Արգենտինահայ լրագրողը` Թուրքիայի «ծպտյալ հայերի» մասին

Նորության նկար Թուրքիայում հարյուր հազարավոր թաքնված հայեր են ապրում: Արգենտինահայ լրագրող Ավեդիս Հադջյանն իր «Թուրքիայի ծպտյալ հայերի հետքերով» խորագրով հորդվածում անդրադարձել է Թուրքիայում սեփական ինքնությունը թացնելով ապրող հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:

Հադջյանն իր ուսումնասիրությունն արել է` այցելելով Ստամբուլ, Ամասիա, Դիարբեքիր, Բաթման, Թունջելի և Մուշ: Արգենտինացի լրագրողը գրում է, որ Թուրքիայում «ծպտյալ հայեր» անվանմամբ թաքնված փոքրամասնություն է ապրում, որի ներկայացուցիչները մեկ դարից ավելի սեփական հայկական ինքնությունը թաքցնելով շարունակում են բնակվել իրենց հայրենի գավառներում, ընդունելով իսլամի սունի կամ շիա ուղղությունը` ապրում են թուրքի կամ քուրդի ինքնությամբ: Հադջյանն ընդգծում է, որ այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, որոշ շրջաններում էլ, ինչպիսին է Բաթման նահանգի Սասուն գավառը, գյուղերում փոքր համայնքներով ապրող հայերը պահպանել են իրենց քրիստոնեական հավատը:

Նշելով, որ ծպտյալ հայերի հստակ թիվն անհայտ է, և որ շատերն են վախենում բարձրաձայնել իրենց իրական ծագման մասին, Հադջյանը մեջբերում է այդ հայերից մեկի խոսքը. «Թուրքիան հայերի համար դեռ վտանգավոր վայր է մնում»: «Տարբեր ինքնություններով ապրող ծպտյալ հայերը խուսափում են անգամ որևէ կապ ունենալ ինքնությունը չթաքցնող հայերի հետ: Օտարների հետ ևս հարաբերություններ չեն կառուցում»,-գրում է նա` ընդգծելով, որ այս հայերի համար ինքնության խնդիրն ամենացավոտ հարցերից է: Բերելով մի շարք օրինակներ սեփական ինքնությունից հրաժարված կամ դրա մասին հասուն տարիքում իմացած հայերի մասին` Հադջյանը պատմում է Դիարբեքիրում բնակվող իրավաբան Մեհմեդ Արքանի մասին, ով մինչև 7 տարեկանը չի իմացել սեփական ծագման մասին: Իրավաբանը նշում է, որ դեռևս տասը տարի առաջ իրենք թաքցնում էին սեփական հայկական ինքնությունը, սակայն անգամ սունիություն ընդունելը կամ նամազ անելը երբևիցե չեն կարողացել ստիպել իրենց ավելի քիչ հայ զգալ:

Հոդվածի վերջում Հադջյանը պատմում է մի դեպքի մասին, որին ականատես է եղել Բաթմանի Սասուն գավառում: Ռաման լեռան վրա գտնվող սրբավայր ուխտագնացության գնացող հայերի մեջ նա 6-7 տարեկան աղջկան պարանոցին հայկական խաչ է տեսնում, ինչից հետո մոտենում է նկարելու համար: Նրա այն հարցին, թե արդյոք փոքր աղջիկը հայ է, իսկ ընտանիքը` հայկական, աղջիկը պատասխանում է. «Մենք մուսուլման ենք»:

Աղբյուր` «Արմենպրես»

Հայտնում է allTurkey.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 18-02-2013 17:15:25
Դիտումների քանակը: 701
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԽԱՉԱՏՈՒՐ ԼԱԶԱՐՅԱՆ ՀՈՎԱԿԻՄԻ Ազգային ազատագրական շարժման և մշակութային գործիչ, ռուս. պետ. խորհրդական, Լազարյան ճեմարանի հոգաբարձու: Լազարյանների ազնվական, տոհմից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott