ՄԱՐՏԻՐՈՍ ԱԼԹՈՒՆՅԱՆ ՀԱԿՈԲԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ճարտարապետ
Բնակավայրը` Լիբանան

Ծնվ. 1889թ., Բուրսա
Մահ. 20.12.1958թ., Բեյրութ:

1910-ին մեկնել է Փարիզ, ուսանել Դեկորատիվ արվեստների ազգ. բարձրագույն դպրոցում:
1919-ից Բեյրութում նախագծել է հաս. շենքեր, մենատներ, կամուրջներ,
1933-35-ին՝ Լիբանանի խորհրդարանի շենքը` ժամացույցի վերսլաց աշտարակով:
Մարտիրոս Ալթունյանը մեծ ներդրում ունի եկեղեցաշինության ասպարեզում` Անթիլիասի Ս. Գրիգոր. Լուսավորիչ մայր տաճարը (1938-40) և Նահատակների մատուռը, Երուսաղեմի Ս. Հռիփսիմե մատուռը (1946), Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1952-57), բոլորն էլ` հայկական ճարտարապետության ավանդական ձևերի ու ժամանակակից շինարվեստի նոր մտածողության համադրությամբ:
Արդիականի ու արաբական ազգային ավանդականի շաղկապումով է նախագծել Աբու Բաքր մզկիթը Բեյրութում, պալատական համալիրը (մզկիթ, մատենադարան, հյուրապալատ ևն) Ամմանում` Վատիկանի պատվերով, Ս. Պողոս կաթոլիկ, մայր տաճարը (1947-50)` Բեյրութին մերձ հունաբնակ Հարիսա գ-ի մոտ:
Ալթունյանի գեղանկարչական գործերից են` Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի դահլիճի մեծաչափ (12 մ2) կրոնապատմական թեմայով հինգ որմնանկարները, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Վարդան, Հակոբոս, Հեղինե սրւբ՚երի սրբապատկերները (1949-50), Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի Լիբանանի տաղավարի նկարազարդումները, ծովանկարները, Անթիլիասի մայր տաճարի աղոթասրահի «Ս. Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ արքային» կտավը, Ավագ խորանի «Մայր Աստվածածին» սրբանկարը (բնորդը Ալթունյանի կինն է):
Հեղինակ է նաև քանդակային գործերի (Լիբանանի ազգ. զինանշան-մեդալ ևն):
Արժանացել է Լիբանանի նախագահի Պատվո արծաթե մեդալի:
Մ. Ալթունյանի գործերը ցուցադրվել են Երևանում (1999):

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3705
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ Ծնվ.` 30.7.1936թ., Սիմֆերոպոլ:Բանասիր. գիտ. դ-ր (1994)։ Ռուբեն և Ռաֆֆի Ադալյանների եղբայրը։ Ավարտել ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott