NVARD ZARYAN KOSTANI / ՆՎԱՐԴ ԶԱՐՅԱՆ ԿՈՍՏԱՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ, Քանդակագործ
Բնակավայրը` Իտալիա

Նկարչուհի:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվ. 06.08.1917թ., Ֆլորենցիա, Իտալիա (այն տանը, որտեղ ապրել է հռչակավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեն):
Մահ. 31.01.2005թ., Սանտա Մարինելլա, Իտալիա:

ԸՆՏԱՆԻՔԸ
Մեծանուն գրող` Կոստան Զարյանի միակ դուստրը:
Մայրը` դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Իր նկարչական հետաքրքրությունները սկսվում են 17 տարեկանում.

Սովորում է նախ Միլանի «Scuola di Brera» նշանավոր ակադեմիայում, ապա

Ավարտում է Վենետիկի «Liceo Artistico»-ի դասընթացները:

քանդակագործ Ադոլֆ Վիլդի խորհրդով թողնում է նկարչությունը եւ որոշում է հիմնովին զբաղվել քանդակագործությամբ:

Այդ նպատակով նա վերադառնում է Հռոմ, ընդունվում է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիան, ուր աշակերտում է նշանավոր քանդակագործ Անջելո Ձանելլիին:

1935 թ.-ին հաճախում է Վենետիկի գեղարվեստի ակադեմիան, որտեղ աշակերտում է ճանաչված նկարիչ Բրունո Սայերիին:

1936 թ.-ին իտալական կառավարությունը նրան հատկացնում է օտարազգի ուսանողների համար սահմանված կրթաթոշակ:

ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
1950 թ. Իտալիայի կառավարությունը մեծ մրցույթ է հայտարարում Հռոմի վերջի` Նոր կայարանի գեղարվեստական ձևավորման համար:
Իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների հետ Ռենատո Գուտուզո, Լիոնիչելլո, Տուրկվատտա, Չիմարա, Կաչելլա, մասնակցում է նաեւ տիկին Նվարդ Զարյանը եւ
շահում ԱՌԱՋԻՆ մրցանակը՝ կայարանի խճանկարի համար:

1951 թ. Իրանի կառավարությունը Նվարդ Զարյանին պատվիրում է ստեղծել Իրանի վերջին շահ` Ռըզա Փեհլեվիի դիմանկարը, որ նախատեսված էր շահի դամբարանի համար:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սկսած 1938 թ.-ից Նվարդ Զարյանը, իբրեւ արդեն հասուն եւ ձեւավորված արվեստագետ, պարբերաբար մասնակցում է Հռոմի «Quadriennale d՛Arte Nationale» վերտառությամբ ներկայացվող քառամյա պատվավոր ցուցահանդեսներին (1940, 1948 եւ 1952 թթ.), միեւնույն ժամանակ իր գործերը ցուցադրելով նաեւ «Biennale»-ի բոլոր ցուցահանդեսներումՙ 1938, 1940, 1942 եւ 1950 թթ.:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրա գործերն ընդունվում են «Accademia di Belle Arti»-ում, ուր միեւնույն ժամանակ նա հրավիրվում է դասախոսական աշխատանքի:

1965-ից դասավանդել է Հռոմի գեղարվեստի լիցեյում։

ՔԱՆԴԱԿՆԵՐԸ
Մայրություն,
Արևին նայող կինը,
Նստած կինը
Ցանկապատի ետևում

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԸ
Իր ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ցուցահանդեսը բացվել է 1946 թ., «Cortile» պատկերասրահում,

երկրորդը` 1950 թ., «Galleria dello Zodiaco» ցուցասրահում, ուր ներկայացված են եղել 18 քանդակ, փայտագրություն եւ գծանկար:
Այդ ցուցահանդեսները Հռոմի գեղարվեստական շրջանակներում բարձր գնահատանքի են արժանանում:
Մամուլը շատ ջերմ վերաբերմունք է դրսեւորում հայ արվեստագետի հանդեպ:

Անհատական ցուցահանդեսներ է ունենում Կոպենհագենում, Օսլոյում եւ եվրոպական այլ քաղաքներում:

1964 թ. Երեւանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն է ունենում:
Նվարդ Զարյանը ցուցահանդեսում ներկայացված 25 գործն էլ նվիրել է Հայաստանին:
1970թ․ երկրորդ ցուցահանդեսը Երևանում։

ԿՅԱՆՔԸ
Մանկությունն անցկացրել է Իտալիայում եւ Հայաստանում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունենում իտալական Դիմադրության շարժմանը:
1960 թ. ապրիլին Նվարդ Զարյանը իր հոր՝ Կոստան Զարյանի հետ այցելում է Հայաստան:

ՀՈՒՇԱԳՐԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ
Նյութեր չկան:

ԳԻՏ. ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
1936 թ.-ին, 19 տարեկանում Նեապոլում շահում է դիմանկարի մրցույթի ԱՌԱՋԻՆ մրցանակը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1967 թ. «Պաեզե սերայի» էջերում նշանավոր արվեստաբան Գուիլիո Մորոզինին գրում է. «Իմ հոդվածը ես սկսում եմ այն մաղթանքով, որ իմ գործընկերները քանդակագործության հանդեսի առաջին շարքերում միահոժար աթոռ հատկացնեն Նվարդ Զարյանին»:

Նվարդ Զարյանի արվեստը շատ բարձր է գնահատում Ատտելիո Կրեսպին:
«Նվարդ Զարյանի արվեստը շքեղություն է, որ հազվադեպ ենք տեսնում քանդակի ցուցահանդեսներում», մասնավորաբար գրում է նա:

Հղումներ ըստ թեմայի
ՍԱՆՏԱ ՄԱՐԻՆԵԼԼԱՅԻ ՀԱՅ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒՀԻՆ ՆՎԱՐԴ ԶԱՐՅԱՆ

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4451
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • Հայրը՝ Կոստան Զարյանը

    /image/?type=album&prefix=album&img_id=132345071691770880_kostan_zaryan1.jpg

    Գրող

    Հայրը՝ Կոստան Զարյանը
  • Մայրը` Թագուհի Շահնազարյանը

    /image/?type=album&prefix=album&img_id=132345255897431384_image.jpg

    Դաշնակահարուհի

    Մայրը` Թագուհի Շահնազարյանը

© "5165m" studio
top
top
font
color
bott