ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ ԼԻՊԱՐԻՏԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Նկարիչ:
ՀՀ ժողովրդական նկարիչ (1985):

Ծնվ. 20(03).4(05).1915թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):
Մահ. 28.11.1992թ., Երևան:

Ավարտել է ԵԳԱՏ (1935), Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան (1941):

Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում:

Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ:

Ճանաչվել է որպես Սայաթ-Նովայի դիմանկարի ստեղծող («Սայաթ-Նովա», 1945, կավճաներկ, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մրցույթի 1-ին մրց.՝ 1945):

Ուշագրավ է ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆի «Բույլ հանճարաց» դիմանկարների շարքը («Մեսրոպ Մաշտոց», 1962, «Կոմիտաս», 1946-79, «Վ. Համբարձումյան», 1980, բոլորը՝ կավճաներկ): Պատկերել է Ս. Շահումյանին (այդ թվում՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի տուֆակերտ հուշարձանի խճանկարը, 1986թ), Խ. Աբովյանին («Հավերժի ուղևորը», 1948, կավճաներկ, Տարտուի համալսարան), Հ. Թումանյանին (1969, խճանկար ժայռի վրա, Ալավերդի), Ս. Սպանդարյանին (1980, կավճաներկ) և այլն:

Հեղինակ է նաև «2000 տարեկան սոսին Արցախում» (1983) պատկերի և «Ինքնանկարի» (1984, երկուսն էլ՝ կավճաներկ):

Գրել և նկարազարդել է «Քսան տարի վարպետի հետ» (1975) հուշապատումը՝ նվիրված Ա. Իսահակյանին, և ճեպանկարների շարքը՝ բանաստեղծի քառատողերով (1975):

1983թ-ին ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆը Ստեփանակերտում հիմնադրել է գեղարվեստի դպրոց, որին նվիրել է 60 գործ:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում:

Գործերից պահվում են ԱՊՀ երկրների, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում, ՀԱՊ-ում, մասնավոր հավաքածուներում:

Գրակ.
Հրաչյա Ռուխկյան [ալբոմ], Ե., 1974,1990, 2006:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3889
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ԶԱՔԱՐԻ Նկարիչ, գրող, հաս. գործիչ, ազգ. ռեալիստ. բնանկարչության հիմնադիրը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott