ՄԵՐ ՆԱԽՆԻՔ

Նորության նկար Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մեր նախնիք` Նախնիների մասին» մրցույթի լավագույն երեք հուշագրերը...


Նախաձեռնությունը` «Մեր Նախնիք» խմբի



1-ին տեղ
ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ


****
Միայն մայրական կողմից տատ ունեմ. փառք Աստծո, ողջ է։ Հայրական կողմից տատս, դեռ 46-ին ՈՒրմիայից Հայրենիք մերոնց տեղափոխվելուց առաջ հոգին ավանդած է եղել։ Երկու պապերս էլ արդեն ողջերի մեջ չեն։
Այս տատս Մուսալեռցի է ծնունդով, ապրած Այնճարի մեջ՝ Լիբանան։ Իր կենդանի հուշերն ավելի շատ Այնճարի հետ են կապված, բայց Մուսալեռից էլ կարոտով լեցուն, արտասուքով ուղեկցվող հուշերի պատառիկներ ունի. ավելի շատ պապս էր հիշում-պատմում՝ թաց, անարցունք աչքերով, կերկերացող ձայնով, իսկ տատս ժամանակ առ ժամանակ հաստատում էր կամ կասկածում՝ արժանանալով պապիս, օրհնանքի արժեք ունեցող հայհոյանքներին։ Հուշերն անփոփոխ ավարտվում էին «մենք անկեղծ զինվոր ենք, առանձին վիճակ...» հեղափոխական երգով, որին մենք էլ էինք միանում «... կեցցե՛ Զեյթունը, խրոխտ Սասունը...» ...

Տատս այն տեսակից է, որի էգն էլ, որձն էլ նույնն են, ամորձատած ցուլի պես, որ եզի նման անխոնջ ու կենսասիրությամբ բանում է, բայց որի առաջը չես կարող առնել, երբ ինչ-որ բան այնպես չէ. պոզերի վրա կառնի աշխարհն ու շուռ կտա։

Պատերազմի հրձիգ է. ուր որ ինքն է, խաղաղության աղավնին ահից չվում է այնտեղից։ Ընտանիքի ու օջախի ոչ թե սոսկ պահապան է՝ հրեշտակի պես, այլ արթուն, հսկող պահակ՝ ռազմիկի պես։
Չորս դուստր և մեկ որդի է լույս աշխարհ բերել։ Գերդաստանը իրար գլուխ հավաքող մագնիս էր տատս, երբ բոլորս դեռ Արտաշատում էինք ապրում՝ ամեն շաբաթ-կիրակի դուստրերն իրենց ամուսիններով, ուստր-դուստրով հավաքվում էին, բացակայության համար ոչ մի պատճառ հարգելի չէր համարվում։

Չէր արգելում մեր մանկական փողոցային ծեծկռտուքը. «որձ տղա են, թող ծեծեն-ծեծվեն»,-ասում էր։ Բայց վա՜յ էր մեր հակառակորդին, եթե մեծ թվով մեր դեմ կռիվ տային կամ նամարդություն անեին. ուրուրի պես վրա կպրծներ չգիտես որտեղից հայտնվելով ու փախուստի կմատներ։

Ինքն էր, որ դեռ մեր՝ Արցախ մեկնելու մտադրությունից էլ առաջ, արդեն մեզ զինվորագրել էր։ Մենք, իր թոռները, և իր քրոջ որդին, գաղտնի անդամակցում էինք Դաշնակցությանը, այս տանն էինք գումարում գաղտնի ժողովները։ Եվ երբ մարտեր սկսելու մասին լուրեը սկսեցին բացահայտ դառնալ, ու ամեն մեկը արտահայտում էր իր վախը կամ ափսոսանքը, որ երիտասարդները կարող են գնալ, զոհվել, տատս աշխույժով ասում էր. «ինչի՞ց վախենամ, հայը թուրքից կվախենա՞, ջահելներիս ջանին մեռնեմ, բա սրանք կթողնեն թուրքը հային վնա՞ս տա»։ ՈՒ մենք հասկանում էինք, որ սա «գնաս բարով» մաղթանք է։

...մեզ համար առ այսօր իր ամենից էական որակն է այս. հայ մայրը, հատկապես մեծ մայրը, զավակին փեշի տակ չպետք է պահի, այլ ինքն է, որ պետք է մղի գործելու։


2-րդ տեղ
ՆԱՐԵ ՂԱԼԱՄՔԱՐՅԱՆ
11 տարեկան


****
(տեղադրեց`Սոֆյա Քալանթարյան)
Իմ հայրական տատիկն ու պապիկը ապրում են Վանաձորում, իսկ մայրական տատիկս ու պապիկս` Երևանում` Կարմիր խաչի հիվանդանոցի հետևի սեփական տներից մեկում: Վանաձոր մենք գնում ենք ամեն ամառ, իսկ կարմիր խաչ՝ ամեն շաբաթ-կիրակի: Հայրական պապիկս շատ բարի, երբեմն լուրջ, երբեմն կատակասեր շատ լավ մարդ է, նաև հիանալի նկարիչ, երևի նրանից եմ ժառանգել սերը դեպի նկարչություն: Նա գալիս է Երևան ամեն հանրահավաքի ժամանակ: Մենք իրար հետ նայում ենք իմ պատրաստած խաղալիքները, նկարները, նա ինձ տարբեր խորհուրդներ է տալիս, օգնում ինձ ավելի լավ նկարել: Միշտ խոսում ենք իրար հետ տարբեր թեմաներից: Այդպես է նաև մայրական պապիկիս հետ, նա իր տան դիմաց մեծ այգի ունի, ամեն անգամ այնտեղ գնալուց, խնդրում եմ նրան պատմել լավ և վատ նորությունները կապված այգու հետ: նրա այգում կա ամեն ինչ` դեղձ, ծիրան, երեք տեսակի սալոր, բալ, կեռաս, նուշ, տխիլ, ելակ, պոմիդոր, վարունգ, լոբի, բիբար և այլն: Այդ զրույցների շնորհիվ ես արդեն գիտեմ ինչպես պատվաստել ծառը, ինչպես հնձել խոտը, տարբերել ծառերը և դրանց տերևները և այլ բաներ: Սա պապիկներս: Հիմա տատիկներիս մասին: Վանաձորի տատիկս անգլերենի մասնագետ է: Մենք նրա հետ հաճախ ենք խոսում այդ թեմայով: Նա 62 տարեկան է, բայց ասես երեսուն տարեկան լինի, նա մեզ հետ խաղում է վոլեյբոլ, գործնագործ, բլոտ, դուռակ, ֆուտբոլ և այլ խաղեր: Նրա հետ խաղում ենք ինչպես մեր տարիքի մի երեխայի հետ: Մայրական տատիկս շատ լավ պատրաստում է: Նա նաև օգնում է պապիկիս այգում: Այսպիսով ստացվում է, որ ես պապիկներիցս սովորելու եմ նկարել և այգի պահել, տատիկներիցս՝ անգլերեն խոսել և պատրաստել:


3-րդ տեղ
ՀԱՍՄԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ


****
Շուշանիկի հետ համարյա մի տատիս նկարագրեցինք [:)] ))
Հիմա գրեմ մյուս 2 տատիս մասին,որոնք ևս Արցախցի են [:)] ))
ինչու 2?դե որովհետև տատիս քույրը մեր տան մշտական անդամն էր...բոլորս նրան աքա էինք ասում....

միայն տեսնեիք ինչ օրինապահ կին էր...50 տարուց ավել պարտիական [:)]

կարդում էր տուն մտնող բոլոր թերթերն առանց բացառության....ընտրում էր հոդվածներն ու առաջարկում մեզ ևս կարդալ...
տեսնես քանի քառ.մ. սուտ կարդացած կլինեմ նրա շնորհիվ :)))
բայց ինքը ստի ու կեղծիքի ոխերիմ թշնամին էր,պատմում ու ծիծաղում էր դարասկզբի տգիտության վրա,հեքիմների կեղծիքների,աճպարարությունների...

***
իսկ մյուս տատս-իսկական Հայոց Թագուհի`Փառանձեմ տատս...բժշկուհի էր...
Միկոյանի շրջանում հայտնի`իր հոգատարությամբ,մարդկանց անշահախնդիր օգնելու պատրստակամությամբ...
Փառանձեմ տատս մարմարյա սպիտակությամբ,անթերի դիմագծերով գեղեցկուհի էր,քայլում էր հպարտ,վեհորեն...ամեն անգամ,երբ պիտի հերթափոխից տուն գար,վազում էինք դեպի փողոցի այն հատվածը,որտեղից երևում էր գյուղի մյուս բլրի ճանապարհը,ու սրտատրոփ սպասում,թե երբ տատս կհայտնվի...
իսկ երբ հերթափոխի չէր,մեր ուրախություններին չափ ու սահման չկար,վերցնում էր մեզ ու տանում սարերը`ձնծաղիկ,խնջլուզ,ավելի ուշ մարզա,փշատ,մասուր,ժուժիկ ու յեմշան հավաքելու...

***
Բայց իմ մանկության ամենամեծ ուրախությունը մնաց ամեն տարի մարտի 8-ին տատիս մի փունջ մանուշակ նվիրելը,որը հազիվ էինք հավաքում փտած խարշամը ափերով մաքրելով...

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 14-03-2012 19:02:18
Դիտումների քանակը: 1825
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼԻ ԱԲԳԱՐԻ Ֆիզիոլոգ, Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիրներից: ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս: ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), Սոց. աշխատ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott