Հայերը հայերի մասին. Քաղվածքներ

Նորության նկար Հայաստանը հանելուկ է և սրբություն:
Է. Միրզոյան

Հայաստանը զուսպ Արևելք է:
Ն. Սահակյան

В Армении каждый камень имеет свое имье.
Հովսեփ Էմին

Армяне народ, кот. глядя на родныe горы, учился у них не сгибать спину, глядя на строгие, стройные формы своих архитектурных памятников, вбeрал в себя их красоту; глядя на клинописи и пергаменты, всегда помнил в своих истоках.
Հովսեփ Էմին

…но разве можно удержать в повиновении народ, воспитанного на вулканическом порыве.
Հովսեփ Էմին

* * * *
«Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ: Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք»:
Գառզու

* * * *
Բաց մի գիրք է Հայաստանը, նրա ամեն մի կոթողը՝ իր զարմանալի չափ ու ձևով, հոյակապ դրվագներով,, որմնանկարչությամբ, վիմական արձանագրություններով՝ այդ գրքի ոսկե էջը: Մեր նախնիները հազարավոր մեծ ու փոքր համամարդկային արժեք ու հարստություն ներկայացնող կոթողներ են ժառանգել մեզ, ավանդել են, որ մենք ոչ միայն հիանանք դրանցով, ճանաչենք ու հպարտանանք, այլև պահենք, պահպանենք յուրաքանչյուր քարն ու մասունքը և այդ ամենն անվնաս, մեր իմաստուն նախնիների օրինակով ժառանգություն տանք մեզնից հետո եկող սերունդներին:
Մարտիրոս Սարյան

* * * *

Հայը երջանիկ կարող է լինել միայն Հայաստանի մեջ.վասն զի ամէն տեղ հալածուած ու արհամարուած պանդուխտ է,և միայն Հայաստանի մեջ նա պատուաւոր մարդ է մարդկութեան աչքում:
Ռափայել Պատկանյան

* * * *

«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված»:

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ` մաքրություն, տանջանք և հասունություն: Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ: Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…

«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»:
Արշիլ Գորկի

* * * *

Միջին վիճակագրական հայ գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր հայ անհատականություն է:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան


* * * *

«Դրսի եւ ներսի հայությունը նույն մշակույթի ժառանգներն են եւ նույն անցյալի զավակները, պատմականորեն լինելով ժառանգակից՝ գործնապես եւ ներկայիս պետք է լինեն գործակից եւ միասնաբար պահեն ու շահեցնեն հանուր ժառանգությունը»:
Ն. Աղբալյան

* * * *

«Մեզ վրա պետք է հույս դնենք, այն ազգը, որ ինքն իր վրա հույս չունի, ապագա չունի»:
Գր.Արծրունի

* * * *

Հայը պիտի ապրի հակառակ դահիճներուն և հակառակ իր աչքի տակ բուսած կորեկի: Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար:
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

* * * *

Բեռլինի մեջ հարիսա էին բաժանում բոլոր ազգերին: Ինձ ղրկեցին, որ հայերի մասը առնեմ, բերեմ: Վերցրի պուտուկն ու վազեցի: Բայց բոլորը երկաթե շերեփներով տարան իրենց բաժինը, ինձ շերեփի տեղ թուղթ տվին, այդ թղթի կտորը որքան էլ խրեցի հարիսայի մեջ, թղթի կտորը թուլացավ, լխկվեցավ, մեջն ընկավ, ես էլ պարապ թողի, ետ եկա: Մոռացա առաջուց մի քանի զեյթունցի տանել հետս, նրանք շերեփ ունեն, կարող է, ամանի տակը քերելով, մի բան թռցնեին:
Խրիմյան Հայրիկ


* * * *

Քանզի եթէ ես ծովի ջրերը մելանի փոխեմ
Եւ բազմասպարեզ ընդարձակութեամբ դաշտերը թղթի նման տարածեմ,
Կտրեմ եղեգնի անտառները եւ գրիչներ շինեմ`
Մի մասն իսկ բազում անօրինական իմ արարքների
Դարձեա՛լ չեմ կարող ես գրի առնել:
Եւ Լիբանանի մայրիներն եթէ իրար զոդելով շինելու լինեմ կշեռքի լծակ,
Ու նժարներից մեկի մեջ դնեմ լեռն Արարատյան`
Դարձյալ չի կարող հավասարվել նա իմ մեղքերի հետ:
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

* * * *

Քեզ այսպե´ս գիտի թշնամիդ անգամ.
Մի ձեռքիդ՝ սուսեր, մի ձեռքիդ՝ մանգաղ,
Մերթ ճարտար գրիչ, մերթ՝ փորագրիչ,
Մերթ՝ օրինապահ, մերթ՝ աղանդավոր,
Միշտ՝ տաղանդավոր...
Պարույր Սևակ

* * * *

Կա´ Հայաստան:…Նոր Հայաստանը`
մեր դժվար պատմության վերջին, փրկված երեխան:
Եվ այդ հրաշք երեխայի գլխին մեր դրոշն է…
Զորացնենք այդ երեխային մեր քրտինքով,
պաշտպանենք նրան, եթե պետք լինի, մեր արյունով
և դողանք նրա վրա, և դողանք նրա վրա:
Քո սահմանները մետրերով չես չափի,
ամեն տեղ դու լավ զավակներ ունես, Հայաստան:
Եվ նրանք հավատո´ւմ են քեզ: Ապրո´ւմ են քեզանով:
Այս գիրքը դու ես թելադրում, իմ երկիր,
և ես պարզ մի գրամեքենա եմ, ձայնագրող ժապավեն:
Ուրեմն, նորից` ճանապարհ: Եվ նորից դեպի քեզ Հայաստան:
Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»

* * * *

Ժողովուրդը զանիկա «հրեշտակական» կոչած է, ու անոր գիրքը իրեն համար դարերու ընթացքին, աղօթքի մատեանէ աւելի բան մը, հրաշքի աղբիւր մը դարձած է, ամէնէն թաքուն ախտերու բուժիչը, փորձութեանց դէմ էն ուժով վահանը, եւ այն հզօր խօսքը, որմէ դեւեր ահաբեկ կը հալածուին...
Արշակ Ռօպանեան

* * * *

Նարեկացին մեծ է, զայն պէտք է թարգմանել աշխարհի բոլոր լեզուներուն: Նարեկացին սիւն է, որ Շէյքսփիրի, Տանթէի, Հոմերոսի նման երկինքը կը կրէ: Նարեկացին, հայերուն համար, աշխարհի մէջ մեծ տարածութիւն կը ստեղծէ: Նարեկացի թարգմանելու համար պէտք է շատ զգոյշ ըլլալ, Արարատ է՛ որ սովորական լեռնագնացներու չի յանձնուիր:
Էդուարդաս Մէժէլայտիս

* * * *
Վահրամ Փափազյանը Գուրգեն Ջանիբեկյանի մասին
«Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը»:

* * * *
Նաիրի Զարյանը Գուրգեն Ջանիբեկյանի մասին
«Գուրգենն իբրև արտիստ կանգնած է մեր բեմական արվեստի գլխավոր սյունաշարում՝ Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի և նրանց հավասարների կողքին: Առանց Գուրգեն Ջանիբեկյանի, դժվար է պատկերացնել Սունդուկյանի թատրոնն իր շողշողուն պատմությամբ»:

* * * *
Մինաս Ավետիսյան
«Կարևոր չէ, որտեղ ես աշխարհ եկել, Լոնդոնում թե խուլ գյուղում? Կարևորը որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհներ, բայց այն ինչ տեսել ես մանուկ հասակում կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ երբ գնում եմ գյուղ, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Ես փոքր էի, ցանկապատերը ինձ թվում էին բաարձր բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց ես հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ»:

* * * *
Երվանդ Քոչար. քաղվածքներ
«Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է»:

«Այն, ինչ տեսաք արվեստանոցում, ես ինքս եմ անում: Իսկ սա (Սասունցի Դավթի արձանը)՝ Կեսարի համար է: Սակայն Կեսարին ես վճարում եմ մաքուր ոսկով»:

Ավելի լավ է շտապել, քան ուշանալ:

Զգայուն մարդը նման է սառցակտորի՝ տաքացրո՛ւ իսկույն կհալվի:

Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է՝ մեռնում է, երբ կշտանում է...

Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը:

* * * *
«Սայաթ-Նովան մեծ է, որովհետև ավելին է, քան բանաստեղծ ու երգիչ: Նա հայ ժողովրդի հարազատ զավակն է սկզբից մինչև վերջ, իր էության բոլոր մասնիկներով: Նրա երգը մշտապես սնվել է իր ժողովրդի անսպառ աղբյուրից և ստացել կենդանի գույն ու երանգ, ուստի և հավիտենական կյանք: Սայաթ-Նովայի երգը հարազատ հողի ուժն ու բուրմունքն ունի և դա է նրա մեծության ու անմահության գաղտնիքը: Երգելով մի քանի լեզվով` Սայաթ-Նովան հայ էր մնում»:
Մ. Սարյան

* * * *
«Խաչատուր Աբովյանն իր վեպի մեջ հանդես է գալիս իբրև մեծատաղանդ արվեստագետ, որպես Հայաստանի բնանկարի և հայկական տիպաժի առաջին վարպետ նկարիչ: Աբովյանի գրչի տակ շնչավորվում և իմաստավորվում է ամբողջ բնությունը, արտահայտելով հեղինակի վսեմ և առաջավոր մտքերը»:
Մ. Սարյան

«...Նրա ղեկավարության տարիներին ստեղծվեցին Երևանի պոլիտեխնիկական, անասնաբուժական-անասնաբուծական, մանկավարժական, բժշկական ինստիտուտները: Նա լայն գործունեություն էր ծավալել հանրապետությունում գիտության, կրթության և մշակույթի զարգացման և նոր կադրերի պատրաստման բնագավառում... Նա օրեր ու գիշերներ է անցկացրել Երևանի առաջին նախագծերի մոտ, ճարտարապետ Ա. Թամանյանի արվեստանոցում, մտորել այսօրվա Երևանի մասին...Դյուրին գործ չէր, 30-ական թվականների հախուռն վերընթացին զուգընթաց, կառուցել ներկա Օպերայի թատրոնը` ազգային ճարտարապետության հոյակապ կոթողներից մեկը... մինչ այդ չեղած ծավալով զարգացնել խորհրդահայ մամուլն ու հրատարակչական գործը...»:
Ջոն Կիրակոսյան

* * * *
«Կանցնեն շատ ժամանակներ, բայց սերունդների հիշողությունից երբեք չի ջնջվի թանկագին կերպարն այն մարդու, ով ամբողջովին, առանց մնացորդի նվիրվեց ժողովրդի երջանկության գործին…»:
Հրաչիկ Սիմոնյանը Ա. Խանջյանի մասին

* * * *
«Օր մը անշուշտ, անաչառ ու իրազեկ հայ գրագետ մը պիտի շարադրե, մանրամասն ու ճշգրիտ կենսագրությունը այդ տաղանդավոր ու բազմարդյուն գործիչին, որ ունեցավ գեղեցիկ կյանք մը և ողբերգական, մռայլ վախճան մը, և որուն անունը հայ ցեղի պատմության մեջ պիտի մնա անջինջ ժողովրդին լավագույն ծառայողներու լուսավոր անուններուն առաջին գծին վրա»:
Արշակ Չոպանյան, 1936 թ., Փարիզ

Նրա մեծ անունը երբեք չի մոռանալու հայ ժողովուրդը, որին միշտ պետք է հուզե, ոգևորե նրա նվիրական անկրկնելի քնարը»:
Ա. Իսահակյանը Ա. Խանջյանի մասին

«Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի արվեստի պատմության մեջ իբրև վառ աստղ միշտ կշողշողա անզուգական մարդու և մեծ երգահանի` Ա. Սպենդիարյանի անունը»:
Մ. Սարյան

«Թումանյանը մեր ազգային մեծ բանաստեղծն է և նրա ամեն մի խոսքը մեզ համար սրբություն է... Ժողովրդական ակունքներից է սնվել նրա բյուրեղային վճիտ քերթությունը: Եվ ինչպես գետն է իր մեջ ներառում լեռնային աղբյուրների ջրերն ու վտակները, այնպես էլ Թումանյանի ստեղծագործությունն իր մեջ է առել հայ ժողովրդի իմաստնությունը, հույսերն ու երազանքները, նրա դրամատիկ ցնցումներով լի պատմությունն ու երջանկության ձգտումը»:
Մ. Սարյան

«Նա (Կոմիտասը)առաջինն էր, որ ցույց տվեց, թե մենք ևս ունենք մեր ինքնուրույն հայկական աշխարհիկ երաժշտությունը: Նա առաջինն էր, որ ստեղծեց ժողովրդական բազմաձայն երգերի մի աննման սերիա, որն աստիճանաբար վռնդեց հրապարակից ու էստրադայից «ազգային» անբովանդակ սուրրոգատ երգերը: Վերջապես նա առաջինն էր, որ ստեղծեց մեզ մոտ երաժշտական շկոլա և հիմք դրեց հայ ժողովրդական երգի կուլտուրայի»:
Սպիրիդոն Մելիքյանը 1933 թ.

«Կոմիտասը ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը`բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին` հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: ...Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց»:
Ա. Իսահակյան

«Չարենցը լեգենդ էր… Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց-մահկանացուն: Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է…
«Ես իմ անուշ Հայաստանի»-ն… մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որը կարելի է թե մտքում հյուսել, թե մրմնջալ շշուկով, թե արտասանել բարձրաձայն: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի կենսագրության և վարքի արտացոլումն է, մեր կրած տառապանքների ու վերելքների, արհավիրքներին ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է»:
Մ. Սարյան

«Լ. Ենգիբարյանը ստեղծագործեց ընդամենը տասներեք տարի, այդ ընթացքում հասցրեց շուրջ 7500 ելույթ ունենալ, գրեց ավելի քան 300 պատմվածք ու մանրապատում, 20 սցենար, նկարահանվեց մի քանի ֆիլմերում… Լ. Ենգիբարյանը իր արվեստով ուզեց ապացուցել, որ մարդու գերագույն նպատակը մարդ մնալն է… Նա հանդիսատեսին ստիպում էր մտածել, հուզվել, թախծել, կարոտել, երազել, կարեկցել»:
Հ. Հարությունյան, «Երեկոյան Երևան», 30 մարտի 1985:

«Սարոյանն օժտված է մի այնպիսի ձիրքով, որ շատ քչերն են ունենում` մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց: Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի»:
Պ. Սևակ

«Երջանիկ են այն մարդիկ, որ տարիներն առնելու հետ չեն կորցնում զարմանալու ընդունակությունը: Սարոյանը հենց այդ մարդկանցից է. ուղղակի մեծ երեխա և այն էլ տաղանդավոր` երեխաների նման մաքուր, ազնիվ և անսահմանորեն գեղեցիկ»:
Մ. Սարյան

Նախանձեցի գեղեցիկներին` դարձա հրաշագեղ, նախանձեցի տաղանդավորներին` հանճարեղ դարձա:
Փարաջանովն ինքն իր մասին:

«...Բնությունը շատ շռայլ է եղել նրա նկատմամբ, հեղեղ է, ահավոր հեղեղ...»:
«Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ և ճշմարիտ բանաստեղծ է, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է, զարմանալի պատկերներով: Բնությունը նրան օժտել է փիլիսոփայական ինտուիցիայով: Խորիմաստ «Բիբլիականի», ծաղկաբույր «Խջեզարեի» և մյուս պոեմների կախարդ հեղինակը հետհոկտեմբերյան ամենամեծ հայ լիրիկն է: Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է, «Բիբլիական» պոեմը գրված է վայրենի տաղանդով»:
Ա. Իսահակյան

* * * *
Դու ընդամենը անհատ էիր, բայց ինչպիսի՜անհատ: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չենք կարող բնությունը չսիրել…
Մարտիրոս Սարյանը Պարույր Սևակի մասին

* * * *
Հետհոկտեմբերյան հայ բանաստեղծության ամենակարկառուն դեմքն է Հովհաննես Շիրազը:
Դերենիկ Դեմիրճյանը Հ. Շիրազի մասին

* * * *
Շիրազի «Բիբլիական» պոեմը բացառիկ գործ է ոչ միայն միութենական, այլև համաշխարհային գրականության մեջ: Ինձ ապշեցնում է, թե ինչպիսի մեծ փոթորիկներով է ընդունում երիտասարդությունը Շիրազին:
Մարիետա Շահինյանը Հ. Շիրազի մասին

* * * *

Ժամանակին անմահությունը տվողը:
Ավետիք Իսահակյանը Հ. Շիրազի մասին

* * * *
Շիրազին ես համարում եմ ամենախոշոր բանաստեղծը Չարենցից հետո: Երկար, շատ երկար է ապրելու նրա շքնաղ պոեզիան: Ոչ մի ուրիշ բանաստեղծ չի կարող նրան իր ստվերի տակ առնել, որովեհետև նա իր ժողովրդի պատմության հասակն ունի, իսկ դա ստվերել չի լինի: Շատ է բարձր… :
Ավետիք Իսահակյանը Հ. Շիրազի մասին

* * * *

«Այն, ինչ նա (Սպենդիարյանը) թողեց մեզ՝ անմահ է, անկորնչելի, և իր հեռազդեցությամբ ապագա սերունդների վրա՝ անգնահատելի: Նրա ներշնչող մեծ անունը երբե՜ք չի մոռանալու հայ ժողովուրդը, որին միշտ պիտի հուզե, ոգևորե նրա նվիրական անկրկնելի քնարը»:
Ավետիք Իսահակյան, գրող

* * * *

«Ալեքսանդր Սպենդիարյանը մեծատաղանդ, ինքնատիպ, անթերի ու բազմակողմանի տեխնիկա ունեցող կոմպոզիտոր է: Նրա երաժշտության մեջ զգացվում է ներշնչման թարմություն, կոլորիտի բուրմունք, մտքի անվերջություն և նրբագեղություն, մշակման կատարելություն»:
Ալեքսանդր Գլազունով, կոմպոզիտոր

* * * *
«Հայը չպետք է ծույլ լինի»:
Լիլի Չուգասզյան

* * * *
«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»:
Սոս Սարգսյան, դերասան

* * * *
«Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը»:
Վահրամ Փափազյան, դերասան

* * * *
«Գուրգենն իբրև արտիստ կանգնած է մեր բեմական արվեստի գլխավոր սյունաշարում՝ Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի և նրանց հավասարների կողքին: Առանց Գուրգեն Ջանիբեկյանի, դժվար է պատկերացնել Սունդուկյանի թատրոնն իր շողշողուն պատմությամբ»:
Նաիրի Զարյան, գրող

* * * *
«Աշուղ Ջիվանին յուր ոչ մի երգը դատարկ տեղը չի հորինել, այլ մի պատճառ է ունեցել. մի պահանջ, մի բողոք կյանքի փոփոխվող պայմաններից»:
Գարեգին Լևոնյան, արվեստաբան, աշուղագետ (Ջիվանու որդին)

* * * *
«Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու,
Մարդկային սիրտը հասկանում ես դու,
Եվ քո գույները երգիդ հարազատ,
Լի են հուզմունքով անկեղծ և ազատ...
Հովհաննես Թումանյան, բանաստեղծ

* * * *
«Նա [Ա. Խաչատրյանը] մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի:
... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը...»:
Համո Սահյան

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 19-01-2013 10:43:52
Դիտումների քանակը: 6663
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՄԵՆ ԽՈՍՏԻԿՅԱՆ ՄԻՍԱՔԻ Դերասան: ՀՀ ժող. արտիստ (1984): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott