Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն 1 ին 1991թ ի դեկտեմբերի 31 ի ուղերձը. Այն սովորական ուղերձ չէր

Նորության նկար Մենք 1916-ի ձմռանը հասանք Օդեսա: Խստաշունչ ձմեռ էր: Մի փոքրիկ սենյակ ճարեցինք ծայրամասում: Մենք մեկ սենյակի մեջ էինք.ո՛չ էլեկտրական լույս կար, ո՛չ ջեռուցում, բակում միայն աղբյուր կար և բոլորն օգտվում էին այդ ջրից: Ավանդաբար Կաղանդի գիշերը, գոնե մեր կողմերը, ծնողներս ասում էին, որ սեղանի վրա գոնե յոթ տեսակ կերակուր պետք է լինի: Մայրս ջանք էր թափում, որ յոթ տեսակ լինի, վերջապես յոթ տեսակ եղավ`հաշվելով ջուրը, հացը և այն փոքրիկ թխվածքի նման բանը, որ ռուս դրացին տվել էր`գիտենալով, որ մենք չքավոր մարդիկ ենք: Գիտեմ, որ մայրս լոբի էր խաշել, սպիտակ լոբի, սոխ կար սեղանի վրա, մի քանի ձու և մի քիչ էլ ընկույզ, մնացածն էլ՝ հացը, ջուրը և այդ թխվածքը: Ես ցավով պետք է մտածեմ, որ հավանաբար այսօր Հայաստանում և Արցախում մեծ թվով մեր հարազատները կան, որոնք յոթ տեսակ կերակուր չունեն իրենց սեղանի վրա: Բայց մենք այն ատեն ոչ ուրախացանք և ոչ էլ տխրեցինք. «Փառք Աստուծո, - ասացինք,- որ այս էլ ունենք, ապահով հողի վրա նստած ենք, թուրքերը չկան, և մենք կարողանում ենք խաղաղ մեր սեղանի շուրջ ինչ որ կա ճաշակել»: Ահա այս պայմաններում ապրում ենք մենք իբրև ժողովուրդ. չենք վհատվում, չենք հուսահատվում և չպետք է հուսահատվենք:

Աղբուրը` Պատերազմի տարիներ (Ֆեյսբուք)

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 06-10-2011 15:34:18
Դիտումների քանակը: 1332
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԷԼՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ ԿՈՐՅՈՒՆԻ Աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1975): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott