ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ:
Ֆիդայի:
ՀՀԴ կուսակցության անդամ (1891-ից):

Իսկական անունը՝ Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան:

Ծնվ. 12.01.1867թ., գ. Ղշլաղ (այժմ՝ գ. Ծաղկաշատ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում:
Մահ. 23.09.1914թ., Կիսլովոդսկ:

Ավարտել է Շուշիի թեմ. դպրոցը (1887):

Դասավանդել է Հս. Կովկասի հայկական դպրոցներում,
1892-94-ին՝ Թավրիզում:

Մասնակցել է 1894-96-ի Դերիկի վանքի (Սալմաստի գավառ) կռիվներին:

1895-ին խմբով (50 հոգի) անցել է Վան:

1896-ին հղացել է Խանասորի արշավանքի (1897, մասնակցել է որպես հիսնապետ) գաղափարը:

Հետագայում անցել է Կովկաս, ապրել Բաքվում:

1904-ին մասնակցել է Ռազիի (Վարագա լ. մոտ) կռիվներին:

1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը (Բաքվում, Երևանում և այլուր):

Արեվմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ընդհանուր ապստամբության:

1910-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին:

1911-ին եղել է Տրապիզոնում, Կարինում, Վանում, ապա Պարսկաստանում մասնակցել է հեղափոխական շարժումներին, հետագայում վերադարձել Կովկաս:

Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը, զգալով, որ չի կարող մասնակցել հայկական կամավորական շարժմանը (սկսվել էր Առաջին աշխարհամարտը), ինքնասպան է եղել:

Երկ.
Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան, Ժնև, 1907:

Գրկ.
Նիկոլ Դուման (գիծեր իր կեանքէն), Բուխարեստ, 1933:
Գեվորգյան Հ., Նիկոլ Դուման (Կյանքն ու գործը), Ե., 2002:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5421
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133303834476455828_220px-Նիկոլ_Դուման.jpg

    Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ:

    ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ
  • ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133303834473958103_Nicole-Dumani-khumb.jpg

    Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ:

    ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ
  • ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133303834415316497_Nikol_Duman.jpg

    Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ:

    ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ
  • ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133303834489199512_nikol1.jpg

    Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ:

    ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ
  • ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133303834462781763_nikolduman.jpg

    Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ:

    ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott