ՅԱԿՈՎ ԽԱՉԻԿՅԱՆ ԻՎԱՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Փիլիսոփա
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Փիլիսոփա:
Փիլ. գիտ. դ-ր (1969), պրոֆ. (1970):
ՀՀ գիտ. վաստ. գործիչ (1985):

Հայտնի է նաև որպես Յակով Թումանյան Անուշավանի:

Ծնվ. 17.07.1921թ, Ջալալօղլի (այժմ՝ք. Ստեփանավան):


Ավարտել է ԵՊՀ բանասիր. ֆակ-ը (1949):
1953-76-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստ-ում,
1969-73-ին՝ փոխտնօրեն,
1973-76-ին՝ տնօրեն:
1953-73-ին՝ ԳԱ փիլ-յան ամբիոնի հիմնադիր-վարիչ, դասախոս,
1976-82- ին՝ ՀԿԿ կենտկոմի գիտ. և ուս. հաստատությունների բաժնի վարիչ,
1982-88-ին՝ ԵՌՕԼՄԻ ռեկտոր,
1988-93-ին՝ ԵՃՇհ դասախոս,
1993-ից՝ ՀՀ ԳԱԱ Փիլ-յան և իրավունքի ինստ-ի գլխ. մասնագետ, թեմատիկ խմբի ղեկավար:

Աշխատությունները վերաբերում են գեղագիտության տեսության և պատմության (հիմնականում՝ հայ), արվ-ի իմացաբանության հարցերին:

ՅԱԿՈՎ ԽԱՉԻԿՅԱՆի աշխատանքներով սկզբնավորվել է Հայաստանում գեղագիտության և հայ գեղագիտ. մտքի պատմության համակարգված ուսումնասիրությունը [«Հայ էսթետիկական մտքի պատմությունից» գիտ. հետազոտությունների ժող-ի (պրակ 1-5, 1974- 2005), «Հայ գեղագիտական մտքի պատմության զարգացման ակնարկ» (ռուս., 1976, համահեղինակ և պատասխանատու խմբագիր)]:

Հեղինակ է «Հայ գեղագիտական մտքի պատմության մեթոդաբանական հարցեր» (ռուս., 2001) գրքի, եռահատոր հուշագրության (2002-05) և համահեղինակ՝ «Հայ կերպարվեստագետներն արվեստի մասին» (ռուս., 2004) ժող-ի:

Հումանիզմի հիմնախնդիրների (1989), Հայոց փիլ. (2000), Բնության և հասարակության մասին գիտ-ների միջազգ. (2000), ՌԴ մանկավարժ, և սոցիալ. գիտ-ների (2004) ակադ-ների անդամ:
Հեգելյան միջազգ. կոմիտեի (1974),
ԵՊՀ ոսկե (2000),
Վ. Վեռնադսկու (2003),
Ֆրիտյոֆ Նանսեն միջազգ. հիմնադրամի ոսկե (2004) մեդալներ:
Ստեփանավանի պատվ. քաղաքացի (2005):

Երկեր.
Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Ե., 2003: Արվեստի եսթետիկայի հարցեր, Ե., 1978:
Շեքսպիրը արվեստի մասին, Ե., 1985:
О познавательном значении искусства, Е., 1959;
Абстракционизм и художественное познание, Е„ 1968.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3271
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՐԱՆՏ ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ Խորհրդ. Միության հերոս(15.05.1946), մայոր: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott