HARUTYUN AVGERYAN HAYRAPETI / ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԳԵՐՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Բառարանագիր, Լեզվաբան/թարգմանիչ
Բնակավայրը` Իտալիա

Ծնվ. հունիս, 1774թ., Անկարա:
Մահ. 24.11.1854թ., Վենետիկ:

Մ. Հ. Ավգերյանի եղբայրը:
Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1792):
1786-ին մեկնել է Վենետիկ:
Տիրապեւոել է հունարենին, եբրայերենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, անգլերենին, հունգարերենին, գերմաներենին, թուրքերենին:
Մեծ է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԳԵՐՅԱՆի ներդրումը բառարանագրության մեջ:
Կազմել է «Բառարան համառօտի գաղղիականէ ի հայ» (1812), «Բառարան անգղիերէն եւ հայերէն» (1821), «Բառարան հայերէն եւ անգղիական» (1825), «Բառգիրք ի գաղղիականէ ի հայ ի տաճիկ բարբառս» (1840):
Լեզվաբանական տեսակետից ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԳԵՐՅԱՆի ամենալիարժեք գործը «Բացատրութիւն չափուց եւ կշռոց նախնեաց, առաջնորդութեամբ Եպիփանու, Խորենացւոյ եւ Շիրակացւոյ» (1821) աշխատությունն է, որտեղ ստուգաբանել է պարսկերենից, հունարենից և այլ լեզուներից փոխառված 124 բառ, տվել է հնում օգտագործված չափերի ու կշիռների բացատրությունը:
Եղել է Ջ. Բայրոնի հայերենի ուսուցիչը և նրա հետ կազմել անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն քերականական ձեռնարկներ:
Հայերեն (գրաբար) է թարգմանել Ջ. Միլտոնի «Դրախտ կորուսեալը» (1824), հայենից իտալարեն՝ Ներսես Լամբրոնացու «Ատենախօսութիւնը» (1812), Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմը» (1823) ևն:
Երկ.
Համառօտ նկարագիր Մխիթարեան միաբա-նութեան, Վնտ., 1819:
Դաւանութիւն եկեղեցւոյն Հայաստանեայց, Վնտ., 1845:
Գրակ.
Հանգիստ յաւիտենից տեառն հ. Յարութիւն Աւգեր վարդապետի Մխիթարեան ուխտեն, «Բազմավեպ», 1854, № 23: Մխիթարեան յոբելեան, Վնտ., 1901, էջ 108-13: Աղայան է., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3701
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ - Գևորգ Ղազարյան Արոյի, (Սարհատ) Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չավուշի մղած շուրջ 40 հայդուկային կռիվներն աչքի են ընկել կազմակերպվածությամբ և գրեթե միշտ ավարտվել են հաղթանակով Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott