«Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ. գիտակցական կյանքիս մեծ մասի ընթացքում մտածում էի Ցեղասպանության մասին վեպ գրել

Նորության նկար Հուլիս 07, 2012 | 01:17
Ամերիկահայ գրող Քրիս Բոխջալյանը, ում նոր` «Ավազե ամրոցի աղջիկները» կոչվող Ցեղասպանության մասին վեպը լույս կտեսնի հուլիսի 17-ին, հարցազրույց է տվել «Asbarez»-ին` պատմելով, թե ինչն է դրդել գրել այդ պատմությունը: Գիրքն ասք է Առաջին համաշխարհայինի շրջանում սիրո եւ կորստի, ընտանեկան գաղտնիքի մասին:

NEWS.am-ը հատված է ներկայացնում հարցազրույցից:

Ի՞նչը Ձեզ դրդեց գրել «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը:

Իմ գիտակցական կյանքի մեծ մասի ընթացքում մտածել եմ Ցեղասպանության մասին գիրք գրել: Փորձեցի գրել մի վեպ 1990-ականներին, բայց դա «սիրողական» աշխատանք էր:

Մի քանի տարի առաջ հայրս հիվանդացավ: Նրան այցելելու ժամանակ նայեցինք ընտանեկան լուսանկարները, եւ ես նրան խնդրեցի ավելի մանրամասն պատմել իր ծնողների մասին, ովքեր Թուրքիայում Ցեղասպանություն էին վերապրել: Ես նրան նաեւ խնդրեցի իր մանկության մասին պատել: Ի վերջո, նա ներգաղթյալների որդի էր, ով խոսում էր 1930թ. Վեսթչեսթերի շրջանի համար էկզոտիկ լեզվով:

Վերջապես իմ լավ բարեկամներից մեկը, ով լրագրող է եւ Ցեղասպանության հարցերով մասնագետ, խնդրեց եւս մեկ անգամ փորձել գրել այն մասին, որն իմ ընտանիքի պատմության ամենակարեւոր մասն է: Այդպես էլ արեցի, եւ այս անգամ ստացվեց:

Պատմությունն իրակա՞ն է, թե՞ մտացածին, թե այդ երկու հասկացությունների միջինը:

Օ, դա վեպ է: Միանգամայն ճշգրիտ: Այդուհանդերձ, վեպում իրադարձությունները ներկայացնող Լաուրա Պետրոսյանը դա հենց իմ մտացածին կերպարն է: Նրա պապի եւ տատի տունը իմ պապի ու տատի տունն է: Բայց Էլիզաբեթ Էնդիկոտն ու Արմեն Պետրոսյանն իմ պապն ու տատը չեն եղել: Հուսով եմ, որ պատմությունը արժանահավատ կլինի: Ես կատարեցի իմ տնային աշխատանքը: Հուսով եմ, որ ճշգրիտ եմ ներկայացրել այդ ժամանակաշրջանը:

Որեւէ թուրքական հակազդեցություն եղե՞լ է գրքի հետ կապված:

Առայժմ ոչ:

Կլինի՞ այս գրքի կամ հայկական թեմայի հետ կապված այլ աշխատանք:

Չգիտեմ, կլինի արդյոք շարունակություն: Ես երբեք շարունակություն չեմ գրել: Բայց կլինեն գեղարվեստական գործեր հայերի կամ ամերիկահայերի հետ կապված: Սա միանգամայն հնարավոր է:


Լուրեր Հայաստանից - NEWS.am http://news.am/arm/news/112477.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 09-07-2012 10:28:04
Դիտումների քանակը: 796
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ Ճարտարապետ: ՀՀ վաստակավոր շինարար (1957), վաստակավոր ճարտարապետ (1968): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott