ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ - Խանասորի Իշխան

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ
Բնակավայրը` Ֆրանսիա

Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ:
ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից:
Արղության իշխանական տոհմից:

Ծնվ. 1863թ., գ. Սանահին (այժմ՝ ՀՀ Ալավերդի ք-ի շրջագծում):
Մահ. 1925թ., Փարիզ:

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1884),
աշխատել Ջալaլօղլիի, Աուրամի, Թիֆլիսի հայկական դպրոցներում:
1889-ին անցել է Արմ. Հայաստան, համագործակցել եպս. Ն. Խարախանյանի, Արաբոյի հետ:
1890-ին մեկնել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև:
Վերադառնալով՝ անցել է Պարսկաստան (Թավրիգ), որտեղ հսկել և կարգավորել է ՀՀԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արմ. Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան:
Մասնակցել է Խանասորի արշավանքին (1897), որից հետո պարսկական իշխանությունները ձերբակալել են և, որպես ռուսահպատակի, հանձնել ռուսական կառավարությանը:
Բանտարկվել է Մետեխի բանտում (Թիֆլիս), ապա աքսորվել Վոլոգդա (վերադարձել է 1903-ին):
Մեծ աշխատանք է կատարել 1905-06-ին թաթարական ջարդարարների դեմ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար:
Մասնակցել է Առաջին աշխարհամարտին, եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար (1916-17):
Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում (1918-20)՝ Վիրահայ ազգ. խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Պարսկաստանում (1919-20):
1922-ից հաստատվել է Փարիզում:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6756
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱՐՐԻ ՌԱՇԻԴՅԱՆ ՀԱՅԿԻ Ճարտարապետ: Ճարտարապետության դոկտոր (1999): ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1981): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott