Ադրբեջանը շոկի մեջ է. բոլոր էպիկական հերոսների կերպարների հիմքում հայեր են

Նորության նկար Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Սարդար Ջալալաօղլուն սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել 'նշելով , որ Ադրբեջանի էպիկական հերոսները հայեր են և սկսել է փաստարկել իր ասածը:

Անդրադարձ է կատարվել ազգային էպոսին' «Քերօղլուին»' նշելով, որ Քերօղլուի կերպարը ստեղծվել է ոմն Թեբրիզյանի կողմից:

Այս մասին տեղեկացնում է «Haqqin.az» կայքը, որին շատ էր բարկացրել Ջալալօղլուի մեկնաբանությունը' կապված ադրբեջանցի կնոջ սուրբ կերպարի հետ:

«Ադրբեջանում կան չորս խորհրդանշական կնոջ կերպարներ' Ասլին, Շիրինը, Նիգյարը և Խաջարը: Ասլին հայ է, Խաջարը քուրդ, Նիգյարն անհայտ է, իսկ Շիրինը' իրանցի: Այսինքն' այդ կանայք չեն կարող լինել ադրբեջանցի կնոջ սիմվոլը», - ասել է Ջալալօղլուն:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ազգային հերոս Բաբեկին:

«Բաբեկը ուներ երեք կին, որից մեկը հայ էր: Երբ նա իր կյանքի վերջին օրերին խնդրում է խալիֆին ներել իրեն, մերժում է ստանում, որից հետո նա իրհայ կնոջ հետ ապաստան գտնում կնոջ բարեկամ իշխան Սմբատի մոտ: Այդքանից հետո, ինչպե՞ս կարող է Բաբեկը լինել ադրբեջանական հերոսության խորհրդանիշը»,-զարմացել է Ջալալօղլուն:

«Վագիֆ» դրաման և «26» պոեմը ևս պետք է արգելվի: Այս երկու գործերը հակասում են մեր ազգային շահերին», - ասել է ընդդիմադիր մտավորականը' քննադատելով նաև Ստեփան Շահումյանի կերպարի հերոսացումը:

Այս ամենը, բնականաբար, զարմանալի չէ, քանի որ պատմություն չունեցող քոչվոր ազգը իր ազգային պատմությունը, մշակույթը, գրականությունը ստիպված է գողանալ մշակութաստեղծ հարևանից:

Հայտնում է times.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 02-07-2013 15:16:02
Դիտումների քանակը: 1101
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott