ՀՈՎՀԱՆՆԵՍ (Իվան) ԱՅՎԱԶՈՎՍԿԻ ԿՈՍՏԱՆԴԻՆԻ (Գևորգի)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Ուկրաինա

Ծովանկարիչ, ռուսական և հայկական արվեստի դասական:

Ծնվ. 17(29).07.1817թ., Թեոդոսիա:
Մահ. 19(02).04(05).1900թ., Թեոդոսիա, թաղված է տեղի ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում:

Գ. Կ. Այվազովսկու եղբայրը:

Թեոդոսիայի հայկական եկեղեցու մատյանում գրանցված է՝ «Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես»:

Մինչև 1843-ը նկարները ստորագրել է հայերեն՝ Հովհ. Հայվազովսկի, ապա՝ երբեմն Հովհ. Այվազովսկի կամ Օվաննես Այվազեան:

Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում (1830-33), Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1833-37):

1840-ից եղել է Իտալիայում (նաև՝ Ա. Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, Փարիզում արժանացել ոսկե մեդալի (1857-ին՝ Պատվո լեգեոն շքանշանի):

1844-ին վերադարձել է Ռուսաստան, ընտրվել Գեղարվեստի ակադեմիայիի ակադեմիկոս (1847-ից՝ պրոֆ., 1887-ից՝ պատվ. անդամ), նշանակվել ծովային գլխ. շտաբի գեղանկարիչ:

1845-ից բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել 1853-56-ի Ղրիմի պատերազմին նվիրված մի շարք մարտանկարներ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻն եղել է Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի ծայրամասերում, 1868-ին՝ Կովկասում:

1869-ին Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին գեղանկարչական ցուցահանդեսը (կովկասյան բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» ևն):
Նյութապես օժանդակել է հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին, Գեղարվեստ ակադեմիայի աշակերտներին, բելոռուս ուսանողներին:

1900-ին Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում հաստատվել է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿու անվան կրթաթոշակ:

Օգնել է հայկական ազգային կազմակերպություններին, դպրոցներին նվիրել նկարներ, կազմակերպել ցուցահանդեսներ:

Նկարել է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ գործեր (1898-ին ցուցադրվել է Մոսկվայում):

Ապաստան տվել և նյութապես օգնել է Ղրիմ փախած հայ գաղթականներին:

Ծննդավայրում բացել է պատկերասրահ (1880, այժմ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ (Իվան) ԱՅՎԱԶՈՎՍԿու անվ.), գեղարվեստի դպրոց (1865) ևն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻն ստեղծել է շուրջ 6000 կտավ:

Իր գլուխ-գործոցներով («Իններորդ ալիք», 1850, Ռուս. թանգարան, Ս. Պետերբուրգ, «Սև ծովը», 1881, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, «Ալիքների մեջ», 1898, Ա-ի պատկերասրահ, Թեոդոսիա, «Փոթորիկ Նիսի ափերին», 1885, ՀԱՊ ևն) հասել է իրականության կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, ոչ մեկին չկրկնող արտահայտչական լեզու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿու ծովանկարները որոշակի խորհրդանշական, այլաբանական խորհուրդ ունեն: Պատկերելով ալիքներ, ամպեր ու օդային տարածություն՝ նա առավելապես լույսն է շեշտել, որը արարչական լույսի վերաիմաստավորումն է: Իր վերջին գործերում («Սարիա» նավը», «Ալիքների մեջ») լույսն իջ նում է անտեսանելի աղբյուրից՝ իբրև խավարն ակոսող և հույսը հաստատող հզոր ճառագայթ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿին հայկական թեմաներով ստեղծել է տասնյակ կտավներ ու դիմանկարներ, պատկերել, Թիֆլիսի կենցաղը, Սևանա լիճը, Արարատը: Նա սկիզբ է դրել և խթանել բնանկարչության զարգացմանը հայ կերպարվեստում: Ստեղծել է Աստվածաշնչի ու հայոց պատմության կարևոր իրադարձություններին նվիրված գործեր («Նոյն իջնում է Արարատից», 1887, «Հայ ժողովրդի մկրտությունը», 1892, «Երդում. Վարդան զորավար», 1892, «Խրիմյան Հայրիկը էջմիածնի շրջակայքում», 1892, «Բայրոնի այցը ս. Ղազար կղզի», 1898, «Ադանայի ջարդը» ևն):

Ցավի ու ցասման արգասիք է վերջին անավարտ կտավը՝ «Թուրքական նավի պայթյունը» (1900):

Ս. Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվ. Ակադեմիաների, Ռուս. աշխարհագր. ընկերության անդամ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿու շիրմաքարին մակագրված է՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրև յիշատակ եթող»՝ քաղված Խորենացու «Հայոց պատմությունից»:

Գրականություն.

Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958; էջ 32-76:
Սարգսյան Մ., Հովհաննես Այվազովսկի, Ե., 19.67:
Մարտիկյան Ե., Հայ կերպարվեստի պատմություն, հ. 2, Ե., 1975:
Այվազովսկի (ալբոմ), Ե., 1984:
Барсамов Н. С., И. К. Айвазовский, М., 1967;
Айвазовский. Документы и материалы, Е., 1967.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 12717
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ (Իվան) ԱՅՎԱԶՈՎՍԿԻ ԿՈՍՏԱՆԴԻՆԻ (Գևորգի)

    /image/?type=album&prefix=album&img_id=134012372673357257_430px-Aivazovsky_portrait_by_Tyranov.jpg

    Ծովանկարիչ, ռուսական և հայկական արվեստի դասական:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ (Իվան) ԱՅՎԱԶՈՎՍԿԻ ԿՈՍՏԱՆԴԻՆԻ (Գևորգի)
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ (Իվան) ԱՅՎԱԶՈՎՍԿԻ ԿՈՍՏԱՆԴԻՆԻ (Գևորգի)

    /image/?type=album&prefix=album&img_id=134012372634698185_45d633ee49_0.jpg

    Ծովանկարիչ, ռուսական և հայկական արվեստի դասական:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ (Իվան) ԱՅՎԱԶՈՎՍԿԻ ԿՈՍՏԱՆԴԻՆԻ (Գևորգի)
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՒ

    /image/?type=album&prefix=album&img_id=134246614136400883_ayvazovski-1.jpg

    Ծովանկարիչ, ռուսական և հայկական արվեստի դասական:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՒ

© "5165m" studio
top
top
font
color
bott