ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ ՄԵՍՐՈՊԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org
www.writers.am

Գրող,
հասարակական-քաղաքական և մշակութային գործիչ,
գրաքննադատ,
գրականության պատմաբան,
ազգագրագետ,
խմբագիր,
մանկավարժ,
թարգմանիչ:

Ծնվ. 12.04.1864թ., Վան:
Մահ. 26.04.1920թ., Երևան:

Մ. Հ. Փափազյանի որդին :

1868-ին ծնողների հետ տեղափոխվել է Ագուլիս, որտեղ և ստացել է նախնական կրթությունը: Սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում (1875-78), Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878-79), ավարտել Ժնևի համալսարանի գրականության և հասարակական գիտությունների բաժինը (1894):

Երկար տարիներ ուսուցիչ է եղել Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Բուխարեստում, Բուրսայում և այլն:

Խմբագրել է «Կռիվ» (1894), «Շավիղ» (1894-96), «Ղարաբաղ» (1911-12) թերթերը, հանդես եկել հոդվածներով և թղթակցություններով:

1887-89-ին, Կարինում ուսուցիչ եղած տարիներին, կապեր է հաստատել ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակի հետ, ճանապարհորդել Արևմտյան Հայաստանում,
1889-ին հոդվածաշարով թղթակցել «Մշակին» («Նամակներ թուրքաց Հայաստանից»):

1889-ից մամուլում սկսվել է արևմտահայության կյանքն արտացոլող ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆի պատմվածք-պատկերների շարքի տպագրությունը, որը հետագայում լույս է տեսել երկու գրքով («Պատկերներ թիւրքահայոց կեանքից», 1891, «Պատմուածքներ թուրքահայերի կեանքից», 1904): Այդ գործերում պատկերել է թուրքերի, քրդերի դեմ արևմտահայության պայքարի ողբերգական դրվագներ, ստեղծել անվեհեր անհատների կերպարներ («Խերան», «Կայծակ», «Թեթև հաճույքներ», «Մեռնողները բարևում են ձեզ» ևն):

«Էմմա» (1895, հրտ.՝ 1901) վեպում և «Հաջի բեկ» (1906) վիպակում ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆը քննադատել է ազգային կուսակցություններին:

Ազգային կյանքի զանագան խնդիրներ արծարծելուց բացի, ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆը ուշադրությունը սևեռել է նաև «հանրամարդկային վշտերի» վրա, հայ ժողովրդի սոցիալ-քաղաքական ծանր վիճակը դիտել որպես համամարդկային մեծ անարդարությունների բաղկացուցիչ մաս:
Այդ գաղափարը նա մարմնավորել է այլաբանական զրույցներում:

«Մարդագայլը» (1891) զրույցում ուտոպիզմի դիրքերից պաշտպանել է մարդկանց աշխարհիկ, նյութական, իրավական հավասարության գաղափարը («Լուր դա լուր», 1894, «Կլոր աստուածներ», 1898):

XX դ. սկզբին հանգել է դասակարգային պայքարի գաղափարին («Վիշապ», 1903):

Հրապարակախոսական հոդվածներում և գեղարվեստական գործերում («Անտառը շարժւում է», 1905, «Զարթնել է առիւծը», 1905, «Ծով», 1909) պատկերել է բռնակալության դեմ ոտքի ելած ժողովրդական զանգվածների ուժն ու վճռականությունը:

ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆը մեծ դեր է կատարել հայ դրամատուրգիայի զարգացման գործում:
Իր դրամաներում («Արշալոյս», 1905, «Հոսանք», 1902, հրտ.՝ 1905, «Ժայռ», 1907, «Այծեմնիկ», 1915, հրտ.՝ 1959, «Հայրենիքի համար», 1916, հրտ.՝ 1959) պատմական և արդիական նյութի հիման վրա առաջ է քաշել ազգային-ազատագրական և ազատախոհ, գաղափարներ:
Անդրադարձել է տարբեր ժողովուրդների բանահյուսությանը, պատմությանը:

«Հայ բոշաներ» (1899) ազգագրական ուսումնասիրության համար ընտրվել է Մոսկվայի կայսերական, ազգագրական ընկերության անդամ (1900):

Հանդես է եկել հայ, ռուս և համաշխհային գրականությանը նվիրված քննադատական հոդվածներով, պաշտպանել ռեալիզմի սկզբունքները:

Նա առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը («Պատմութիւն հայոց գրականութեան սկզբից մինչեւ մեր օրերը», 1910):

Հայերեն է թարգմանել Մ. Մալտիկով-Շչեդրինի, Լ. Տոլստոյի, Ա. Դողեի, Ֆ. Նիցշեի և այլոց ստեղծագործություններից:

Գրել է աշխատություններ՝ նվիրված ընդհանուր քաղաքակրթությանը, արվեստներին, գրական ուղղությունների պամությանը, լեզվաբանությանը:

Ազատախոհական գաղափարներ քարոզելու համար ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆը հետապնդվել է ռուսական կառավարության կողմից, իսկ ազգային-ազատագրական հայացքների համար Թուրքիայում նրա նկատմամբ հեռակա մահվան վճիռ է կայացվել:

Երևանում և հանրապետության այլ քաղաքներում ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆի անունով կոչվել են փողոցներ, դպրոց:

Երկեր.
Ընտ. երկ., գիրք 1-2, Ե., 1939,1940:
Երկ. ժող., հ. 1-5, Ե., 1958-59:
Երկ. Ժող., հ. 1-3, Ե„ 1972-73:

Գրակ.
Օհանյան Ա. Կ., Վրթանես Փափազյան, Ե., 1976:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6402
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԴԱՎԻԹ ԽԱՆՋՅԱՆ ՀԱԿՈԲԻ Դիրիժոր, կոմպոզիտոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott