ՐԱՖՖԻ - ՔԱՂՎԱԾՔՆԵՐ

Նորության նկար Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք.— եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք,— եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք,— այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։ Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի․․․։ Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրում ճգնելու համար․․․— Ո՛վ հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ․․․»

Դալի-Բաբայի ճառը

* * * *

Կան մեռելներ, որոնց հարկավոր է սպանել:

* * * *

«Օրորոց... դա է առաջին դպրոցը մարդկանց որդիների: Օրորոցի երգը... առաջին դասը, որ մայրերը խոսում իրենց երեխանների ականջին: Մանուկը իր ընտանիքի ծոցում է ստանում կյանքի հիմնական առաջին դաստիարակությունը՝ երբ նա դեռ անխոս, մի ծծկեր երեխա է, կըդիտի իր ծնողների նիստ ու կացը, շարժ ու ձևերը, նրանց վերաբերումը և նրանցով կտպավորվի, կկերտի իր կյանքի առաջին քայլերի ընթացքը, հար և նման իր ծնողների կենցաղին: Առաջիկայում, դպրոցի մեջ կկատարելագործվի իր ստացած ընտանեկան դաստիարակությունը, ուսյալ լինելու համար, կրթված, գիտակից ու պարտաճանաչ մեկը՝ ընտանիքին, ազգին, հայրենիքին և մարդկությանը ծառայելու պատրաստ:»

* * * *

Հայ ժողովուրդն այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է նորը և ավելի զորավորը:

* * * *

Ստրկությունը սկսվել է և շարունակվել տափակ երկրների վրա և ավելի տաք կլիմայի մեջ: Տափակ երկիրը տալիս է մարդուն տափակ բնավորություն, զարգացնում է նրա մեջ թեքվելու ընդունակություն: Բայց լեռնային երկրի բնակիչը նույնպես ուղղաձիգ, նույնպես բարձրադիտակ է, որպես իր շրջապատող սեպաձև ժայռերը:

* * * *

Ոչինչ արտահայտությունն այնպես ճշտությամբ չէ թարգմանում սրտի հատկությունները, որպես երգը: Մի ստրկացած ազգի երգը նույնպես տխուր է, որպես նրա կյանքը:

* * * *

Օտարի օգնութունից մեզ շահ չկայ։ Դժբախտ է այն ազգը և դժբախտ կը մնայ, որ օտարի օգնութեան կարօտ կլինի։ Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի։ Նա պէտք է տասը բան առնէ մեզանից, որ մի բան տայ։

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 05-09-2012 18:37:30
Դիտումների քանակը: 938
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՕԼԳԱ ՄԱՅՍՈՒՐՅԱՆ (ՓՈՒՂԻՆՅԱՆ) ՄԻՔԱՅԵԼԻ Դերասանուհի: ՎԽՍՀ վաստ. արտիստ (1930): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott