ՖՐԻԿ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Բանաստեղծ:

Ծնվ. 1230-ական թթ.:
Մահ. 1310-ական թթ.:

Ստեղծագործության կարևոր թեմաներն են ազգային ու սոցիալական խնդիրները:

Ստեղծել է սոցիալական սուր բովանդակությամբ բանքեր:

Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են ՖՐԻԿի «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի», «Վասն Արղուն-Ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի» բանքերը:

ՖՐԻԿը ֆալաքը (ճակատագիրը) համարում է անարդար դատավոր, որն անգետ, վատ, հիմար մարդկանց հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին՝ «ուղղորդ», իմաստուն մարդկանց թողնում է դժբախտ:

«Գանգատ» բանաստեղծության մեջ ՖՐԻԿը վեճի է բռնվում ուղղակի Աստծու հետ, որի կամքով է բացատրում հասարակական խոր հակասությունները, դասերի և մարդկանց վիճակների մեծ տարբերությունը: Սակայն, ի վերջո, ՖՐԻԿն համակերպվում է Աստծու կամքին:

Վերոնշյալ չորս բանքերը հեղինակին դարձնում են ոչ միայն հայ միջնադարյան, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը:

ՖՐԻԿի վերջին շրջանի ստեղծագործության մեջ սկսում են իշխել աշխարհի ունայնության մասին խոհերը, կրոնաբարոյախոսական թեմաները:

Նա փառաբանում է աստվածային արարչագործությունը, խոսում հոգու և մարմնի հակամարտության, այսաշխարհային և հանդերձյալ կյանքի, մեղքերի քավության, Ահեղ դատաստանի մասին:

ՖՐԻԿի բանքերն ինքնաբուխ ստեղծագործություններ են, աչքի են ընկնում թեմատիկ ու արտահայտչական միջոցների բազմազանությամբ, գեղեցիկ և ինքնատիպ պատկերներով, ժողովրդական բանահյուսության տարրերի օգտւսգործմամբ:

Ամենից շատ գործածել է հայրեն տաղաչափությունը:

ՖՐԻԿի բանաստեղծությունների մեծ մասը հայտնաբերել, մնացածները հավաքել և դրանց գիտաքննական բնագրերը հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը:

Երկ.
Բանաստեղծություններ, Ե., 1941:
Դիւան, Նյու Յորք, 1952:
Տաղեր, Ե., 1982:

Գրակ.
Աբեղյան Մ.,Երկ.,հ.4,Ե„ 1970, էջ288-342:
Հովհաննիսյան Ա., Ֆրիկը պատմաքննական լույսի տակ, Ե., 1955:
Ժամկոչյան Հ., Պատմաբանասիրական դիտողություններ Ֆրիկի և նրա տաղերի մասին, ՊԲՀ, 1958, № 1:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 8723
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott