ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆ ՀԱԿՈԲԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` ԱՄՆ


Ծնվ. 09.10.1922թ., Ֆիլիպե (այժմ՝ Պլովդիվ՝ Բուլղարիայում):
Մահ. 04.06.2000թ., Լոս Անջելես:

Համեմատ, բաղդատ. գրակ-յան դ-ր (1967):
Հ. Հ. Օշականի որդին:
Ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթ. հաստատությունը (1933), Երուսաղեմի անգլ. Սեն Ջորջ քոլեջը (1939), Սորբոնի համալսարանը (1951):
Դասախոսել է Բեյրութի ամերիկ. միջազգ. քոլեջում (1960-75), ամերիկ. համալսարանում (1962- 1975) և համալսարան, քոլեջում (1969-71), Հայկազյան քոլեջում (1972-75-ին՝ հայագիտ. բաժնի տնօրեն), Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարանի հայագիտ. ամբիոնում (1976-82), Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում (1985-88):
Լույս է ընծայել բանաստեղծությունների («Պատուհան», 1956, «Քաղաք», 1963, «Քառուղի », 1971, «Ահազանգ», 1980, «Խուճապ», 1983, «Արուարձաններ», 1991) ու պատմվածքների («Փախստականը», 1987, «Թակարդին շուրջ», 1989) ժող-ներ և «Անգլիական ազդեցությունը արևմտահայ գրականության վրա» (անգլ., 1982) մենագրությունը:
ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆի չափածո և արձակ ստեղծագործությունների առանցքը մարդկային գոյի ներքին հակասություններն են, հայության տագնապները ներկա ժամանակաշրջանում:
Եղել է ՀՀԴ կուսակության «Բագին» ամսաթերթի խմբագր. կազմում:
1987-ին հիմնել և խմբագրել է «Լաստ» բանաստեղծ, ու քննադատ, անգլ. տարեգիրքը:
Խմբագրել է «Քրիստավոր Միքայէլեան. Ամբողջական երկեր» (1990) հատորը և Հակոբ Օշականի «Երեք թատերախաղերը » (1991):

Երկեր.
Հատընտիր, Բեյրութ, 1994:
Սերունդներ, Բեյրութ, 1995:
Ինքնութիւն, Անթիլիաս, 1996:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2842
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott