HOVHANNES TUMANYAN TADEVOSI / ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Բանաստեղծ, արձակագիր, գրակ-հաս. գործիչ:

Ծնվ. 19.02.1869թ, գ. Դսեղ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում) -
Մահ. 23.03.1923թ., Մոսկվա, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում:

Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավան) ծխական դպրոցում:
1883-87-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆն սկսել է ստեղծագործել 1880-ական թթ. կեսից:
Որպես բանաստեղծ հայտնի է դարձել 1890-ական թթ. («Բանաստեղծություններ», հ. 1-2, 1890-92):
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆի ստեղծագործական հասունության և ժողովրդայնության ամենաբարձր փուլը սկսվել է XX դ. առաջին տարիներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆի ստեղծագործական սկզբունքները հատկապես ցայտուն են դրսևորվել պոեմներում ու բալլադներում: «Հառաչանք», «Լոռեցի Սաքո», «Մարո», «Անուշ» (համանուն օպերա՝ 1912, կինոնկար՝ 1983) պոեմներում պատկերված է հայ նահապետական գյուղն իր սովորույթներով, պատկերացումներով, սոցիալ-կենցաղային հակասություններով:

1894-ին ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆը գրել է «Դեպի Անհունը» պոեմը, որում բանաստեղծն անդրադառնում է կեցության հավերժական գաղտնիքներին, կյանքի ու մահվան առեղծվածին: «Պոետն ու Մուսան» պոեմում ծաղրել է անտարբեր ու գռեհիկ վերաբերմունքը ստեղծագործ, աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության նկատմամբ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆի ստեղծագործությունն զգալիորեն կապված է բանահյուսության հետ («Սասունցի Դավիթ», 1902, պոեմ): Նրա բալլադների հիմքում ընկած են հայկական և արևելյան լեգենդներ ու ավանդություններ («Ախթամար», 1892, «Փարվանա», 1903, «Թմկաբերդի առումը»,1902, «Հսկան», 1908, «Մի կաթիլ մեղր», 1909, «Աղավնու վանքը», 1913, «Թագավորն ու չարչին», 1917):

XX դ. սկզբին ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆը մշակել է երկու տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ [«Տերն ու ծառան» (1908), «Ոսկու կարասը» (1908), «Քաջ Նազար» (1912)], փոխադրել Գրիմ եղբայրների, ռուս., հնդկ., ճապոն., իտալ. և այլ ժող. հեքիաթներ:

Հայ արձակի լավագույն էջերից են ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆի պատմվածքները, որոնցում առանձնանում է «Գիքոր» (1895, հրտ.՝ 1907, համանուն կինոնկար՝ 1934, 1982) պատմվածքը:

Մանկական գրականության լավագույն էջերից են «Շունն ու կատուն» (1886, հրտ.՝ 1892), «Անբախտ վաճառականներ» (1886, հրտ.՝ 1899), չափածո և արձակ այլ գործեր:

Կյանքի վերջին տարիներին (1916-22) գրել է բազմաթիվ քառյակներ, որոնք իրենց տեսակի մեջ կատարյալ են:

1899-ին ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆը հանդես է եկել նաև հոդվածներով, որոնցում արծարծվել են հաս. կյանքին, գրականությանը, բանահյուսությանը, հայոց լեզվի զարգացմանն առնչվող հարցեր:

Գրել է հետազոտություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի մասին: Կատարել է թարգմանություններ Ա. Պուշկինից, Ջ. Բայրոնից, Մ. Լերմոնտովից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել:

1905-1907-ին մեծ ջանքեր է գործադրել ցարական իշխանությունների հրահրած հայ-թաթարական ընդհարումներին վերջ տալու համար: Այդ պատճառով երկու անգամ ձերբակալվել է (1908-09, 1911-12):
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սերտորեն համագործակցել է զորավար Անդրանիկի հետ, երկու անգամ եղել Արևմտյան Հայաստանում, անձամբ (դստեր հետ) մասնակցել Էջմիածնում հավաքված արևմտահայ գաղթականության և հատկապես որբ երեխաների խնամքի կազմակերպմանը:

1918-ին հիմնել է Հայոց հայրենակցական միությունների միություն (ՀՀՄՄ)՝ տեղերում ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու նպատակով:

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ՀՀՄՄ շրջանակներում ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆի գլխավորությամբ ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ Փարիզում հրավիրվելիք վեհաժողովին պատերազմում հայերի կրած վնասների մասին փաստաթուղթ պատրաստելու համար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆի թանգարան կա Երևանում, տուն-թանգարան՝ Դսեղում:

Նրա անունով են կոչվում Երևանի տիկնիկային թատրոնը, դպրոցներ, փողոցներ, գրադարաններ Երևանում և երկրի տարբեր քաղաքներում:
1980-ին ՀԳՄ սահմանել է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆի անվ. ամենամյա գրական մրցանակ:

Երկեր.
Երկ. Ժող., հ. 1-6, Ե., 1940-59:
Երկ. ժող., հ.1-4, Ե., 1969:
ԵԼԺ, հ. 1-10, Ե., 1988-99:
Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 1-4, 1964-85:

Գրակ.
Տերտերյան Ա., Հովհաննես Թումանյան, Հայրենի եզերքի քնարերգուն, Վաղ-պատ, 1911:
Թումանյան Ն., Թումանյանը քննադատ, Ե., 1939:
Նույնի, Հովհաննես Թումանյան, Մատենագիտություն, Ե., 1961:
Հախվերդյան Լ., Թումանյանի աշխարհը, Ե., 1966:
Նույնի, Թումանյանը և հայոց պատմական ճակատագիրը, Ե., 2000:
Ինճիկյան Ա., Հովհաննես Թումանյան. Կյանքի և ստեղծագործության պատմությունը, Ե., 1969: Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Ե., 1969:
Մկրյան Մ., Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Ե., 1981:
Ջրբաշյան է., Թումանյանի պոեմները, Ե., 1986:
Նույնի , Թումանյան. ստեղծագործության պրոբլեմներ, Ե., 1988:
Կարապետյան Լ., Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը, Ե., 1992:
Այվազյան Հ., Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Ե., 2004:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 11457
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136125938575729515_hovhannes_tumanyan_1.jpg

    Բանաստեղծ, արձակագիր, գրակ-հաս. գործիչ:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136125938662097263_hovhannes_tumanyan_2.JPG

    Բանաստեղծ, արձակագիր, գրակ-հաս. գործիչ:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136125938648579088_hovhannes_tumanyan_3.jpg

    Բանաստեղծ, արձակագիր, գրակ-հաս. գործիչ:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136125938698143355_hovhannes_tumanyan_4.jpg

    Բանաստեղծ, արձակագիր, գրակ-հաս. գործիչ:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136125938685006271_hovhannes_tumanyan_5.jpg

    Բանաստեղծ, արձակագիր, գրակ-հաս. գործիչ:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott