ՐԱՖՖԻ - ՄԵԼԻՔ ՄԵԼԻՔ-ՀԱԿՈԲՅԱՆ ՄԻՐԶԱՅԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ:

Ծնվ. 1835թ., գ. Փայաջուկ (Պարսկաստանի Սալմաստ գավառ): Ծնվել է ազնվականի ընտանիքում:
Մահ. 25.04.1888թ., Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի պանթեոնում:

1847-ին սովորել է Թիֆլիսի Կարապետ Բելախյանցի դպրոցում,
1852-56-ին՝ ռուսական պետական գիմնազիայում:
1857-58-ին ճանապարհորդել է Իրանի և Թուրքիայի հայկական գավառներում. գրառել է ժողովրդի նիստուկացի, ավանդությունների վերաբերյալ տեղեկություններ:
XIX դ. 50-70-ական թթ. գրած բանաստեղծություններում, պոեմներում, վեպերում, վիպակներում [«Դժոխքի կապալառուք», «Արան պատերազմի դաշտում», «Սառա», 1874, «Սալբի» (հրտ.՝ 1911), «Հարեմ»] հիմնականում արտացոլել է պարսկահայ իրականությունը՝ գաղափարական ելակետ ունենալով լուսավորությունը:

Լուսավորության աշխարհայեցողության սահմաններում էլ ՐԱՖՖին անդրադարձել է գրականության հասարակական նշանակությանը: Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար՝ նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր ծայրերում:

«Հարեմ» և «Սալբի» գործերում, պատկերելով ֆեոդ, իրականությունում մարդու իրավունքների ոտնահարումը, բռնության սարսափները, միաժամանակ ստեղծել է գաղափարական հերոսներ, որոնք բանականության օրենքների հիման վրա ձգտել են վերափոխել կյանքը:
1870-ական թթ-ից աշխատակցել է «Մշակ» (Թիֆլիս) թերթին, որտեղ էլ լույս են տեսել «Գեղեցիկ Վարդիկը» (1872), «Անբախտ Հռիփսիմէն» (1872), «Մի օրավար հող» (1873), «Բիբի Շարաբանի» (1876) պատմվածքները:
1870-ական թթ. վերջերին ՐԱՖՖու աշխարհայացքը որոշակի փոփոխություն է կրել:
Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի համար: «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականութիւնը հայերի մէջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում արծարծել է տնտ., բարոյական, կրթական և այլ հարցեր:

«Խաչագողի յիշատակարանը» (1869-70, հրտ.՝ 1882-83) վեպում առաջադրել է անհատի քաղաքաց. պարտքի գաղափարը:

«Զահրումարը» (1871, հրտ.՝ 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ.՝ 1882), «Մինն այսպէս, միւսն այն պէս» (1890) վեպերում պատկերել է առևտրալամ բուրժուազիայի կենցաղն ու բարքերը: Ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին՝ ՐԱՖՖԻն առաջադրել է ազգ-ազատագրական պայքարի գաղափարը («Խենթը», 1881, «Կայծեր», հ. 1,2, 1883, 1887):

«Դաւիթ Բեկ» (1882) վեպում արտացոլված են XVII դ. սկզբի ազգ-ազատագրական շարժման իրադարձությունները:

«Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ-Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար:

«Սամուէլ» (1886) պատմավեպը ընդգրկում է IV դ. կեսի հայոց պատմության էջերը:

ՐԱՖՖու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է:

ՐԱՖՖու ստեղծագործության էական մասն են կազմում գրական-քննադատական հոդվածները:

ՐԱՖՖու որակական նոր աստիճանի է բարձրացրել հայ արձակը՝ մերձեցնելով այն ժամանակի համաշխարհային գրականությյան չափանիշներին:

Երևանում և ՀՀ տարբեր քաղաքներում ՐԱՖՖու անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, Երևանի համանուն դպրոցի բակում կանգնեցված է կիսանդրին:

ՔԱՂՎԱԾՔՆԵՐ

«Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ»:

«Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն»:

«Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը»:


«Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից»:

«Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայն ստանում է օտարների ծառայության մեջ»:
Րաֆֆի

Երկեր.
Երկ. ժող., հ. 1-10, Ե., 1955-59:
Երկ. ժող., հ.1-10, Ե., 1962-64:
Երկ. ժող., հ. 1-12, Ե., 1983-1999:

Գրակ.
Ավթանդիլյան Ա., Պատկերներ Րաֆֆիի կեւսնքից, Ալեքսանդրապոլ, 1904:
Վանանդեցի Գ., Րաֆֆու վեպերը, Ե., 1928:
Սարինյան Ս., Րաֆֆի, Ծ., 1957:
Նույնի, Րաֆֆի: Գաղափարների և կերպարների համակարգը, Ե., 1985:
Պետրոսյան Ե., Րաֆֆի, Ե., 1959:
Սամվելյան Խ., Րաֆֆի: Կյանքի ստեղծագործական ուղին, Ե., 1987:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3704
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՂՈՒԿԱՍ ՄԱԴՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ Խորհրդային Միության հերոս (31.03.1943), փոխգնդապետ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott