ՍԻԱՄԱՆԹՈ - ԱՏՈՄ ՅԱՐՃԱՆՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Բանաստեղծ:

Ծնվ. 15.08.1878թ., ներկայիս Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Ակն քաղաքում:
Մահ. 26.08.1915թ.: Մեծ եղեռնի զոհ, նահատակվել է աքսորի ճանապարհին:

1891թ. տեղափոխվել է Կոստանդնուպոլիս:
Սովորել է Միրիճանյան, ապա` Պերպերյան վարժարաններում:
1894-96թթ հայերի ջարդերից հետո, հեռացել է Կոստանդնուպոլսից:
Մեկնել է Կահիրե, 1897թ.` Ժնև, ապա` Փարիզ, որտեղ հաճախել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի դասախոսություններին, ծանոթացել հայ մտավորականների, ազգային նշանավոր դեմքերի հետ:
1898թ. լույս է տեսել առաջին` «Վաղվան ձայնը» բանաստեղծությունը:
Հաջորդ գործերը տպագրվել են Փարիզի «Ազատամարտ», «Անահիտ», Կոստանդնուպոլիսի «Բանբեր», Բոստոնի «Հայրենիք» և այլ պարբերականներում:
1902թ. տպագրվել է նրա առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն:
Այնուհետև հրատարակվել են «Հայորդիներ» ընդհանուր խորագրով բանաստեղծական 3 շարքերը (1905-08թթ):
1907թ. Փարիզում լույս է տեսել «Հոգեվարքի և հույսի ջահեր» շարքը:
1908թ., երիտթուրքերի պետական հեղաշրջումից ու սահմանադրության ընդունումից հետո, վերադարձել է Կոստանդնուպոլիս:
1909թ. գրել է «Կարմիր լուրեր բարեկամես» շարքը` հայոց եղեռնամատյանի արյունոտ էջը:
Նույն թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ լույս է ընծայել բանաստեղծությունների նոր շարք` «Հայրենի հրավեր»:
1911թ. կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս:
1912թ., հայ գրերի 1500-ամյակի համազգային տոնի օրերին, գրել է «Սուրբ Մեսրոպ» պոեմը:
1913թ. ուղևորվել է Թիֆլիս, հանդիպել հայ գրողների և ազգային գործիչների հետ, այցելել Էջմիածին, Օշական, Բաքու, ապա մեկնել Եվրոպա:
Վերադարձել է Կոստանդնուպոլիս լավատեսությամբ լեցուն ու նոր մտահղացումներով:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6677
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՍԻԱՄԱՆԹՈԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

    /image/?type=album&prefix=album&img_id=137654456918941970_siamanto_2.jpg

    Բանաստեղծ: Մեծ եղեռնի զոհ, նահատակվել է աքսորի ճանապարհին:

    ՍԻԱՄԱՆԹՈԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott