ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ - Շահնուր Քերեսթեճյան

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Գրող

Ծնվ. 03.08.1903թ., Կոստանդնուպոլսում:
Մահ. 20.08.1974թ., Փարիզ:

Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա` Պերպերյան վարժարանում: Սովորելու տարիներին հիմնավոր կարդացել է հայ ու օտար գրականություն:
Օժտված է եղել նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով:
1921թ. ավարտել է վարժարանը, որից հետո զբաղվել է լուսանկարչությամբ:
1922թ. հաստատվել է Փարիզում, որտեղ էլ զբաղվել է լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը: Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին»: 1929թ. լույս է ընծայել առաջին վեպը` «Նահանջը առանց երգի»:

1928-32թթ սովորել է Փարիզի համալսարանի գրականության բաժնում: Ծանր հիվանդության պատճառով հեռացել է Փարիզից և հաստատվել Ֆրանսիայի հարավում:

1933թ. հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն: Այս երկու գործով դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը: Որոշ ժամանակ ստեղծագործել է ֆրանսերեն` «Արմեն Լյուբեն» ստորագրությամբ:

1956թ-ից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հադվածներ ու մանրապատումներ: 1939թ. «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»-ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը: Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942թ.), «Գաղտագողի անցորդ» (1946թ.), «Սուրբ համբերություն» (1951թ.), «Բարձրավանդակ» (1957թ.) ժողովածուները։ 50-ականներից հայերեն լույս են տեսել «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958թ.) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967թ.), «Կրակը կողքիս» (1973թ.) գրքերը, որոնցում ամփոփված են գրողի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։

1963թ. նշվել է նրա 60-ամյակը և ավելի է տարածվել նրա համբավը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6412
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ - Շահնուր Քերեսթեճյան

    /image/?type=album&prefix=album&img_id=137552235639472373_shahan_shahnur_1.jpg

    Գրող

    ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ - Շահնուր Քերեսթեճյան

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott