապարներից, որոնք կոփել են դարերից ի վեր մեր գրիչները, ձուլելու համար իմ զգացմունքը` այն նորընծա ճյուղի հասցեին, որ վաղվա սաղարթախիտ ծառն է լինելու հնամենի բնին մեր ժողովրդի: Ինչ էլ որ ասեմ, ինչ էլ որ գրեմ, չեմ կարող հնարել ավելին, քան նրանք ունեն… Այն բարիքների բարիքը, որ երիտասարդություն անվանում ենք մենք թեթև սրտով ու հանդարտ անցնում:
Մնում է միայն ցանկանալ մատաղ սերնդին, որ նա հասկանա ու գնահատի այդ անկրկնելի երջանկությունը` երիտասարդությունը, որ իր բաժինն է այսօր, և որը վաղը կլինի միայն մի անցավոր հուշք, և հասկանալուց ու գնահատելուց բացի ըմբռնի և այն պարտականությունը, որ այդ, թեև անցավոր, բայց իր էության մեջ անսգյուտ, ոսկե գեղմը,- կրկնում եմ,- երիտասարդությունը դնում է նրանց այսօր ազազուն, բայց վաղը հսկա, մանուկ ուսերին:
Պարտականությունների պարտականությունը և կշիռ չճանաչող այն ահավոր շեղջակույտը, որ նրանց հայրերը կոփեցին, նախ կատարվածը պահելն է: Պահպանել նրան ամեն վտանգից, եղածից ու լինելիքից, և պահելուց բացի այդ սրբազան ավանդի զարգացման բնական ճանապարհները հարդարել ու պատրաստելն է, որով միայն կլինի նոր սերունդը արժանի ժառանգ իր նախորդներին: Սկսվածը շարունակողը և դեռևս չլրացածը ի կատար ածող այն ստեղծագործ ուժը, նախորդների հոգատար շնչով ստեղծված կայծը, որը այսօր բոց, բայց վաղը հրդեհ դառնալու համար ամեն մի խավար փարատող այն հսկա ջահը, որով նախորդ սերունդը ուզեց լուսավորել և լուսավորեց բոլոր հորիզոնները գալիք մարդկության:
Կարենալ ի կատար ածելու համար այս ահավոր պարտականությունը, որ և երջանկություն է միևնույն ժամանակ, որ նախորդները ժառանգ թողեցին ներկա սերնդին, անհրաժեշտ է նախ առողջություն, պողպատյա ջղեր, հորիզոններ ընդգրկող աչքեր, ժամանակներին խոսող քամի ու որոտ ձայն, ամեն ինչ` կյանք, երջանկություն, սրտի ձայնն անգամ, պատմության կշռին կարենալ նետելու չափ անձնազոհություն, և գաղափարի պաշտամունքը` որպես դավանանք:
Այս բոլորը և մի բան էլ ավելին ցանկանում եմ քեզ, դու ոսկե բողբոջ, ճապուկ կանաչ ճյուղ իմ պապենական խորարմատ ծառի…

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 13-05-2012 13:25:05
Դիտումների քանակը: 1518
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ ՎԱՂԻՆԱԿԻ Կինոռեժիսոր: ՀՀ (1969), ԽՍՀՄ (1983) ժողովրդական արտիստ, Լեհաստանի արվեստների վաստակավոր գործիչ (1979): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott