ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երգիչ
Բնակավայրը` Ավստրիա

Օպերային երգչուհի, սոպրանո։

Ծնվ. 02.09.1961թ., Երևան:

Հասմիկ Պապյանը ավարտել Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նախ որպես ջութակահար, ապա որպես երգիչ (Մ. Հարությունյանի դասարան)։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվեց Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոներ` որպես մենակատարներից մեկը։
Շուտով նա դուրս է եկել միջազգային ասպարեզ, և այդ ժամանակից ի վեր ելույթներ ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում, ինչպիսիք են` Մետրոպոլիտեն օպերան և Կարնեգի Հոլլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունհենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները։
Հասմիկ Պապյանն ապրում է Վիեննայում, Ավստրիա։
Ամուսինը Կոնրադ Կուեյնն է, Մյունհենի օպերային և Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր։
Ունի մեկ դուստր։

Խաղացանկը

Նրա խաղացանկը ներառում է` Մոցարտի Դոննա Աննա («Դոն Ջիովաննի»), Ռոսսինիի Մաթիլդա («Վիլհելմ Տելլ»), Հալևիի Ռաքել («Ջհուդուհի»), Բիզեի Միկաելա («Կարմեն»), Պուչինիի Միմի («Բոհեմ»), Մագդա («Ծիծեռնակ»), «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», Բոյտոյի Մարգարիտ / Ելենա («Մեֆիստոֆել»), Չայկովսկու Լիզա («Պիկովայա դամա») , Ռիխարդ Վագների Սենտա («Թռչող հոլանդացի»), նաև Վերդիի տասներկու դերերը` «Տրավիատա», Դեզդեմոնա («Օթելլո»), «Աիդա», Լեոնորա («Տրուբադուր» և «Ճակատագրի ուժը»), Ելիզավետա («Դոն Կարլոս»), Ելենա («Սիցիլիական ժամերգություն»), Ամելիա («Սիմոն Բոկանեգրա»), Էլվիրա («Էրնանի»), «Լեդի Մակբեթ», Էբիգեյլ («Նաբուկկո»), Օդաբելլա («Աթիլլա»), ինչպես նաև Ռեքվիեմը։
Պապյանի ռեպերտուարի կենտրոնական մասն է Բելլինիի «Նորման», ի թիվս այլոց այդ դերով նա հանդես է եկել Վիեննայի ազգային օպերայում, Թուրինի թագավորականում, Մոնրեալում, Բալթիմորում, Դեթրոյթում, Դենվերում, Վաշինգտոնում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Մարսելի, Մոնպելյեի օպերաներում, օպերային փառատոներին` Օրանժում (Հարավային Ֆրանսիա), Սիցիլիայում, Մանհայմում, Շտուտգարտում, Ռոտերդամում Ամստերդամի Նիդերլանդական օպերան։ Ամստերդամի կատարումը 2006 թ-ի հոկտեմբերին թողարկվել է թվային տեսասկավառակ (DVD) տարբերակով։
2009 թ-ի հունվարից, նա իր խաղացանկին ավելացրել է ևս մի հիանալի դերակատարում` Եղիսաբեթ Ա թագուհի Դոնիցետտիի «Ռոբերտո Դևերոյում» (դեբյուտը Դալլասի օպերայում).

Ելույթներ

Հասմիկ Պապյանը ելույթներ է ունեցել եվրոպական երկրների մեծ մասում, Իսրայելում, Լիբանանում (Բաալբեկի միջազգային փառատոն), Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում (Մեքսիկա, Բրազիլիա, Չիլի), ինչպես նաև Կանադայում (Տորոնտո, Մոնրեալ) և Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն, Սան Ֆրանցիսկո, Բալթիմոր, Դեթրոյթ, Ցինցինատիի փառատոն, Դենվեր և այլն), ուր նրան հրավիրում են պարբերաբար։ Նա կատարումներ է ունեցել շատ նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, Ժորժ Պրետրեն, Միշել Պլասսոն, Մարսելո Վիոտտին, Մաուրիցիո Արենան, Մյունգ-Վհուն Չունգը, Գենադի Ռոժդեստվենսկին, Պլասիդո Դոմինգոն, Լեոնարդ Սլատկինը, Ջեյմս Մորիսը և Ջեյմս Կոնլոնը։
Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը` Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Չուխաճյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան։
2006 թ-ին թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով` այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ։
2004 թ-ին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։
2005 թ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ կողմից Էջմիածնում պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով` որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4532
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958252128449_hasmik_papyan_1.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958212586554_hasmik_papyan_2.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958290850819_hasmik_papyan_3.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958290740608_hasmik_papyan_4.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958283044279_hasmik_papyan_5.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958272238958_hasmik_papyan_6.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958219287178_hasmik_papyan_7.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958273736650_hasmik_papyan_8.jpg

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958274523960_hasmik_papyan_9.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958235984867_hasmik_papyan_10.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958254294814_hasmik_papyan_11.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958284002157_hasmik_papyan_12.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958228705714_hasmik_papyan_13.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958296705045_hasmik_papyan_14.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958270954027_hasmik_papyan_15.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958295003404_hasmik_papyan_16.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
  • ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137809958262244103_hasmik_papyan_17.jpg

    Օպերային երգչուհի, սոպրանո։

    ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott