Սրամտում է Հայկական ռադիոն

Նորության նկար -Ո՞վ է հայը, ո՞վ հրեան:
-Հայը աշխարհի աղն է, հրեան աշխարհի ճաշ եփողը:

-Ո՞վ է աշխարհի ամենաշինարար ազգը:
-Հայը: Եթե շինելու բան չի լինում, շինածը քանդում` նորից է շինում:

-Ի՞նչ տարբերություն հայի ու հրեայի միջև:
-Հրեան աշխարհն իրենով է անում, հայը դառնում է աշխարհինը:

Եթե Հայաստանում ապրող 3 միլիոն հայի բերանի ջրերը մի առվով գնան, ապա Կասպից ծովը կծածկի Բաքուն և հարակից շրջանները:

-Ինչո՞ւ են ասում, որ հայ ժողովուրդը հեռատես է:
-Որովհետև, մինչև հայ նշանավոր մարդիկ անդարձ չեն հեռանում, նրանց չեն տեսնում:

-Ո՞րն է աշխարհի ամենաբարոյական ազը:
-Հայերը: Մշտապես տանում են բարոյական հաղթանակներ:

-Ինչո՞վ է հարուստ Հայաստանը:
-Աղքատներով:

-Ո՞րն է ժողովրդավարությունը հայկական ձևով:
-Մեկ օր ձայն տալ, չորս տարի բարձրաձայն ողբալ:

-Ժողովուրդը ինչո՞ւ չկարողացավ իշխանություններին գամել անարգանքի սյունին:
-Որովհետև ժողովուրդը ցուրտ ձմեռներին տաքանալու համար կտրեց ու վառեց այդ սյունը:

Որ պետք է լռեինք, ինչո՞ւ այսքան սովորեցինք:

-Քանի՞ ծառ է մնացել Հայաստանում:
-Երեք օր ժամանակ տվեք` հաշվեմ:

-Ինչո՞ւ են ապարանցիները գերեզմանում լույս քաշում:
-Որ հանգուցյալի հոգին լոսավոր լինի:

-Ինչո՞ւ են վանեցիները քայլելիս մեծ-մեծ լոնքեր անում:
-Որ կոշիկները ուշ մաշվեն:

-Ովքե՞ր են արյան գնով ապրում:
-Դոնորները:

-Ինչո՞ւ են Սեթավանի առողջարանում կանգնեցրել խոզի արձանը:
-Որովհետև նա է առաջինը հայտնագործել ցեխի բուժիչ հատկությունը:

-Ովքե՞ր են Հայաստանում գոհ լինում բժիշկներից:
-Տերտերներն ու գերեզման փորողները:

-Ինչո՞վ են հայտնի հայ շինարարերը:
-Ապօրինի շինարարությամբ:

-Ի՞նչ է ցույց տալիս Հայոց պատմությունը:
-Որ հետևանքներից անհնարին է խուսափել:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 29-08-2011 21:21:03
Դիտումների քանակը: 1179
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott