ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ - ԿՈՄԻՏԱՍԻՆ

Նորության նկար Կոմիտասին

Կոմիտա՜ս, հայոց երազ, հայոց երգ, հայոց գինի,
Մասիսի սրտից յորդած դու մեր հի՜ն մրմունջի գետ,
Չի՛ կարող քեզ մոռանալ՝ ո՜վ սրտի մի խորշ ունի,
Քանի որ երգն էլ կեա՜նք է, ու կեանքն էլ՝ ե՜րգ է յաւէտ:

- Գարուն է, ձիւն է արել՝ երգեցիր դու սրտախոց,
Երբ տեսար հայ աղջկան, որ սիրոյ վշտից քամուեց.
Դու տեսար դեռ երէկուայ կոտորածն անմեղ հայոց,
Եւ միտքդ, քո սրտից շուտ, այդ վշտում գերեզմանուեց:

Բայց մարմար շիրմիդ ահա՝ հայրենի ազատ հողում,
Ու երգդ գլխիդ վերեւ հնչում է,- ննջի՜ր խաղաղ,
Նոր սիրող սրտի նման քո սիրած հողն է ծաղկում,
Քո անոյշ հորովելով, երազով քո լուսաշաղ:

Մեղուի պէս դու տուն բերիր երգերը մեր թափառիկ,
Ու քե՛զ են ամէնից շատ գուրգուրում սրտերը մեր,
Ու հայոց մայր մեղեդին խրճիթներից աշխարհ հանիր՝
Որպէս քար սրտերն հերկող յաւիտեա՜ն մի հորովել:

- Չինար ես՝ կռանալ մի՛, օ՜, չինար անմահութեան,
Խշշում ես նոր աշխարհում քո երգով՝ մահից այս կողմ,
Հայրենի հողն է ահա յաւիտեան քեզ պահապան,
Չի՛ թեքի քո հանճարի չինարին էլ ո՛չ մի հողմ...:

Կոմիտա՜ս, հայոց երազ, հայոց երգ, հայոց գինի,
Աշխարհի ծովը մտած դու հայոց մրմունջի գե՛տ,
Առանց երգի մարդն է գազան, լոկ չար մարդը երգ չունի,-
Առիւծին երգով սանձող դու հայոց քնա՜րն յաւէտ:

Յովհաննէս Շիրազ

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 19-01-2012 16:06:52
Դիտումների քանակը: 2799
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԻՆԱՍ ԲԺՇԿՅԱՆ ՄԱՆՈՒԿԻ Բանասեր, մանկավարժ, քերական, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott